https://arm.sputniknews.ru/20250913/mvoskvan-ambvoghj-rusastani-arajyntaci-drvoshakakirn-e-putiny-shnvorhavvorel-e-qaghaqi-93422475.html
Մոսկվան ամբողջ Ռուսաստանի առաջընթացի դրոշակակիրն է. Պուտինը շնորհավորել է քաղաքի
Մոսկվան ամբողջ Ռուսաստանի առաջընթացի դրոշակակիրն է. Պուտինը շնորհավորել է քաղաքի
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահը նշել է՝ մոլորակի խոշորագույն քաղաքային տնտեսությունների շարքում Մոսկվան երկրորդ տեղն է զբաղեցնում: 13.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-13T17:12+0400
2025-09-13T17:12+0400
2025-09-13T17:45+0400
տեսանյութեր
տեսանյութ
մոսկվա
ռուսաստան
մայրաքաղաք
վլադիմիր պուտին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0d/93420103_0:0:1281:720_1920x0_80_0_0_9d5b2d81fde2a294800fad93a7ddb6c1.jpg
Մոսկվան ամբողջ Ռուսաստանի առաջընթաց շարժման դրոշակակիրն է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Մոսկվան աշխարհի խոշորագույն քաղաքային տնտեսությունների շարքում երկրորդ տեղն է զբաղեցնում:Նա նշել է, որ վերջին վեց տարիների ընթացքում Մոսկվայի ՏՏ ոլորտը քառապատկվել է, ՌԴ մայրաքաղաքն անցնում է ինքնավար տրանսպորտի լայն կիրառմանը, իսկ հաջորդ քայլը մետրոյի ավտոմատացումն է. Ռուսաստանի մայրաքաղաքում ձևավորվում է համաշխարհային մակարդակի կինոկլաստեր, որը կոչված է արագացնել հայրենական կինոյի զարգացումը:Պուտինը Մոսկվայում մասնակցել է նոր ազգային տիեզերական կենտրոնի բացմանը«Կարևոր է, որ նորարարությունները մայրաքաղաքում փորձարկվում են իրական պայմաններում, ինչը արագ ճանապարհ է բացում քաղաքային տնտեսության, տրանսպորտի, կրթության և առողջապահության ոլորտներում առաջադեմ արտադրանքի կիրառման համար», – ասել է Պուտինը:ՌԴ նախագահը Մոսկվան անվանել է մոլորակի լավագույն քաղաքներից մեկը։«Ոչ միայն մոսկվացիները, այլ բոլոր նրանք, ովքեր անկեղծորեն սիրում են մեր մայրաքաղաքը, այն համարում են մոլորակի լավագույն քաղաքներից մեկը։ Լիովին համաձայն եմ այդ գնահատականի հետ. այդպես էլ կա», – ասել է ՌԴ նախագահը։Նա փաստել է, որ Մոսկվան դարձել է Ռուսաստանի բանակի ամուր թիկունքը։Ռուսաստանի առաջնորդը հավելել է՝ տասնյակ հազարավոր մոսկվացիներ քաջաբար կռվում են առաջնագծում։Պուտինը շնորհակալություն է հայտնել մոսկվացիներին հայրենիքի բարօրության համար պայքարելու և աշխատելու պատրաստակամության համար:ՌԴ «Պլեսեցկ» տիեզերակայանից «Սոյուզ–2.1 Բ» հրթիռ-կրիչ է արձակվելՌուսաստանի Դաշնության մայրաքաղաքի օրն ավանդաբար նշվում է սեպտեմբերի 13-ին և 14-ին, այս տարի Մոսկվան դառնում է 878 տարեկան: Տոնի առթիվ կանցկացվեն շուրջ 150 միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, սպորտային մրցումներ, փառատոներ և վարպետության դասեր:
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Москва – флагман поступательного движения вперед всей РФ: Путин поздравил с Днем города
Sputnik Արմենիա
Москва – флагман поступательного движения вперед всей РФ: Путин поздравил с Днем города
2025-09-13T17:12+0400
true
PT0M16S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0d/93420103_100:0:1060:720_1920x0_80_0_0_4e2aff1cdaa2c99a74b39096797db8f4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, մոսկվա, ռուսաստան, մայրաքաղաք, видео, վլադիմիր պուտին
