https://arm.sputniknews.ru/20250919/hh-ishkhanutjuny-maty-matin-chtvec-arcakhi-azh-nakhagahy-2023t-depqeri-masin-93621887.html
ՀՀ իշխանությունը մատը մատին չտվեց․ Արցախի ԱԺ նախագահը՝ 2023թ․ դեպքերի մասին
ՀՀ իշխանությունը մատը մատին չտվեց․ Արցախի ԱԺ նախագահը՝ 2023թ․ դեպքերի մասին
Sputnik Արմենիա
Աշոտ Դանիելյանի խոսքով՝ այն, ինչ տեղի ունեցավ 2023 թվականին, Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն էր։ 19.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-19T11:45+0400
2025-09-19T11:45+0400
2025-09-19T11:46+0400
արցախ
հայաստան
ադրբեջան
աշոտ դանիելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/13/93611600_0:84:1600:984_1920x0_80_0_0_050b49a9719a3ee51f778b4eea3a662d.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ 2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակումից հետո արցախահայությունը մնացել էր միայնակ, Հայաստանի գործող իշխանությունները որևէ քայլ չձեռնարկեցին հետագա իրադարձությունները կանխելու համար։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը։Նրա խոսքով՝ այս ամենից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Պրահայում ստորագրած փաստաթուղթը, որով նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, ինչպես նաև դրան հաջորդած հայտարարությունները պարզապես լեգիտիմացրին Ադրբեջանի գործողությունները։Դանիելյանը շեշտեց՝ այն, ինչ տեղի ունեցավ 2023 թվականին, Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն էր։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում ավելի քան 240 զոհ տվեց։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Նրանցից շուրջ 4400–ը ՀՀ քաղաքացիություն են ստացել։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/13/93611600_89:0:1512:1067_1920x0_80_0_0_c131ee807a26377852535933b892a8a9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայաստան, ադրբեջան, աշոտ դանիելյան
արցախ, հայաստան, ադրբեջան, աշոտ դանիելյան
ՀՀ իշխանությունը մատը մատին չտվեց․ Արցախի ԱԺ նախագահը՝ 2023թ․ դեպքերի մասին
11:45 19.09.2025 (Թարմացված է: 11:46 19.09.2025) Աշոտ Դանիելյանի խոսքով՝ այն, ինչ տեղի ունեցավ 2023 թվականին, Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն էր։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ 2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակումից հետո արցախահայությունը մնացել էր միայնակ, Հայաստանի գործող իշխանությունները որևէ քայլ չձեռնարկեցին հետագա իրադարձությունները կանխելու համար։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը։
«Հայաստանի իշխանությունները մատները մատներին չտվեցին, ոչ մի գործողություն չձեռնարկեցին, որ տեղի չունենար այն, ինչ եղավ։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ՀՀ իշխանություններն են ստորագրել, այնտեղ կա 9 կետ, որ միայն մեզ չէր վերաբերում։ Նոյեմբերի 9-ից հետո ՀՀ իշխանությունները հանձնեցին Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը, դրանով ապահովեցին Լաչինի միջանցքը՝ Հայաստանի հետ անխափան կապի համար»,- ասաց Դանիելյանը։
Նրա խոսքով՝ այս ամենից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Պրահայում ստորագրած փաստաթուղթը, որով նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, ինչպես նաև դրան հաջորդած հայտարարությունները պարզապես լեգիտիմացրին Ադրբեջանի գործողությունները։
Դանիելյանը շեշտեց՝ այն, ինչ տեղի ունեցավ 2023 թվականին, Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետևանքն էր։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության
տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո
Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Նրանցից շուրջ 4400–ը
ՀՀ քաղաքացիություն են ստացել։