00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանն ու Ռուսաստանը գրոհային գործողություններ են մշակել «Արևմուտք-2025»–ի շրջանակում

© Sputnik / POOL / Անցնել մեդիապահոցԶորավարժություններ
Զորավարժություններ - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2025
Բաժանորդագրվել
Իրանի Իսլամական Հանրապետության ստորաբաժանումները, Ռուսաստանի զինված ուժերի մոտոհրաձգային զորամասերի աջակցությամբ, հաջող գրոհային գործողություններով գրավել են հակառակորդի հենակետը:
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Իրանի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ստորաբաժանումները «Արևմուտք-2025» զորավարժությունների շրջանակում գրոհային գործողություններ են մշակել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Նիժնի Նովգորոդի մարզի «Մուլինո» զորավարժարանում «Արևմուտք-2025» համատեղ ռազմավարական զորավարժության հիմնական փուլի անցկացման ընթացքում մարտավարական օդային դեսանտի գլխավոր ուժերը, միավորվելով առաջատար խմբերի հետ, բնակավայրում ջախջախել են հակառակորդին և անցել տեղանքը պահելու գործողությունների», - ասվում է հաղորդագրության մեջ:
Դեսանտային ստորաբաժանումները կվադրոցիկլներով, որոնց վրա տեղադրված են «Պլամյա» հաստոցավոր ավտոմատ նռնականետներ, իրանական հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների հետ փոխգործակցությամբ, հետախուզական անօդաչուների և հարվածային FPV-դրոնների աջակցությամբ զորաշարժ են իրականացրել բնակավայրի ուղղությամբ։
«Արևմուտք-2025». ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել զորավարժության հիմնական փուլի մասին
Երկու երկրների զինծառայողները հենակետի գրավման գործողություններ են մշակել ՀՄՄ-2–ով և ՀՄՄ-2մ–ով (համալրված «Բերեժոկ» մարտական մոդուլով)` «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրի ծածկապաշտպանությամբ:
ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության ստորաբաժանումները, Ռուսաստանի զինված ուժերի մոտոհրաձգային զորամասերի աջակցությամբ, հաջող գրոհային գործողություններով գրավել են հակառակորդի հենակետը:
Ռուսաստանի և Բելառուսի «Արևմուտք-2025» համատեղ ռազմավարական զորավարժություններն անցկացվել են սեպտեմբերի 12-16-ը: Զորավարժություններին հրավիրվել են նաև ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի, այլ գործընկեր պետությունների ռազմական կառավարման մարմինների օպերատիվ խմբերը և զորակազմերը:
Պուտինը «Արևմուտք-2025» զորավարժությունների ժամանակ ջերմատեսիլով ակնոց է փորձել
Լրահոս
0