https://arm.sputniknews.ru/20250922/tehrany-ev-mvoskvan-mi-sharq-pastatghter-kstvoragren-irani-pvokhnakhagah-93746404.html
Թեհրանը և Մոսկվան մի շարք փաստաթղթեր կստորագրեն. Իրանի փոխնախագահ
Թեհրանը և Մոսկվան մի շարք փաստաթղթեր կստորագրեն. Իրանի փոխնախագահ
Sputnik Արմենիա
Թեհրանը Մոսկվայի մասնակցության որոշակի մասնաբաժին է նախատեսել Իրանի էներգաապահովման մեջ՝ ԱԷԿ–ի զարգացման հաշվին։ 22.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-22T13:49+0400
2025-09-22T13:49+0400
2025-09-22T13:51+0400
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
էներգետիկա
ատոմային էներգետիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/16/93744307_0:0:1024:577_1920x0_80_0_0_0e86faaed27d881e61fbe282c1d3202c.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Իրանը և Ռուսաստանը մի շարք փաստաթղթեր կստորագրեն համագործակցության զարգացման վերաբերյալ։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար, Իրանի փոխնախագահ Մոհամմադ Էսլամին։Խոսելով երկիրը 20 000 մեգավատ էլեկտրաէներգիայով ապահովելու ծրագրերի մասին՝ երկրում ԱԷԿ-ի զարգացման հաշվին, նա ընդգծել է, որ «երկու երկրների կառավարությունների միջև համաձայնություններ են ձեռք բերվել, Ռուսաստանի համար այս հարցում որոշակի բաժին է նախատեսվել»։Միևնույն ժամանակ, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Էսլամին «Համաշխարհային ատոմային շաբաթվան» մասնակցելուց բացի, կայցելի «Ռոսատոմ» և Կուրչատովի անվան ինստիտուտ։Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունվարի 17-ին՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Փաստաթղթի համաձայն՝ կողմերը ձգտում են խորացնել և ընդլայնել հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ամրապնդել համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտում, ինչպես նաև սերտորեն համակարգել գործունեությունը տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում, ինչը համապատասխանում է երկարաժամկետ, համապարփակ ռազմավարական գործընկերությանը։ Իրանն ու Ռուսաստանը գրոհային գործողություններ են մշակել «Արևմուտք-2025»–ի շրջանակում
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/16/93744307_113:0:1024:683_1920x0_80_0_0_3e54c20f88f09364ae22f2b18a245590.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, էներգետիկա, ատոմային էներգետիկա
իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, էներգետիկա, ատոմային էներգետիկա
Թեհրանը և Մոսկվան մի շարք փաստաթղթեր կստորագրեն. Իրանի փոխնախագահ
13:49 22.09.2025 (Թարմացված է: 13:51 22.09.2025) Թեհրանը Մոսկվայի մասնակցության որոշակի մասնաբաժին է նախատեսել Իրանի էներգաապահովման մեջ՝ ԱԷԿ–ի զարգացման հաշվին։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Իրանը և Ռուսաստանը մի շարք փաստաթղթեր կստորագրեն համագործակցության զարգացման վերաբերյալ։ Այս մասին,
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար, Իրանի փոխնախագահ Մոհամմադ Էսլամին։
«Իրանը և Ռուսաստանը «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջոցառումների ժամանակ համագործակցության զարգացման վերաբերյալ փաստաթղթեր կփոխանակեն և կստորագրեն»,- ասել է նա իրանական լրատվամիջոցներին Մոսկվա ժամանելուն պես։
Խոսելով երկիրը 20 000 մեգավատ էլեկտրաէներգիայով ապահովելու ծրագրերի մասին՝ երկրում ԱԷԿ-ի զարգացման հաշվին, նա ընդգծել է, որ «երկու երկրների կառավարությունների միջև համաձայնություններ են ձեռք բերվել, Ռուսաստանի համար այս հարցում որոշակի բաժին է նախատեսվել»։
Միևնույն ժամանակ, Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Էսլամին «Համաշխարհային ատոմային շաբաթվան» մասնակցելուց բացի, կայցելի «Ռոսատոմ» և Կուրչատովի անվան ինստիտուտ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունվարի 17-ին՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Փաստաթղթի համաձայն՝ կողմերը ձգտում են խորացնել և ընդլայնել հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ամրապնդել համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտում, ինչպես նաև սերտորեն համակարգել գործունեությունը տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում, ինչը համապատասխանում է երկարաժամկետ, համապարփակ ռազմավարական գործընկերությանը։