00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վտանգավոր անհեթեթություն. ի՞նչ է գեներացնում Փաշինյանը 4–րդ հանրապետության մասին թեզով

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյանը ՔՊ–ի համաժողովում
Նիկոլ Փաշինյանը ՔՊ–ի համաժողովում - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2025
Բաժանորդագրվել
Քաղաքական վերլուծաբանի համոզմամբ` 4-րդ հանրապետության մասին Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը ուրացման մոդել է, որը ենթադրում է ՀՀ քաղաքական և քաղաքակրթական ինքնության սրբագրում։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի 4-րդ հանրապետության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածն անհեթեթություն է, բայց վտանգավոր թեզեր է պարունակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը` մեկնաբանելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովում Փաշինյանի ելույթում հնչած թեզերը։
Ինչպես հայտնել ենք, սեպտեմբերի 20-ին կայացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հռչակում է Հայաստանի 4–րդ հանրապետության հաստատումը` որպես առաջիկա ռազմավարական անելիք։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններում իշխող քաղաքական ուժը հենց այդ ծրագրով ու գաղափարախոսությամբ է մասնակցելու։ Վերընտրվելու դեպքում օրենսդիր և գործադիր իշխանությունը ձևավորելուց հետո հաջորդ քայլը լինելու է Սահմանադրության փոփոխությունը, որով էլ հռչակվելու է Հայաստանի 4-րդ հանրապետությունը։
«Նիկոլ Փաշինյանի ասածը անհեթեթություն է, բայց, եթե նույնիսկ ենթադրենք, որ ինքը պետության բովանդակության մասին է խոսում, տեսեք` ինչ վտանգավոր թեզեր է գեներացնում. ստացվում է, որ նա համարում է, որ 3-րդ հանրապետությունը 44-օրյա պատերազմի պարտության հետևանքով փաստորեն գոյություն չունի, և փորձում են նոր հանրապետություն ստեղծել։ Ասինքն, ակամայից խոստովանում է, որ 3-րդ հանրապետությունը մնացել է 44-օրյա պատերազմի փլատակներում։ Իսկ այդպես է եղել հենց իր քաղաքականության հետևանքով»,– ասում է վերլուծաբանը։
Սուրենյանցի համոզմամբ` Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը իրականում ոչ թե ինքնիշխանության ու նոր հանրապետության մասին է, այլ ուրացման մոդել է, որը ենթադրում է ՀՀ քաղաքական և քաղաքակրթական ինքնության սրբագրում։
«Մենք Նիկոլ Փաշինյանի գաղափարական կոդերով ոչ թե նոր հանրապետություն ենք ստեղծում, այլ զոհաբերում ենք մեր քաղաքակրթական հիմքն ու ինքնիշխանությունը` ընդունելով ադրբեջանական վասալիտետի պայմանները»,– նշում է Սուրենյանցը`այդ համատեքստում դիտարկելով Սահմանադրության փոփոխության և դրանից Անկախության հռչակագրի հիշատակումը հանելու պահանջը։
Այս տեսակետից, նրա մեկնաբանմամբ, պատահական չէ նաև Փաշինյանի հայտարարությունը, որ նոր հանրապետության հռչակագիրը լինելու է իրական Հայաստանի գաղափարախոսությունը։
«Խոսելով 4-րդ հանրապետության մասին` իրական Հայաստանի կոնցեպտի, խաղաղության հետևից գնալու պարտադրանքի մասին, Փաշինյանն ասում է, որ էդ խաղաղության հետևից գնալ իրենց ստիպել են սնուցող մայրերը։ Մայրերին թող հանգիստ թողնի, առավել ևս` մայրերին արհեստական բնորոշումներ չկպցնի. «սնուցող», «տուն պահող» և այլն։ Ակնհայտ ուրացման մոդելը նրան «սնուցել են» ոչ թե մայրերը, այլ հարևան թշնամական պետությունները։ Այդ գեղեցիկ ձևակերպումների տակ նա փորձում է քողարկել իր պատասխանատվությունը, փորձում է արդարացնել նոր զիջումների գնալու իր քաղաքականությունը»,– ասում է քաղաքական վերլուծաբանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Լրահոս
0