տեսանյութեր, տեսանյութ, մոսկվա, ռուսաստան, մայրաքաղաք, видео, վլադիմիր պուտին
Մոսկվան ամբողջ Ռուսաստանի առաջընթացի դրոշակակիրն է. Պուտինը շնորհավորել է քաղաքի
17:12 13.09.2025 (Թարմացված է: 17:45 13.09.2025) ՌԴ նախագահը նշել է՝ մոլորակի խոշորագույն քաղաքային տնտեսությունների շարքում Մոսկվան երկրորդ տեղն է զբաղեցնում:
Մոսկվան ամբողջ Ռուսաստանի առաջընթաց շարժման դրոշակակիրն է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Միլիոնավոր մարդկանց համար այն մարմնավորում է Ռուսաստանի՝ որպես պետության ճակատագիրն ու պատմական առաքելությունը։ Փառավոր պատմությամբ, հոգևոր, մշակութային, ռազմական և աշխատանքային մեծ ավանդույթներով քաղաքն այսօր հանդիսանում է ամբողջ Ռուսաստանի առաջադիմական, վստահ առաջընթացի, մեր ինքնիշխան և ուժեղ տերության ամրապնդման դրոշակակիրը», – ասել է Պուտինը՝ քաղաքի օրը ելույթ ունենալով մայրաքաղաքի «Զարյադյե» պատմական շրջանում։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Մոսկվան աշխարհի խոշորագույն քաղաքային տնտեսությունների շարքում երկրորդ տեղն է զբաղեցնում:
Նա նշել է, որ վերջին վեց տարիների ընթացքում Մոսկվայի ՏՏ ոլորտը քառապատկվել է, ՌԴ մայրաքաղաքն անցնում է ինքնավար տրանսպորտի լայն կիրառմանը, իսկ հաջորդ քայլը մետրոյի ավտոմատացումն է. Ռուսաստանի մայրաքաղաքում ձևավորվում է համաշխարհային մակարդակի կինոկլաստեր, որը կոչված է արագացնել հայրենական կինոյի զարգացումը:
«Կարևոր է, որ նորարարությունները մայրաքաղաքում փորձարկվում են իրական պայմաններում, ինչը արագ ճանապարհ է բացում քաղաքային տնտեսության, տրանսպորտի, կրթության և առողջապահության ոլորտներում առաջադեմ արտադրանքի կիրառման համար», – ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը Մոսկվան անվանել է մոլորակի լավագույն քաղաքներից մեկը։
«Ոչ միայն մոսկվացիները, այլ բոլոր նրանք, ովքեր անկեղծորեն սիրում են մեր մայրաքաղաքը, այն համարում են մոլորակի լավագույն քաղաքներից մեկը։ Լիովին համաձայն եմ այդ գնահատականի հետ. այդպես էլ կա», – ասել է ՌԴ նախագահը։
Նա փաստել է, որ Մոսկվան դարձել է Ռուսաստանի բանակի ամուր թիկունքը։
«Մոսկվայի ավելի քան 500 ձեռնարկություններ ապահովում են ռազմաճակատի համար կարևոր արտադրանքի թողարկում։ Վիրավորում ստացած զինծառայողները բուժվում և վերականգնվում են մայրաքաղաքի հիվանդանոցներում: Հարյուրավոր մոսկվացի մասնագետներ՝ բժիշկներ, հատուկ ծառայությունների աշխատողներ, շինարարներ, կառավարիչներ ամեն օր օգնություն են ցուցաբերում Դոնբասի և Նոր Ռուսաստանի բնակիչներին», - ասել է Պուտինը։
Ռուսաստանի առաջնորդը հավելել է՝ տասնյակ հազարավոր մոսկվացիներ քաջաբար կռվում են առաջնագծում։
Պուտինը շնորհակալություն է հայտնել մոսկվացիներին հայրենիքի բարօրության համար պայքարելու և աշխատելու պատրաստակամության համար:
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի օրն ավանդաբար նշվում է սեպտեմբերի 13-ին և 14-ին, այս տարի Մոսկվան դառնում է 878 տարեկան: Տոնի առթիվ կանցկացվեն շուրջ 150 միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, սպորտային մրցումներ, փառատոներ և վարպետության դասեր: