https://arm.sputniknews.ru/20250919/ynddem-nerkajacvats-cucmunq-chka-aram-vardevanjany-samvel-karapetjani-gvortsi-masin-93638952.html
Ընդդեմ ներկայացված ցուցմունք չկա․ Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին
Ընդդեմ ներկայացված ցուցմունք չկա․ Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին
Sputnik Արմենիա
Պաշտպանն ընդգծում է, որ քաղաքական հետապնդումը և իրավունքի ժխտողականությունը հենց ձևի են լինում։ 19.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-19T16:37+0400
2025-09-19T16:37+0400
2025-09-19T16:48+0400
արամ վարդևանյան
սամվել կարապետյան
կալանք
քննիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469682_0:40:1600:940_1920x0_80_0_0_3ea26d81732efd9db70efcb7a85549bd.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է՝ քննչական ակտիվ գործողություններ կատարելու համար, սակայն այդ գործողությունները կատարվել էին մինչև կալանքի երկարաձգումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։Նա նշել է, որ պաշտպանական կողմն օգոստոսի 14-ին դատարան միջնորդություն էր ներկայացրել, որ կատարվեն այդ ակտիվ գործողությունները կամ առերեսում կազմակերպվի։Պաշտպանը պարզաբանում է՝ կալանքը երկարաձգվել է, որ ակտիվ գործողություններ կատարվեն, բայց առերեսման կարիք, ըստ քննչական կոմիտեի, չկա։ Վարդևանյանն ընդգծում է՝ սա նշանակում է, որ գործում չկա ընդդեմ ներկայացված ցուցմունք: «Քաղաքական հետապնդումը, իրավունքի ընդհանրապես ժխտողականությունը հենց ուղիղ այս ձևի է լինում»,- ամփոփում է Վարդևանյանը։Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց։ Հուլիսի 17-ին նրան նոր մեղադրանք առաջադրվեցլ՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։ Օգոստոսի 15–ին ավելի քան 12 ժամ տևած դատական լսումներից հետո Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/14/33469682_126:0:1546:1065_1920x0_80_0_0_ea5aa8d46ded27f44df09d129d47e235.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արամ վարդևանյան, սամվել կարապետյան, կալանք, քննիչ
արամ վարդևանյան, սամվել կարապետյան, կալանք, քննիչ
Ընդդեմ ներկայացված ցուցմունք չկա․ Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին
16:37 19.09.2025 (Թարմացված է: 16:48 19.09.2025) Պաշտպանն ընդգծում է, որ քաղաքական հետապնդումը և իրավունքի ժխտողականությունը հենց ձևի են լինում։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է՝ քննչական ակտիվ գործողություններ կատարելու համար, սակայն այդ գործողությունները կատարվել էին մինչև կալանքի երկարաձգումը։ Այս մասին
ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։
Նա նշել է, որ պաշտպանական կողմն օգոստոսի 14-ին դատարան միջնորդություն էր ներկայացրել, որ կատարվեն այդ ակտիվ գործողությունները կամ առերեսում կազմակերպվի։
«Ստացել եմ քննիչի որոշումը, ըստ որի. 1) Առերեսում կատարելու անհրաժեշտություն չկա, 2) Կատարված գործողությունների վերաբերյալ տվյալները, որոնք ընդհանրապես չկան, ներկայացվել է 2025 թվականի օգոստոսի 14-ին կալանքի երկարաձգման միջնորդությանը կից, այսինքն՝ մինչև կալանքի երկարաձգումը»,- գրել է Վարդևանյանը։
Պաշտպանը պարզաբանում է՝ կալանքը երկարաձգվել է, որ ակտիվ գործողություններ կատարվեն, բայց առերեսման կարիք, ըստ քննչական կոմիտեի, չկա։ Վարդևանյանն ընդգծում է՝ սա նշանակում է, որ գործում չկա ընդդեմ ներկայացված ցուցմունք:
«Քաղաքական հետապնդումը, իրավունքի ընդհանրապես ժխտողականությունը հենց ուղիղ այս ձևի է լինում»,- ամփոփում է Վարդևանյանը։
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի տանը հունիսի 17-ին
խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա:
Նրա հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարարին ուղղված վիրավորական և սպառնալի գրառումներ արեց սոցցանցերում։
Հունիսի 18-ին Սամվել Կարապետյանը
2 ամսով կալանավորվեց։ Հուլիսի 17-ին նրան նոր մեղադրանք առաջադրվեցլ՝ փողերի լվացում և հարկերից խուսափում։ Օգոստոսի 15–ին ավելի քան 12 ժամ տևած դատական լսումներից հետո Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով
երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։