https://arm.sputniknews.ru/20250922/aats-tnoreni-baqu-ajcn-alievin-nvor-divident-tvec-isk-hh-n-mnac-dzernunajn-surenjanc-93729718.html
ԱԱԾ տնօրենի՝ Բաքու այցն Ալիևին նոր դիվիդենտ տվեց, իսկ ՀՀ-ն մնաց ձեռնունայն․ Սուրենյանց
ԱԱԾ տնօրենի՝ Բաքու այցն Ալիևին նոր դիվիդենտ տվեց, իսկ ՀՀ-ն մնաց ձեռնունայն․ Սուրենյանց
Sputnik Արմենիա
Քաղաքագետը շեշտում է՝ ՀՀ որևէ պաշտոնյայի Բաքու կատարած այց կարող է արդարացված համարվել միայն այն դեպքում, եթե նա Երևան վերադառնա մեր ռազմագերիների հետ միասին։ 22.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-22T09:43+0400
2025-09-22T09:43+0400
2025-09-22T10:59+0400
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
անդրանիկ սիմոնյան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
բաքու
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սուրեն սուրենյանց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28549565_300:350:1478:1013_1920x0_80_0_0_822ae45a895c0a7c4ccb15d43fe42eb8.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի՝ Բաքու կատարած այցով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստացավ միջազգային դրական իմիջի հերթական դիվիդենտը, մինչդեռ Հայաստանը մնաց ձեռնունայն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ արդյունքով է Բաքվից վերադարձել ԱԱԾ տնօրենը։Հայտնել էինք, որ Անդրանիկ Սիմոնյանը սեպտեմբերի 19-21-ը Բաքվում մասնակցում է «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»։Քաղաքագետը շեշտում է՝ օրեր շարունակ թեմային չէր անդրադառնում՝ չվնասելու կանխավարկածով և հուսալով, որ այցը գոնե կնպաստի մեր ռազմագերիներից մի քանիսի ազատմանը։ Սակայն դատելով ժամանակացույցից, ըստ ամենայնի՝ այցն ավարտվել է, իսկ դրական լուրեր չկան։Նրա խոսքով՝ եթե նման արդյունք չկա, ապա նման այցերը ոչ թե պաշտպանում են Հայաստանի պետական շահերը, այլ ընդհակառակը՝ ամրապնդում են Ադրբեջանի դիրքերը։Հիշեցնում է՝ ՀՀ իշխանության առաջին պարտականությունը գերիների վերադարձն է, ոչ թե Ալիևի միջազգային փիառը։Նշենք, որ սեպտեմբերի 20-ին ՔՊ 7-րդ համաժողովից առաջ լրագրողները ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանից և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանից հետաքրքրվել էին` հնարավո՞ր է` ԱԱԾ տնօրենը Բաքվից վերադառնա հայ ռազմագերիների հետ միասին։ Գրիգորյանը խուսափել էր պատասխանից, իսկ Խաչատրյանն էլ նշել էր, թե Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը հիմա սաղմնային փուլում է, որքան հարաբերությունները կարգավորվեն, այնքան դա կնպաստի գերիների վերադարձին։
բաքու
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28549565_396:352:1273:1010_1920x0_80_0_0_ab9a483dbe48b492ee5eaa703579e9c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, անդրանիկ սիմոնյան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, բաքու, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սուրեն սուրենյանց
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, անդրանիկ սիմոնյան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, բաքու, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սուրեն սուրենյանց
ԱԱԾ տնօրենի՝ Բաքու այցն Ալիևին նոր դիվիդենտ տվեց, իսկ ՀՀ-ն մնաց ձեռնունայն․ Սուրենյանց
09:43 22.09.2025 (Թարմացված է: 10:59 22.09.2025) Քաղաքագետը շեշտում է՝ ՀՀ որևէ պաշտոնյայի Բաքու կատարած այց կարող է արդարացված համարվել միայն այն դեպքում, եթե նա Երևան վերադառնա մեր ռազմագերիների հետ միասին։
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի՝ Բաքու կատարած այցով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստացավ միջազգային դրական իմիջի հերթական դիվիդենտը, մինչդեռ Հայաստանը մնաց ձեռնունայն։ Այս մասին իր
ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ արդյունքով է Բաքվից վերադարձել ԱԱԾ տնօրենը։
Հայտնել էինք, որ Անդրանիկ Սիմոնյանը սեպտեմբերի 19-21-ը Բաքվում մասնակցում է «Անվտանգության 3-րդ միջազգային ֆորումին»։
Քաղաքագետը շեշտում է՝ օրեր շարունակ թեմային չէր անդրադառնում՝ չվնասելու կանխավարկածով և հուսալով, որ այցը գոնե կնպաստի մեր ռազմագերիներից մի քանիսի ազատմանը։ Սակայն դատելով ժամանակացույցից, ըստ ամենայնի՝ այցն ավարտվել է, իսկ դրական լուրեր չկան։
«Սա դիվանագիտություն չէ, այլ վտանգավոր պարտվողականություն։ Հայաստանյան որևէ պաշտոնյայի Բաքու կատարած այց կարող է արդարացված համարվել միայն այն դեպքում, եթե նա Երևան վերադառնա մեր ռազմագերիների հետ միասին»,- գրել է Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ եթե նման արդյունք չկա, ապա նման այցերը ոչ թե պաշտպանում են Հայաստանի պետական շահերը, այլ ընդհակառակը՝ ամրապնդում են Ադրբեջանի դիրքերը։
Հիշեցնում է՝ ՀՀ իշխանության առաջին պարտականությունը գերիների վերադարձն է, ոչ թե Ալիևի միջազգային փիառը։
Նշենք, որ սեպտեմբերի 20-ին ՔՊ 7-րդ համաժողովից առաջ լրագրողները ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանից և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանից
հետաքրքրվել էին` հնարավո՞ր է` ԱԱԾ տնօրենը Բաքվից վերադառնա հայ ռազմագերիների հետ միասին։ Գրիգորյանը խուսափել էր պատասխանից, իսկ Խաչատրյանն էլ նշել էր, թե Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը հիմա սաղմնային փուլում է, որքան հարաբերությունները կարգավորվեն, այնքան դա կնպաստի գերիների վերադարձին։