https://arm.sputniknews.ru/20250920/hnaravvor-e-vor-aats-tnoreny-gerinervov-veradarna-baqvic-armen-grigvorjani-pataskhany-93658408.html
Հնարավո՞ր է, որ ԱԱԾ տնօրենը գերիների հետ վերադառնա Բաքվից. Արմեն Գրիգորյանի պատասխանը
Հնարավո՞ր է, որ ԱԱԾ տնօրենը գերիների հետ վերադառնա Բաքվից. Արմեն Գրիգորյանի պատասխանը
Sputnik Արմենիա
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Բաքվում կազմակերպված համաժողովին։ 20.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-20T09:18+0400
2025-09-20T09:18+0400
2025-09-20T10:11+0400
հայաստան
արմեն գրիգորյան
աած նախկին տնօրեն գեորգի կուտոյանի մահվան դեպքը
արմեն խաչատրյան
գերի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/15/72531928_0:0:1600:900_1920x0_80_0_0_7480dc093f03077eb8f264e2f460e425.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խուսափեց պատասխանել Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ հարցին։ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ կառույցի ղեկավար Անդրանիկ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բաքու` մասնակցելու սեպտեմբերի 19-ից 21-ը կայանալիք անվտանգության 3-րդ միջազգային համաժողովին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովից առաջ լրագրողները Գրիգորյանին հարցրին` հնարավո՞ր է, որ ԱԱԾ տնօրենը գերիների հետ վերադառնա Բաքվից։Լրագրողները փորձեցին ճշտել` իսկ նրա այցից առաջ նման քննարկում եղե՞լ է։«Եթե ինչ որ բան լինի, ԱԱԾ–ն հաղորդագրություն կտարածի»,– արձագանքեց ԱԽ քարտուղարը։ԶԼՄ–ները նույն հարցն ուղղեցին նաև ՔՊ–ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանին։Նա հավելեց, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը հիմա սաղմնային փուլում է, որքան հարաբերությունները կարգավորվեն, այնքան դա կնպաստի գերիների վերադարձին։«Չեմ ընդունում ընդդիմադիրների ասածը, թե պետք է նախապայման լինի։ Որքան նախապայման դնենք, որևէ հարաբերություն չի սկսվի, գերիներին էլ կվնասի»,– եզրափակեց պատգամավորը։Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:Չտարածել հայ գերիների չճշտված ցուցակներ. Բեգլարյանը հաստատված 23 անուն է հրապարակել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/15/72531928_200:0:1400:900_1920x0_80_0_0_62aa51d06f917db2465b486d9cd48525.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն գրիգորյան, աած նախկին տնօրեն գեորգի կուտոյանի մահվան դեպքը, արմեն խաչատրյան, գերի
հայաստան, արմեն գրիգորյան, աած նախկին տնօրեն գեորգի կուտոյանի մահվան դեպքը, արմեն խաչատրյան, գերի
Հնարավո՞ր է, որ ԱԱԾ տնօրենը գերիների հետ վերադառնա Բաքվից. Արմեն Գրիգորյանի պատասխանը
09:18 20.09.2025 (Թարմացված է: 10:11 20.09.2025) ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Բաքվում կազմակերպված համաժողովին։
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խուսափեց պատասխանել Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ հարցին։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ավելի վաղ
հայտնել էր, որ կառույցի ղեկավար Անդրանիկ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բաքու` մասնակցելու սեպտեմբերի 19-ից 21-ը կայանալիք անվտանգության 3-րդ միջազգային համաժողովին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովից առաջ լրագրողները Գրիգորյանին հարցրին` հնարավո՞ր է, որ ԱԱԾ տնօրենը գերիների հետ վերադառնա Բաքվից։
«ԱԱԾ–ն հաղորդագրություն է տվել։ Դրանից ավել բան չեմ կարող ասել»,– պատասխանեց նա։
Լրագրողները փորձեցին ճշտել` իսկ նրա այցից առաջ նման քննարկում եղե՞լ է։
«Եթե ինչ որ բան լինի, ԱԱԾ–ն հաղորդագրություն կտարածի»,– արձագանքեց ԱԽ քարտուղարը։
ԶԼՄ–ները նույն հարցն ուղղեցին նաև ՔՊ–ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանին։
«Նման տեղեկություն չունեմ, չեմ կարող ասել։ Բայց գերիներին վերադարձնելու գործընթացը շարունակական է, և որևէ հարմար առիթ բաց չեն թողնում այդ հարցին անդրադառնալու համար»,– պատասխանեց Խաչատրյանը։
Նա հավելեց, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը հիմա սաղմնային փուլում է, որքան հարաբերությունները կարգավորվեն, այնքան դա կնպաստի գերիների վերադարձին։
«Չեմ ընդունում ընդդիմադիրների ասածը, թե պետք է նախապայման լինի։ Որքան նախապայման դնենք, որևէ հարաբերություն չի սկսվի, գերիներին էլ կվնասի»,– եզրափակեց պատգամավորը։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: