https://arm.sputniknews.ru/20250922/hh-vostikanutjan-pashtvonjan-2-mln-drami-benzin-e-juracrel-ev-vatsharel-gvortsy-dataranum-e-93757260.html
ՀՀ ոստիկանության պաշտոնյան 2 մլն դրամի բենզին է յուրացրել և վաճառել. գործը դատարանում է
ՀՀ ոստիկանության պաշտոնյան 2 մլն դրամի բենզին է յուրացրել և վաճառել. գործը դատարանում է
Sputnik Արմենիա
Գլխավոր մեղադրյալի` ոստիկանության ՊՊ ԳՎ վաշտի հրամանատարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը: 22.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-22T17:49+0400
2025-09-22T17:49+0400
2025-09-22T17:53+0400
ոստիկան
բենզին
չարաշահում
հակակոռուպցիոն կոմիտե
դատարան
ներքին գործերի նախարարություն (նգն)
պաշտոնյա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1c/66614669_0:321:3072:2048_1920x0_80_0_0_1a656f2cd1475910bbbc0f5ae9ebe2cf.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. 5 անձի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն։Նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում ոստիկանության վաշտի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած անձը հափշտակել է ծառայողական տրանսպորտային միջոցների շահագործման համար հատկացված և իրեն վստահված 2,236,784 դրամին համարժեք 5,082 լիտր ավտոբենզինի կտրոններն ու կատարել պաշտոնեական կեղծիք:Բացի այդ, տվյալ պաշտոնյան 2022–2024 թթ. ընթացքում հափշտակել և ոստիկանության ծառայողի միջոցով Երևանում գործող ավտոտեխսպասարկման կենտրոնի տնօրենին է փոխանցել 240 լիտր ավտոբենզինի կտրոն, իսկ 2023–2024 թթ. ընթացքում մեկ այլ ծառայողի է վաճառել իրեն վստահված ևս 320 լիտր ավտոբենզինի կտրոն:Կոմիտեից նշում են նաև, որ նույն պաշտոնատար անձը 2021–2022 թթ. ընթացքում այլ հաստատություն գործուղված ոստիկանության ծառայողին հանձնարարել է ստորագրել իր կողմից կազմված ելքի կեղծ ուղեգրեր, թե իբր այդ ոստիկանը տվյալ ժամանակահատվածում հաճախել է աշխատանքի և նրա անվամբ դուրս է գրվել ընդհանուր 275 լիտր ավտոբենզինի կտրոն:Ոստիկանության պաշտոնյան 4 տարում 21 000 լ բենզին է հափշտակելՈստիկանության պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի 1-ին մասով:Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը:Մեղադրանքներ են ներկայացվել նաև ոստիկանության ևս 3 ծառայողի ու ավտոտեխսպասարկման կենտրոնի տնօրենին:Պատճառված ավելի քան 2 մլն դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1c/66614669_0:0:2732:2048_1920x0_80_0_0_6439436a90cec012dcba700e0397bb22.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ոստիկան, բենզին, չարաշահում, հակակոռուպցիոն կոմիտե, դատարան, ներքին գործերի նախարարություն (նգն), պաշտոնյա
ոստիկան, բենզին, չարաշահում, հակակոռուպցիոն կոմիտե, դատարան, ներքին գործերի նախարարություն (նգն), պաշտոնյա
ՀՀ ոստիկանության պաշտոնյան 2 մլն դրամի բենզին է յուրացրել և վաճառել. գործը դատարանում է
17:49 22.09.2025 (Թարմացված է: 17:53 22.09.2025) Գլխավոր մեղադրյալի` ոստիկանության ՊՊ ԳՎ վաշտի հրամանատարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը:
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. 5 անձի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն։
Նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում ոստիկանության վաշտի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած անձը հափշտակել է ծառայողական տրանսպորտային միջոցների շահագործման համար հատկացված և իրեն վստահված 2,236,784 դրամին համարժեք 5,082 լիտր ավտոբենզինի կտրոններն ու կատարել պաշտոնեական կեղծիք:
«Նա կեղծ տվյալներ պարունակող ելքի ուղեգրեր է կազմել, թե իբր 2024 թ. հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 30–ն ընկած ժամանակահատվածում նշված ավտոմեքենաները շուրջ 43.000 կիլոմետր ավելի են երթևեկել, որի արդյունքում պաշտոնյան յուրացման եղանակով հափշտակել է ընդհանուր 1.953.620 դրամին համարժեք 4,247 լիտր ավտոբենզինի կտրոն»,– նշված է հաղորդագրությն մեջ:
Բացի այդ, տվյալ պաշտոնյան 2022–2024 թթ. ընթացքում հափշտակել և ոստիկանության ծառայողի միջոցով Երևանում գործող ավտոտեխսպասարկման կենտրոնի տնօրենին է փոխանցել 240 լիտր ավտոբենզինի կտրոն, իսկ 2023–2024 թթ. ընթացքում մեկ այլ ծառայողի է վաճառել իրեն վստահված ևս 320 լիտր ավտոբենզինի կտրոն:
Կոմիտեից նշում են նաև, որ նույն պաշտոնատար անձը 2021–2022 թթ. ընթացքում այլ հաստատություն գործուղված ոստիկանության ծառայողին հանձնարարել է ստորագրել իր կողմից կազմված ելքի կեղծ ուղեգրեր, թե իբր այդ ոստիկանը տվյալ ժամանակահատվածում հաճախել է աշխատանքի և նրա անվամբ դուրս է գրվել ընդհանուր 275 լիտր ավտոբենզինի կտրոն:
Ոստիկանության պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի 1-ին մասով:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը:
Մեղադրանքներ են ներկայացվել նաև ոստիկանության ևս 3 ծառայողի ու ավտոտեխսպասարկման կենտրոնի տնօրենին:
Պատճառված ավելի քան 2 մլն դրամի վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: