00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
49 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պուտինը Մոսկվայում մասնակցել է նոր ազգային տիեզերական կենտրոնի բացմանը

Բաժանորդագրվել
ՌԴ նախագահը նոր կենտրոնն անվանել է ամբողջ ռուսական տիեզերագնացության կառավարման շտաբ:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը և Ռոսկոսմոսի ղեկավար Դմիտրի Բականովը Մոսկվայում պաշտոնապես բացել են նոր ազգային տիեզերական կենտրոնը:
«Անկասկած, Մոսկվայի ներդրումը տիեզերական արդյունաբերության զարգացման գործում անմիջականորեն վերաբերում է մեր ամբողջ երկրին, քանի որ սա կնշանավորի տիեզերական արդյունաբերության զարգացման նոր փուլ և կամրապնդի Ռուսաստանը` որպես այս կարևորագույն ոլորտում զարգացման կենտրոններից և առաջատարներից մեկը», - ասաց Ռուսաստանի պետության ղեկավարը։
Վլադիմիր Պուտինը նոր կենտրոնն անվանել է ամբողջ ռուսական տիեզերագնացության կառավարման շտաբ:
«Սա ռուսական տիեզերագնացության կառավարման իսկական շտաբ է՝ զարգացած ինժեներական և տեխնիկական համալիր, որը միավորում է գիտությունը, կրթությունը և արտադրությունը։ Եվ, իհարկե, այն ամրապնդում է Մոսկվայի դերը՝ որպես արագացված տեխնոլոգիական, արդյունաբերական, գիտական զարգացման կարևորագույն հարթակ», - ասել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի իշխանություններին նոր կենտրոնի կառուցմանն աջակցելու համար:
Մոսկվան ամբողջ Ռուսաստանի առաջընթացի դրոշակակիրն է. Պուտինը շնորհավորել է քաղաքի
«Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Մոսկվայի իշխանություններին այս կենտրոնի կառուցմանը աջակցելու համար», – ասել է Պուտինը:
Ազգային տիեզերական կենտրոնը գտնվում է Մոսկվայի արևմուտքում։ Նոր կենտրոն կտեղափոխվեն Ռոսկոսմոսի աշխատակիցները, նույն շենքում կտեղակայվեն մի շարք մասնավոր ընկերությունների աշխատակիցներ և Ռուսաստանում NASA-ի ներկայացուցիչներ:
Համալիրի շինարարությունը սկսվել է 2019 թվականի վերջին՝ Խրունիչևի անվան պետական տիեզերական գիտարտադրական կենտրոնի տարածքում։ Ճարտարապետական առումով համալիրում տիրապետող է համարվում 288 մետր բարձրությամբ եռանիստ 47-հարկանի աշտարակը՝ սրաձողով, որը հիշեցնում է մեկնարկային սեղանի վրա տեղադրված հրթիռ։ Կենտրոնը ներառում է նաև մասնաշենքեր (8-10 հարկ)։ Համալիրով Ռոսկոսմոսի աշխատակիցների հարմարավետ շարժն ապահովելու համար կորպուսներն իրար միացված են հետիոտնային սրահով և կամրջային անցումներով։
ՌԴ «Պլեսեցկ» տիեզերակայանից «Սոյուզ–2.1 Բ» հրթիռ-կրիչ է արձակվել
Լրահոս
0