https://arm.sputniknews.ru/20250920/hrchakvum-e-4-rd-hanrapetutjan-hastatumy-vorpes-arajika-razmavarakan-aneliq-pashinjan-93668825.html
Հռչակվում է 4-րդ հանրապետության հաստատումը որպես առաջիկա ռազմավարական անելիք. Փաշինյան
Հռչակվում է 4-րդ հանրապետության հաստատումը որպես առաջիկա ռազմավարական անելիք. Փաշինյան
Sputnik Արմենիա
Վարչապետի խոսքով` ՔՊ–ն շարունակելու է ՀՀ–ի բոլոր հարևանների հետ խաղաղություն և բարիդրացիությունը հաստատելու քաղաքականությունը։ 20.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-20T12:27+0400
2025-09-20T12:27+0400
2025-09-20T13:52+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
խաղաղություն
սահմանադրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/14/93661671_0:84:1600:984_1920x0_80_0_0_e6a40d0d0e69d9b9be2b9e442e6d9093.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովի ժամանակ հայտարարեց, որ հռչակվում է 4-րդ հանրապետության հաստատումը որպես առաջիկա ռազմավարական անելիք։Նա կարդաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիրը` ասելով, թե 2026 թվականի ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո նախաձեռնելու են համաժողովրդական հանրաքվեի միջոցով Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունման գործընթաց։Վարչապետը խոսքով` ՔՊ–ն շարունակելու է Հայաստանի բոլոր հարևանների հետ խաղաղություն և բարիդրացիությունը հաստատելու քաղաքականությունը։Ելույթից հետո Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցին, թե ինչով է ծրագրերի իրականացմանը խանգարում 3-րդ հանրապետությունը։«Մենք նոր փուլ ենք տեղափոխվում։ Եթե 3-րդ և 4-րդ հանրապետության մեջ նշելու լինենք մի քանի առանցքային տարբերություն, ապա առաջնայինը խաղաղությունն է։ Նոր կտակարանում ասվում է՝ «նոր գինի նոր տիկերի մեջ»։ Այսինքն՝ 3-րդ հանրապետությունը մեր հարազատն է, մեր ինքնությունն է, մեր երկիրն ու պետությունն է, բայց նոր գինին նոր տիկերի մեջ»,– ասաց նա։ՀՀ վարչապետը հավելեց` 4–րդ հանրապետությունը ստեղծված է Կիրանցով և Ոսկեպարի եկեղեցիով։ Ըստ Փաշինյանի` 4–րդ հանրապետություն արդեն կա, և դրա հեղինակը ՀՀ ժողովուրդն է, ոչ թե ՔՊ–ն։Փաշինյանը բացատրեց, թե ինչու է ասել` Արցախը Հայաստան է, և վերջ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/14/93661671_89:0:1512:1067_1920x0_80_0_0_447f7e3c1be2300fb5cf8e8892949233.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), խաղաղություն, սահմանադրություն
հայաստան, նիկոլ փաշինյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), խաղաղություն, սահմանադրություն
Հռչակվում է 4-րդ հանրապետության հաստատումը որպես առաջիկա ռազմավարական անելիք. Փաշինյան
12:27 20.09.2025 (Թարմացված է: 13:52 20.09.2025) Վարչապետի խոսքով` ՔՊ–ն շարունակելու է ՀՀ–ի բոլոր հարևանների հետ խաղաղություն և բարիդրացիությունը հաստատելու քաղաքականությունը։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովի ժամանակ հայտարարեց, որ հռչակվում է 4-րդ հանրապետության հաստատումը որպես առաջիկա ռազմավարական անելիք։
«Սույն ծրագրով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրություններում այս ծրագրով և գաղափարախոսությամբ քաղաքացիներից ակնկալելու է ՀՀ կառավարման իր մանդատի երկարաձգում ևս 5 տարով։ Մեր նոր ծրագիրը երազանքների հայրենիքի փնտրուքը դադարեցնելու մասին է, որովհետև այսօր մենք գտնվում ենք մեր երազանքների հայրենիքում»,– ասաց Փաշինյանը։
Նա կարդաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիրը` ասելով, թե 2026 թվականի ընտրություններում ժողովրդի վստահության քվեն ստանալուց հետո նախաձեռնելու են համաժողովրդական հանրաքվեի միջոցով Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունման գործընթաց։
«ՔՊ–ն հենվելու է 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի և այդ տարածքը ներառող սահմանների թե՛ ներսից, թե՛ դրսից անձեռնմխելիության հայեցակարգի վրա։ Ակտիվացնելու է ԵՄ–ի և ՀՀ անդամագրվելուն ուղղված ջանքերը, դա չհակադրելով տարածաշրջանացման, ինչպես նաև հավասարակշռված ու հավասարակշռման արտաքին քաղաքականությանը»,– մեջբերեց Փաշինյանը։
Վարչապետը խոսքով` ՔՊ–ն շարունակելու է
Հայաստանի բոլոր հարևանների հետ խաղաղություն և բարիդրացիությունը հաստատելու քաղաքականությունը։
Ելույթից հետո Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցին, թե ինչով է ծրագրերի իրականացմանը խանգարում 3-րդ հանրապետությունը։
«Մենք նոր փուլ ենք տեղափոխվում։ Եթե 3-րդ և 4-րդ հանրապետության մեջ նշելու լինենք մի քանի առանցքային տարբերություն, ապա առաջնայինը խաղաղությունն է։ Նոր կտակարանում ասվում է՝ «նոր գինի նոր տիկերի մեջ»։ Այսինքն՝ 3-րդ հանրապետությունը մեր հարազատն է, մեր ինքնությունն է, մեր երկիրն ու պետությունն է, բայց նոր գինին նոր տիկերի մեջ»,– ասաց նա։
ՀՀ վարչապետը հավելեց` 4–րդ հանրապետությունը ստեղծված է Կիրանցով և Ոսկեպարի եկեղեցիով։ Ըստ Փաշինյանի` 4–րդ հանրապետություն արդեն կա, և դրա հեղինակը ՀՀ ժողովուրդն է, ոչ թե ՔՊ–ն։