https://arm.sputniknews.ru/20250918/rusastany-kvoghm-e-hajastani-ev-turqiaji-shutapujt-hashtecmany-zakharvova-93588483.html
Ռուսաստանը կողմ է Հայաստանի և Թուրքիայի շուտափույթ հաշտեցմանը. Զախարովա
Ռուսաստանը կողմ է Հայաստանի և Թուրքիայի շուտափույթ հաշտեցմանը. Զախարովա
Sputnik Արմենիա
Մոսկվան հետագայում ևս պատրաստ է աջակցել հարաբերությունների կարգավորմանն ուղղված Երևանի և Անկարայի ջանքերին, նշել է ռուս դիվանագետը: 18.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-18T17:23+0400
2025-09-18T17:23+0400
2025-09-18T17:23+0400
մարիա զախարովա
թուրքիա
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/12/93592381_0:0:1281:720_1920x0_80_0_0_86d6704abdeb2b586dba7d74bbe1c65e.jpg
Ռուսաստանը մշտապես հանդես է գալիս Հայաստանի և Թուրքիայի շուտափույթ հաշտեցման օգտին՝ այն համարելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման և կայուն զարգացման ապահովման պարտադիր ուղերձներից:Այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել Է ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Երևանում հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը։Ռուս դիվանագետը հիշեցրել է, որ հայ-թուրքական բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարին Մոսկվայում։Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում։Սույն թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստան էր այցելել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Մարգարա» սահմանային անցակետում նրան դիմավորել է Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Կողմերը քննարկել են հարաբերությունների կարգավորման առանցքային հարցեր, ներառյալ ՝ 2022 թվականի հուլիսի 1-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման արագացումը, որոնք վերաբերում էին սահմանի հատմանը։ Ավելի ուշ Քըլըչն այցելել է Հայաստանի ԱԳՆ, որտեղ բանակցություններ է վարել հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ:
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/12/93592381_158:0:1118:720_1920x0_80_0_0_6368f5428fe861534b71baa93b2798f7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, թուրքիա, հայաստան, ռուսաստան, видео
մարիա զախարովա, թուրքիա, հայաստան, ռուսաստան, видео
Ռուսաստանը կողմ է Հայաստանի և Թուրքիայի շուտափույթ հաշտեցմանը. Զախարովա
Մոսկվան հետագայում ևս պատրաստ է աջակցել հարաբերությունների կարգավորմանն ուղղված Երևանի և Անկարայի ջանքերին, նշել է ռուս դիվանագետը:
Ռուսաստանը մշտապես հանդես է գալիս Հայաստանի և Թուրքիայի շուտափույթ հաշտեցման օգտին՝ այն համարելով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման և կայուն զարգացման ապահովման պարտադիր ուղերձներից:Այս մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել Է ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Երևանում հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը։
Ռուս դիվանագետը հիշեցրել է, որ հայ-թուրքական բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարին Մոսկվայում։
«Պատրաստ ենք հետագայում ևս աջակցել ջանքերին, այդ թվում ՝ «3+3» ձևաչափի շրջանակներում։ Ակնկալում ենք, որ Անկարայի և Երևանի միջև պայմանավորվածությունների մշակման ժամանակ հաշվի կառնվեն առկա իրողություններն ու Հարավային Կովկասի հարևանների շահերը»,- նշել է նա։ Դրա համար, դիվանագետի խոսքով, կարևոր է բացառել արտաքին խաղացողների ապակառուցողական միջամտությունն այս բարդ բանակցային գործընթացին։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում։
Սույն թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստան էր այցելել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ
Սերդար Քըլըչը: Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Մարգարա» սահմանային անցակետում նրան դիմավորել է Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Կողմերը քննարկել են հարաբերությունների կարգավորման առանցքային հարցեր, ներառյալ ՝ 2022 թվականի հուլիսի 1-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման արագացումը, որոնք վերաբերում էին սահմանի հատմանը։ Ավելի ուշ Քըլըչն այցելել է Հայաստանի ԱԳՆ, որտեղ բանակցություններ է վարել հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ: