https://arm.sputniknews.ru/20250922/hh-varchapet-nikvol-pashinjanin-spasum-e-hertakan-dzakhvoghumy-anifi-nakhkin-ghekavar-93750986.html
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասում է հերթական ձախողումը. ԱՆԻՖ–ի նախկին ղեկավար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասում է հերթական ձախողումը. ԱՆԻՖ–ի նախկին ղեկավար
Sputnik Արմենիա
Նախկին տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվել։ Հարցաքննվել է նաև Երևանի քաղաքապետը: 22.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-22T15:32+0400
2025-09-22T15:32+0400
2025-09-22T16:03+0400
անիֆ
դավիթ փափազյան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0f/92411323_0:83:1600:983_1920x0_80_0_0_46741783c8b168f2790ebfc0ea9c5246.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասում է հերթական ձախողումը։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱՆԻՖ–ի նախկին ղեկավար Դավիթ Փափազյանը։Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ իրեն հարցաքննել են ԱՆԻՖ-ի գործունեության հետ կապված գործի քննության շրջանակում: Քաղաքապետն ակնարկել է, որ հիմնադրամի ծրագրերի ձախողման պատասխանատուն էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն է։ Վերջինս իր հերթին Ավինյանին է մեղավոր համարել։Հիշեցնենք` այս տարվա օգոստոսին հայտնի դարձավ, որ ԱՆԻՖ պետական-մասնավոր ներդրումների հիմնադրամի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Փափազյանը, որը նաև գլխավորում է CFW ընկերության տնօրենների խորհուրդը, անցնում է փաստաթղթերի կեղծման, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ հափշտակության և փողերի լվացման գործով:Քրեական գործեր են հարուցվել նաև CFW–ի տնօրեն Կարինե Անդրեասյանի դեմ՝ փողերի լվացման, ինչպես նաեւ «Հակաճգնաժամային ներդրումներ–գործարար+պետություն» ներդրումային հիմնադրամի տնօրեն Բելլա Մանուկյանի դեմ՝ փաստաթղթերի կեղծման և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ հափշտակության հատկանիշներով:Տիգրան Ավինյանը ԱՆԻՖ-ի գործով 1.5 տարի առաջ հարցաքննվել է վկայի կարգավիճակովԱՆԻՖ հիմնադրամը ստեղծվել էր 2019 թվականին և ֆինանսավորվում էր պետական միջոցներով՝ ենթադրաբար տնտեսական բարեփոխումներին նպաստելու համար: Հիմնադրամի կառավարման համար ներգրավվել էին մասնավոր մասնագետներ, այդ թվում՝ արտերկրից։ Սակայն, ըստ ԶԼՄ-ների, միջոցների զգալի մասն ուղղվել է կասկածելի հեղինակություն և օֆշորային գրանցում ունեցող ընկերություններին` ԱՆԻՖ–ը 1,5 մլրդ դրամ (մոտ 3,8 մլն դոլար) է ներդրել CFW ընկերությունում, որի բաժնետերերը գրանցված են ԱՄՆ Դելավեր նահանգում։5 տարվա ընթացքում ԱՆԻՖ-ը միլիոններ է ծախսել սակավաթիվ նախագծերի վրա, որոնց թվում են «Masdar» ընկերության (ԱՄԷ) «Այգ-1» արևային կայանը, որի շինարարությունը հետ է մնացել համաձայնեցված ժամկետներից, «Երեմյան» ընկերության անասնապահական համալիրը, «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը (ԱՆԻՖ-ի և «Էյր Արաբիա»-ի համատեղ ձեռնարկությունը), որը փակվեց 2024 թվականի հունվարին՝ գոյատևելով շուրջ երեք տարի։ԱՆԻՖ-ի նախկին ղեկավարին մեղադրում են Գազայում սպանություններին մեղսակցության մեջ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/08/0f/92411323_90:0:1511:1066_1920x0_80_0_0_dfb9ac57c5a4a7f2d0039bfcda06eafe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անիֆ, դավիթ փափազյան, նիկոլ փաշինյան
անիֆ, դավիթ փափազյան, նիկոլ փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասում է հերթական ձախողումը. ԱՆԻՖ–ի նախկին ղեկավար
15:32 22.09.2025 (Թարմացված է: 16:03 22.09.2025) Նախկին տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվել։ Հարցաքննվել է նաև Երևանի քաղաքապետը:
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասում է հերթական ձախողումը։ Այս մասին
«Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱՆԻՖ–ի նախկին ղեկավար Դավիթ Փափազյանը։
«Չի հաջողվելու մեզ մեղավոր կարգել իր և իր կառավարության խայտառակ սխալների և թերությունների համար, որոնք խափանեցին ԱՆԻՖ-ի հիմնադիր թիմի մշակած ծրագրերից մի քանիսը»,– հայտարարել է Փափազյանը։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ իրեն հարցաքննել են ԱՆԻՖ-ի գործունեության հետ կապված գործի քննության շրջանակում: Քաղաքապետն ակնարկել է, որ հիմնադրամի ծրագրերի ձախողման պատասխանատուն էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն է։ Վերջինս իր հերթին Ավինյանին է մեղավոր համարել։
Հիշեցնենք` այս տարվա
օգոստոսին հայտնի դարձավ, որ ԱՆԻՖ պետական-մասնավոր ներդրումների հիմնադրամի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Փափազյանը, որը նաև գլխավորում է CFW ընկերության տնօրենների խորհուրդը, անցնում է փաստաթղթերի կեղծման, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ հափշտակության և փողերի լվացման գործով:
Քրեական գործեր են հարուցվել նաև CFW–ի տնօրեն Կարինե Անդրեասյանի դեմ՝ փողերի լվացման, ինչպես նաեւ «Հակաճգնաժամային ներդրումներ–գործարար+պետություն» ներդրումային հիմնադրամի տնօրեն Բելլա Մանուկյանի դեմ՝ փաստաթղթերի կեղծման և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ հափշտակության հատկանիշներով:
ԱՆԻՖ հիմնադրամը ստեղծվել էր 2019 թվականին և ֆինանսավորվում էր պետական միջոցներով՝ ենթադրաբար տնտեսական բարեփոխումներին նպաստելու համար: Հիմնադրամի կառավարման համար ներգրավվել էին մասնավոր մասնագետներ, այդ թվում՝ արտերկրից։ Սակայն, ըստ ԶԼՄ-ների, միջոցների զգալի մասն ուղղվել է կասկածելի հեղինակություն և օֆշորային գրանցում ունեցող ընկերություններին` ԱՆԻՖ–ը 1,5 մլրդ դրամ (մոտ 3,8 մլն դոլար) է ներդրել CFW ընկերությունում, որի բաժնետերերը գրանցված են ԱՄՆ Դելավեր նահանգում։
5 տարվա ընթացքում ԱՆԻՖ-ը միլիոններ է ծախսել սակավաթիվ նախագծերի վրա, որոնց թվում են «Masdar» ընկերության (ԱՄԷ) «Այգ-1» արևային կայանը, որի շինարարությունը հետ է մնացել համաձայնեցված ժամկետներից, «Երեմյան» ընկերության անասնապահական համալիրը, «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը (ԱՆԻՖ-ի և «Էյր Արաբիա»-ի համատեղ ձեռնարկությունը), որը փակվեց 2024 թվականի հունվարին՝ գոյատևելով շուրջ երեք տարի։