https://arm.sputniknews.ru/20250919/anbarvojakan-e-asel-inchu-chkrvecin-sejran-ohanjany-2023t-arcakhi-dem-hardzakman-masin-93622742.html
Անբարոյական է ասել՝ «ինչո՞ւ չկռվեցին»․ Սեյրան Օհանյանը՝ 2023թ․ Արցախի դեմ հարձակման մասին
Անբարոյական է ասել՝ «ինչո՞ւ չկռվեցին»․ Սեյրան Օհանյանը՝ 2023թ․ Արցախի դեմ հարձակման մասին
Sputnik Արմենիա
Օհանյանի խոսքով՝ արցախյան հակամարտությունը չի ավարտվել, հակառակը՝ Ադրբեջանն իր հանցագործ գործելակերպով այն ավելի է խորացրել, ցեղասպանություն է իրականացրել և... 19.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-19T12:11+0400
2025-09-19T12:11+0400
2025-09-19T12:21+0400
հայաստան
արցախ
սեյրան օհանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1b/48926463_0:70:1280:790_1920x0_80_0_0_9a90893b84b7007e79e8f228d5bb6a75.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ Անբարոյական է հայտարարել, թե Արցախում չկռվեցին, երբ շուրջ մեկուկես օր տևած պատերազմի հետևանքով ավելի քան 260 մարդ հերոսաբար զոհվեց։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ խոսելով այն մասին, թե ինչ տեղի ունեցավ 2023թ․ սեպտեմբերի 19-ին, որը բերեց Արցախի կորստին։Օհանյանի խոսքով՝ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո Արցախի ընդհանուր պաշտպանության կոնֆիգուրացիան փոխվել էր՝ համատարած պաշտպանությունից վերածվել էր օջախային պաշտպանության, ու Ադրբեջանը կարողացավ օգտագործել դա։Նա նշեց, որ այսօր եկել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ գլուխ խոնարհելու բոլոր պատերազմներում Հայաստանի ու Արցախի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։ Օհանյանն ընդգծեց՝ որքան էլ ՀՀ իշխանությունները հայտարարեն, թե Արցախի էջը փակված է, դա այդպես չէ։Նրա խոսքով՝ արցախյան հակամարտությունը չի ավարտվել, հակառակը՝ Ադրբեջանն իր հանցագործ գործելակերպով հակամարտությունն ավելի է խորացրել, ցեղասպանություն է իրականացրել և պետք է պատասխան տա միջազգային հանրության առջև։«Ի հակառակ դրան՝ այսօր ՀՀ իշխանությունները միջազգային ատյաններից հայտերը հետ են վերցնում։ Այսօր հայ ժողովրդի և ադրբեջանցիների միջև դատավարություն է ընթանում, որտեղ մեղադրյալը հայտնվել է մեղադրողի դիրքում, իսկ մենք՝ մեղադրյալի՝ առանց պաշտպանության»,- ասաց Օհանյանը։Նա մատնանշեց՝ մինչ միջազգային ատյաններից հայտերը հետ են կանչվում, Բաքվում շարունակում են «դատել» Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը։ Օհանյանի գնահատմամբ՝ իրականում Բաքվում դատում են ամբողջ հայ ժողովրդին։Նրա խոսքով՝ քանի որ հակամարտությունը չի ավարտվել, Արցախի ինստիտուտները պետք է շարունակեն գործել, սուբյեկտայնությունը պետք է պահպանվի Արցախի ապագայի, արցախահայության կարգավիճակի, նրանց վերադարձի միջազգային իրավունքի համար պայմաններ ստեղծելու նպատակով և այլն։Օհանյանը շեշտեց՝ քանի որ այս բոլոր հանգամանքները կան, բանակցություններն էլ պետք է շարունակվեն, ու թեպետ ՀՀ իշխանությունների թողտվության ներքո ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվում է, դա չի նշանակում, թե Արցախի ժողովրդի իրավունքը չպետք է պաշտպանենք։Լրագրողները հետաքրքրվեցին` եթե օգոստոսի 8-ին Վաշինգտոնում բարձրացվեր գերիների հարցը, կարո՞ղ էր որևէ առաջընթաց լինել։ Օհանյանը պատասխանեց՝ ցանկացած բանակցությունում կողմերը պետք է իրենց շահերը առաջ տանեն։ Իսկ դա կարող են անել այն մարդիկ, որոնք պատկերացնում են՝ ինչ է նշանակում բանակցություններ, արտաքին քաղաքականություն, բանակցային նրբություններ և այլն։Նրա կարծիքով` յուրաքանչյուր խնդիր պետք է բանակցությունների գործընթացում ներառվի, այդ թվում՝ ՀՀ տարածքային ամբողջականության հարցը, Ադրբեջանի զորքերի դուրսբերումը ՀՀ սուվերեն տարածքից, գերիների վերադարձը, Բաքվում շինծու դատավարությունը, Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, մեր ներքին գործերին չխառնվելը և այլն։ Օհանյանը հավելեց՝ հենց դրա համար են իրենք պնդում, որ բանակցողը պետք է փոխվի, որպեսզի հնարավոր լինի բանակցություններում հայկական շահերն առաջ տանել։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում ավելի քան 240 զոհ տվեց։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Նրանցից շուրջ 4400–ը ՀՀ քաղաքացիություն են ստացել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/1b/48926463_68:0:1213:859_1920x0_80_0_0_a7a1703a0aa0cd162988fc15ef6001bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, սեյրան օհանյան
հայաստան, արցախ, սեյրան օհանյան
Անբարոյական է ասել՝ «ինչո՞ւ չկռվեցին»․ Սեյրան Օհանյանը՝ 2023թ․ Արցախի դեմ հարձակման մասին
12:11 19.09.2025 (Թարմացված է: 12:21 19.09.2025) Օհանյանի խոսքով՝ արցախյան հակամարտությունը չի ավարտվել, հակառակը՝ Ադրբեջանն իր հանցագործ գործելակերպով այն ավելի է խորացրել, ցեղասպանություն է իրականացրել և պետք է պատասխան տա միջազգային հանրության առջև։
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik․ Անբարոյական է հայտարարել, թե Արցախում չկռվեցին, երբ շուրջ մեկուկես օր տևած պատերազմի հետևանքով ավելի քան 260 մարդ հերոսաբար զոհվեց։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ խոսելով այն մասին, թե ինչ տեղի ունեցավ 2023թ․ սեպտեմբերի 19-ին, որը բերեց Արցախի կորստին։
Օհանյանի խոսքով՝ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո Արցախի ընդհանուր պաշտպանության կոնֆիգուրացիան փոխվել էր՝ համատարած պաշտպանությունից վերածվել էր օջախային պաշտպանության, ու Ադրբեջանը կարողացավ օգտագործել դա։
«Այդ օջախային պաշտպանության բոլոր կետերի նկատմամբ հարձակողական գործողություններ իրականացրեց, բայց մեր զինվորները հերոսաբար կռվեցին, 265 հոգի զոհվեցին։ Բայց օջախային պաշտպանության դիրքերի միջև հեռավորությունն այնպիսին էր, որ իրենք կարողացան այդ պատերազմով շեղելով ներթափանցել Արցախի ներսն ու Արցախը մասնատել։ Այս պարագայում, երբ որոշ մարդիկ ասում են՝ «պետք է կռվեին, ինչո՞ւ չկռվեցին, ինչքան տանկ ունեին, պետք է օգտագործեին», դա անընդունելի է, անբարոյական է»,- ասաց Օհանյանը։
Նա նշեց, որ այսօր եկել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ գլուխ խոնարհելու բոլոր պատերազմներում Հայաստանի ու Արցախի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։ Օհանյանն ընդգծեց՝ որքան էլ ՀՀ իշխանությունները հայտարարեն, թե Արցախի էջը փակված է, դա այդպես չէ։
Նրա խոսքով՝ արցախյան հակամարտությունը չի ավարտվել, հակառակը՝ Ադրբեջանն իր հանցագործ գործելակերպով հակամարտությունն ավելի է խորացրել, ցեղասպանություն է իրականացրել և պետք է պատասխան տա միջազգային հանրության առջև։
«Ի հակառակ դրան՝ այսօր ՀՀ իշխանությունները միջազգային ատյաններից հայտերը հետ են վերցնում։ Այսօր հայ ժողովրդի և ադրբեջանցիների միջև դատավարություն է ընթանում, որտեղ մեղադրյալը հայտնվել է մեղադրողի դիրքում, իսկ մենք՝ մեղադրյալի՝ առանց պաշտպանության»,- ասաց Օհանյանը։
Նա մատնանշեց՝ մինչ միջազգային ատյաններից հայտերը հետ են կանչվում, Բաքվում շարունակում են «դատել» Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը։ Օհանյանի գնահատմամբ՝ իրականում Բաքվում դատում են ամբողջ հայ ժողովրդին։
Նրա խոսքով՝ քանի որ հակամարտությունը չի ավարտվել, Արցախի ինստիտուտները պետք է շարունակեն գործել, սուբյեկտայնությունը պետք է պահպանվի Արցախի ապագայի, արցախահայության կարգավիճակի, նրանց վերադարձի միջազգային իրավունքի համար պայմաններ ստեղծելու նպատակով և այլն։
Օհանյանը շեշտեց՝ քանի որ այս բոլոր հանգամանքները կան, բանակցություններն էլ պետք է շարունակվեն, ու թեպետ ՀՀ իշխանությունների թողտվության ներքո ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվում է, դա չի նշանակում, թե Արցախի ժողովրդի իրավունքը չպետք է պաշտպանենք։
Լրագրողները հետաքրքրվեցին` եթե օգոստոսի 8-ին Վաշինգտոնում բարձրացվեր գերիների հարցը, կարո՞ղ էր որևէ առաջընթաց լինել։ Օհանյանը պատասխանեց՝ ցանկացած բանակցությունում կողմերը պետք է իրենց շահերը առաջ տանեն։ Իսկ դա կարող են անել այն մարդիկ, որոնք պատկերացնում են՝ ինչ է նշանակում բանակցություններ, արտաքին քաղաքականություն, բանակցային նրբություններ և այլն։
Նրա կարծիքով` յուրաքանչյուր խնդիր պետք է բանակցությունների գործընթացում ներառվի, այդ թվում՝ ՀՀ տարածքային ամբողջականության հարցը, Ադրբեջանի զորքերի դուրսբերումը ՀՀ սուվերեն տարածքից, գերիների վերադարձը, Բաքվում շինծու դատավարությունը, Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը, մեր ներքին գործերին չխառնվելը և այլն։ Օհանյանը հավելեց՝ հենց դրա համար են իրենք պնդում, որ բանակցողը պետք է փոխվի, որպեսզի հնարավոր լինի բանակցություններում հայկական շահերն առաջ տանել։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության
տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո
Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։ Նրանցից շուրջ 4400–ը
ՀՀ քաղաքացիություն են ստացել։