https://arm.sputniknews.ru/20250913/osmanjan-kajsrutjunum-hajkakan-krtakan-nerkajutjunn-anvitsharkeli-e-nvor-apacujcner-93409347.html
Օսմանյան կայսրությունում հայկական կրթական ներկայությունն անվիճարկելի է․ նոր ապացույցներ
Օսմանյան կայսրությունում հայկական կրթական ներկայությունն անվիճարկելի է․ նոր ապացույցներ
Sputnik Արմենիա
Թուրքագետը վստահ է՝ եթե Ցեղասպանության հարվածները չլինեին, ապա Արևմտյան Հայաստանում հայերը կրթական այնպիսի համակարգ կստեղծեին, որ այն համաշխարհային արժեք... 13.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-13T11:40+0400
2025-09-13T11:40+0400
2025-09-13T11:40+0400
օսմանյան կայսրություն
ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը
հայոց ցեղասպանություն
գիրք
շնորհանդես
ռուբեն մելքոնյան (թուրքագետ)
թուրքիա
գևորգ հակոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0d/93406043_0:150:1600:1050_1920x0_80_0_0_da82f4fe99938ff18a9bf1d776876315.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik․ Օսմանյան կայսրության տարածքում 1915 թվականի դրությամբ գործել են 1000-ից ավելի հայկական վարժարաններ, որտեղ ուսանել են 120-130 հազար հայ աշակերտներ։ Օսմանյան կայսրությունում հայկական կրթօջախներին նվիրված երկհատոր աշխատության շնորհանդեսի ժամանակ այս մասին ասաց աշխատության հեղինակ, պոլսահայ մտավորական Գևորգ Հակոբյանը։Հակոբյանի երկհատոր աշխատության ընդհանուր 1060 էջերում տեղ են գտել 547 վարժարանների և մոտ 50 հազար հայ աշակերտների, 1000-ից ավելի ուսուցիչների մասին պատմություններ, արժեքավոր փաստաթղթեր ու արխիվային լուսանկարներ։Քանի որ ուսումնասիրվող թեման շատ ծավալուն է, այս երկհատորյակում պոլսահայ մտավորականն անդրադարձել է Օսմանյան կայսրության արևմտյան շրջաններում։ Եվս մեկ առանձին աշխատություն էլ նվիրված է Ստամբուլում գործող կրթական հաստատություններին։Նա պատրաստվում է առնվազն ևս երկհատորյակ հրատարակել, որոնցում ներկայացվելու են արդեն բուն Արևմտյան Հայաստանի տարածքում ստեղծված հայկական կրթօջախները։ Հեղինակը չի բացառում, որ նյութը կարող է այնքան ծավալուն լինել, որ նաև 5-րդ հատորի կարիքը լինի։Սպանվել է հայերի ջարդերի մասին խոսելու համար․ Բորիս Ջոնսոնի թուրք նախապապի պատմությունըԹուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը հիշեցնում է՝ Օսմանյան կայսրությունում հայերն ունեցել են բացառիկ կրթական ներկայություն, իսկ կրթական օջախներն էլ իրենց մակարդակով եղել են ոչ միայն ժամանակի չափորոշիչներին համապատասխան, այլև մրցունակ աշխարհի տարբեր երկրների կարևոր կրթօջախների հետ։«Հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովրդին հասցված մեծագույն մշակութային և այլ հարվածների մեջ կրթական բեկումն ունի կարևոր նշանակություն։ Այստեղ ներկայացված է հայկական կրթական կյանքի ամբողջ խրոնոլոգիան ու անատոմիան»,- խոսելով գրքի մասին՝ նշում է Մելքոնյանը։Շեշտում է՝ սրանք Օսմանյան կայսրությունում հայկական կրթական ներկայության անվիճարկելի ապացույցներ են։ Ըստ նրա՝ սա ոչ միայն կարևոր է անցյալն արժևորելու համար, այլև ուսուցողական մեծ նշանակություն ունի։Հավելում է՝ ունենալով կրթական կյանքի այսպիսի արմատներ՝ այսօր Հայաստանում և սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայի պարտքն է պատասխանատվությամբ շարունակել այդ ճանապարհը։Նշենք, որ պոլսահայ մտավորական Գևորգ Հակոբյանը արդեն երկար տարիներ է՝ Թուրքիայից դուրս է ապրում։ Նրա տեղեկություններով՝ եթե 1950-ականներին Թուրքիայում շուրջ 30 հայկական վարժարաններ կային, ապա հիմա դրանց թիվը 13-ն է։Ցեղասպանությունը վերապրած տղայի պատմությունը. ՀՀ–ում կվերահրատարակվի Գառնիկ Բանյանի գիրքը
օսմանյան կայսրություն
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0d/93406043_0:0:1600:1200_1920x0_80_0_0_6f9d8b68f1d54ae27aed4f8798382786.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
օսմանյան կայսրություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, հայոց ցեղասպանություն, գիրք, շնորհանդես, ռուբեն մելքոնյան (թուրքագետ), թուրքիա, գևորգ հակոբյան
օսմանյան կայսրություն, ապրիլի 24. հայոց ցեղասպանության չմոռացվող էջը, հայոց ցեղասպանություն, գիրք, շնորհանդես, ռուբեն մելքոնյան (թուրքագետ), թուրքիա, գևորգ հակոբյան
Օսմանյան կայսրությունում հայկական կրթական ներկայությունն անվիճարկելի է․ նոր ապացույցներ
Թուրքագետը վստահ է՝ եթե Ցեղասպանության հարվածները չլինեին, ապա Արևմտյան Հայաստանում հայերը կրթական այնպիսի համակարգ կստեղծեին, որ այն համաշխարհային արժեք կլիներ։
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik․ Օսմանյան կայսրության տարածքում 1915 թվականի դրությամբ գործել են 1000-ից ավելի հայկական վարժարաններ, որտեղ ուսանել են 120-130 հազար հայ աշակերտներ։ Օսմանյան կայսրությունում հայկական կրթօջախներին նվիրված երկհատոր աշխատության շնորհանդեսի ժամանակ այս մասին ասաց աշխատության հեղինակ, պոլսահայ մտավորական Գևորգ Հակոբյանը։
Հակոբյանի երկհատոր աշխատության ընդհանուր 1060 էջերում տեղ են գտել 547 վարժարանների և մոտ 50 հազար հայ աշակերտների, 1000-ից ավելի ուսուցիչների մասին պատմություններ, արժեքավոր փաստաթղթեր ու արխիվային լուսանկարներ։
«Այստեղ նկատի եմ ունեցել նաև օտար վարժարանները, քանի որ դրանցում ուսանող աշակերտները նույնպես հայերն են եղել, այսինքն՝ օտար վարժարաններում իսլամ դավանող աշակերտ չէին ընդունում»,- բացատրում է ծավալուն աշխատության հեղինակը։
Քանի որ ուսումնասիրվող թեման շատ ծավալուն է, այս երկհատորյակում պոլսահայ մտավորականն անդրադարձել է Օսմանյան կայսրության արևմտյան շրջաններում։ Եվս մեկ առանձին աշխատություն էլ նվիրված է Ստամբուլում գործող կրթական հաստատություններին։
Նա պատրաստվում է առնվազն ևս երկհատորյակ հրատարակել, որոնցում ներկայացվելու են արդեն բուն Արևմտյան Հայաստանի տարածքում ստեղծված հայկական կրթօջախները։ Հեղինակը չի բացառում, որ նյութը կարող է այնքան ծավալուն լինել, որ նաև 5-րդ հատորի կարիքը լինի։
Թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը հիշեցնում է՝ Օսմանյան կայսրությունում հայերն ունեցել են բացառիկ կրթական ներկայություն, իսկ կրթական օջախներն էլ իրենց մակարդակով եղել են ոչ միայն ժամանակի չափորոշիչներին համապատասխան, այլև մրցունակ աշխարհի տարբեր երկրների կարևոր կրթօջախների հետ։
«Հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովրդին հասցված մեծագույն մշակութային և այլ հարվածների մեջ կրթական բեկումն ունի կարևոր նշանակություն։ Այստեղ ներկայացված է հայկական կրթական կյանքի ամբողջ խրոնոլոգիան ու անատոմիան»,- խոսելով գրքի մասին՝ նշում է Մելքոնյանը։
Շեշտում է՝ սրանք Օսմանյան կայսրությունում հայկական կրթական ներկայության անվիճարկելի ապացույցներ են։ Ըստ նրա՝ սա ոչ միայն կարևոր է անցյալն արժևորելու համար, այլև ուսուցողական մեծ նշանակություն ունի։
«Սա ցույց է տալիս, որ ամենադժնդակ ժամանակներում անգամ հայերն ուղիներ են գտել կրթական կյանքը զարգացնելու համար։ Եվ եթե չլիներ Հայոց ցեղասպանությունը, ապա, իմ եզրահանգմամբ, և՛ մեր բնօրրանում, և՛ այսօրվա Թուրքիայի տարբեր տարածքներում ինչպիսի կրթական կյանք կլիներ, ինչպիսի կրթօջախներ և կատարելագործված կրթական համակարգ կլիներ, ու սա ոչ միայն մեր ժողովրդի, այլև տարածաշրջանի և համաշխարհային մշակութային արժեքներից կարող էր լինել»,- շեշտում է թուրքագետը։
Հավելում է՝ ունենալով կրթական կյանքի այսպիսի արմատներ՝ այսօր Հայաստանում և սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայի պարտքն է պատասխանատվությամբ շարունակել այդ ճանապարհը։
Նշենք, որ պոլսահայ մտավորական Գևորգ Հակոբյանը արդեն երկար տարիներ է՝ Թուրքիայից դուրս է ապրում։ Նրա տեղեկություններով՝ եթե 1950-ականներին Թուրքիայում շուրջ 30 հայկական վարժարաններ կային, ապա հիմա դրանց թիվը 13-ն է։