https://arm.sputniknews.ru/20250918/vtar-lvoru-marzum-saralanji-dprvoci-usucichneric-meky-mahacel-e-mjus-3i-vitshaky-tsanr-e-93586085.html
Վթար Լոռու մարզում. Սարալանջի դպրոցի ուսուցիչներից մեկը մահացել է, մյուս 3–ի վիճակը ծանր է
Վթար Լոռու մարզում. Սարալանջի դպրոցի ուսուցիչներից մեկը մահացել է, մյուս 3–ի վիճակը ծանր է
Sputnik Արմենիա
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 18.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-18T16:55+0400
2025-09-18T16:55+0400
2025-09-18T17:01+0400
վթար
վթար, պատահար, սպանություն, գողություն
լոռի
ուսուցիչ
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/12/93585645_0:166:1600:1066_1920x0_80_0_0_8919bb5457f89016b9f7c2d94aaf03a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում. կա 1 զոհ, 2 տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» և «Toyota» մակնիշների ավտոմեքենանները։Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը։Հավելենք, որ վթարի մասին գրել է նաև shamshyan.com-ը։ Ըստ կայքի` տուժածները ոչ թե 2–ն են, այլ 3–ը։ Թե՛ նրանք, թե՛ մահացածը Լոռու մարզի Սարալանջ գյուղի դպրոցի ուսուցիչներ են: Տուժածներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծահրահեղ ծանր, երկուսինը՝ միջին ծանրության:
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/12/93585645_179:0:1600:1066_1920x0_80_0_0_84b9b6e23d1d7f359602d660eb17df2a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, լոռի, ուսուցիչ, մահ
վթար, վթար, պատահար, սպանություն, գողություն, լոռի, ուսուցիչ, մահ
Վթար Լոռու մարզում. Սարալանջի դպրոցի ուսուցիչներից մեկը մահացել է, մյուս 3–ի վիճակը ծանր է
16:55 18.09.2025 (Թարմացված է: 17:01 18.09.2025) Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում. կա 1 զոհ, 2 տուժած։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Սեպտեմբերի 18-ին, ժամը 13։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» և «Toyota» մակնիշների ավտոմեքենանները։
«Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի երեք ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են նրանցից մեկի մահը»,–հայտնում են ՆԳՆ–ից։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը։
Հավելենք, որ վթարի մասին գրել է նաև
shamshyan.com-ը։ Ըստ կայքի` տուժածները ոչ թե 2–ն են, այլ 3–ը։ Թե՛ նրանք, թե՛ մահացածը Լոռու մարզի Սարալանջ գյուղի դպրոցի ուսուցիչներ են: Տուժածներից մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծահրահեղ ծանր, երկուսինը՝ միջին ծանրության: