https://arm.sputniknews.ru/20250613/ceghaspanutjuny-veraprats-tghaji-patmutjuny-hhum-kverahratarakvi-garnik-banjani-girqy-89929887.html
Ցեղասպանությունը վերապրած տղայի պատմությունը. ՀՀ–ում կվերահրատարակվի Գառնիկ Բանյանի գիրքը
Ցեղասպանությունը վերապրած տղայի պատմությունը. ՀՀ–ում կվերահրատարակվի Գառնիկ Բանյանի գիրքը
Sputnik Արմենիա
Արթուր Սողոմանյանի խոսքով՝ այս գիրքը միայն տառապանքի մասին չէ, այն ազգի անհավանական ոգու ուժի մասին է, և այդ ուժի մասին մոռանալ չի կարելի: 13.06.2025, Sputnik Արմենիա
2025-06-13T08:55+0400
2025-06-13T08:55+0400
2025-06-13T08:55+0400
հայոց ցեղասպանություն
գիրք
որբեր
որբանոց
մանկատուն
թուրքիա
օսմանյան կայսրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/17/88141469_0:59:1125:692_1920x0_80_0_0_ca3f2424570dcbf67e0731066a2edd9d.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Հայաստանում հայերեն կհրատարակվի Ցեղասպանության ժամանակ հայ երեխաների թուրքական որբանոցը վերապրած Գառնիկ Բանյանի «Հիշողություններ մանկությունից և որբությունից. Ցեղասպանությունը վերապրած տղայի պատմությունը» գիրքը: Ի սկզբանե հեղինակն այն գրել էր հայերեն, որից հետո գիրքը թարգմանվել է անգլերեն և հրատարակվել է ԱՄՆ-ում 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:Այս տարվա ապրիլի 22-ին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի հերթական տարելիցի նախաշեմին, Մոսկվայում ներկայացվել է գրքի ռուսերեն թարգմանությունը։ Օգոստոսին նախատեսվում է գիրքը Երևանում վերահրատարակել հայերեն։Թուրք պատմաբանը պատրաստում է «Ցեղասպանության համառոտ պատմություն» գրքի անգլերեն տարբերակըՑեղասպանության ժամանակ օսմանյան իշխանությունները հայ որբերին բռնի թուրքացնելու նպատակով մի քանի որբանոց էին ստեղծել` օգտագործելով սովն ու բռնությունը որպես ճնշման գործիքներ։ Լիբանանի այդ որբանոցներից մեկում ավելի քան հազար երեխա է եղել։ Չնայած պայմաններին՝ նրանցից գրեթե ոչ ոք իսլամ չի ընդունել։Հենց նրա աջակցությամբ է իրականացվում գրքի վերահրատարակումը։ Նախագծին մասնակցում է նաև «Ժառանգություն և առաջընթաց» բարեգործական հիմնադրամը, որի հիմնադիրներից է Սողոմոնյանը:«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը «Անիվ» հայագիտական նախաձեռնությունների հիմնադրամի հետ համատեղ թողարկում է «Մենք» գրքաշարերը նշանավոր հայերի մասին, ինչպես նաև «Կամք»-ը՝ Հայաստանի պատմության մասին: Այս շարքի շրջանակներում նախկինում գրքեր են հրատարակվել ականավոր ռազմական առաջնորդների և կոմպոզիտորների մասին:Ներկայում հիմնադրամը զբաղվում է նաև հին Հայաստանի թագավորների մասին վավերագրական ֆիլմերի ստեղծմամբ: Առաջին ֆիլմը նվիրված է Արտավազդ 2-րդ թագավորին, որը պաշտպանում էր Հայաստանի անկախությունը Հռոմեական կայսրությունից: Հաջորդ ֆիլմը, որն այս պահին ավարտական փուլում է, կպատմի Տիգրան Մեծի մասին և հանրությանը կներկայացվի օգոստոսին կամ սեպտեմբերին:Հիմնադրամի աշխատանքի առանձին ուղղություն են ճանաչողական ֆիլմերը քիչ հայտնի հայ քրիստոնեական գործիչների մասին, որոնց ժառանգությունը հաճախ ստվերում է մնում նույնիսկ Հայաստանում: Նրանց թվում է Սուրբ Սերվատիուսը, որը 4-րդ դարում մկրտել է այն տարածաշրջանների բնակիչներին, որտեղ գտնվում են ժամանակակից Նիդեռլանդները և Բելգիան, ինչպես նաև Սուրբ Վլասիուսը, որը հարգված է ամբողջ քրիստոնեական աշխարհում:Ներողություն կխնդրեն հայերից. Ծիծեռնակաբերդի թուրք այցելուների չհրապարակված գրառումները«Հայերը կարևոր դեր են խաղացել քրիստոնեության տարածման այնպիսի երկրներում, ինչպիսիք են Պարագվայը, Սինգապուրը, Չինաստանը։ Որքան էլ զարմանալի է, դրա մեծ մասը մենք չգիտենք, չենք պահում մեր հիշողության մեջ։ Այնինչ դա անհրաժեշտ է մեր ապագայի համար»,-ամփոփեց Սողոմոնյանը։Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։
թուրքիա
օսմանյան կայսրություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/17/88141469_63:0:1063:750_1920x0_80_0_0_c9a995fdb646dcee5d7429e675b93c14.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայոց ցեղասպանություն, գիրք, որբեր, որբանոց, մանկատուն, թուրքիա, օսմանյան կայսրություն
հայոց ցեղասպանություն, գիրք, որբեր, որբանոց, մանկատուն, թուրքիա, օսմանյան կայսրություն
Ցեղասպանությունը վերապրած տղայի պատմությունը. ՀՀ–ում կվերահրատարակվի Գառնիկ Բանյանի գիրքը
Արթուր Սողոմանյանի խոսքով՝ այս գիրքը միայն տառապանքի մասին չէ, այն ազգի անհավանական ոգու ուժի մասին է, և այդ ուժի մասին մոռանալ չի կարելի:
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Հայաստանում հայերեն կհրատարակվի Ցեղասպանության ժամանակ հայ երեխաների թուրքական որբանոցը վերապրած Գառնիկ Բանյանի «Հիշողություններ մանկությունից և որբությունից. Ցեղասպանությունը վերապրած տղայի պատմությունը» գիրքը: Ի սկզբանե հեղինակն այն գրել էր հայերեն, որից հետո գիրքը թարգմանվել է անգլերեն և հրատարակվել է ԱՄՆ-ում 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Այս տարվա ապրիլի 22-ին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի հերթական տարելիցի նախաշեմին, Մոսկվայում ներկայացվել է գրքի ռուսերեն թարգմանությունը։ Օգոստոսին նախատեսվում է գիրքը Երևանում վերահրատարակել հայերեն։
Ցեղասպանության ժամանակ օսմանյան իշխանությունները հայ որբերին բռնի թուրքացնելու նպատակով մի քանի որբանոց էին ստեղծել` օգտագործելով սովն ու բռնությունը որպես ճնշման գործիքներ։ Լիբանանի այդ որբանոցներից մեկում ավելի քան հազար երեխա է եղել։ Չնայած պայմաններին՝ նրանցից գրեթե ոչ ոք իսլամ չի ընդունել։
«Այս գիրքը կարդալուց հետո դուք կհասկանաք, որ այն միայն տառապանքի մասին չէ, այն կամքի ուժի մասին է։ 5-10 տարեկան երեխաները պայքարում էին, սոված էին մնում, մեռնում էին, բայց չէին հրաժարվում հավատից: Սա մեր ժողովրդի ոգու անհավանական ամրության բազմաթիվ օրինակներից մեկն է»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց գործարար Արթուր Սողոմոնյանը։
Հենց նրա աջակցությամբ է իրականացվում գրքի վերահրատարակումը։ Նախագծին մասնակցում է նաև «Ժառանգություն և առաջընթաց» բարեգործական հիմնադրամը, որի հիմնադիրներից է Սողոմոնյանը:
«Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամը «Անիվ» հայագիտական նախաձեռնությունների հիմնադրամի հետ համատեղ թողարկում է «Մենք» գրքաշարերը նշանավոր հայերի մասին, ինչպես նաև «Կամք»-ը՝ Հայաստանի պատմության մասին: Այս շարքի շրջանակներում նախկինում գրքեր են հրատարակվել ականավոր ռազմական առաջնորդների և կոմպոզիտորների մասին:
Ներկայում հիմնադրամը զբաղվում է նաև հին Հայաստանի թագավորների մասին վավերագրական ֆիլմերի ստեղծմամբ: Առաջին ֆիլմը նվիրված է Արտավազդ 2-րդ թագավորին, որը պաշտպանում էր Հայաստանի անկախությունը Հռոմեական կայսրությունից: Հաջորդ ֆիլմը, որն այս պահին ավարտական փուլում է, կպատմի Տիգրան Մեծի մասին և հանրությանը կներկայացվի օգոստոսին կամ սեպտեմբերին:
«Ուրախ եմ, որ Արտավազդ թագավորի մասին ֆիլմը մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Այն շարունակում է ցուցադրվել կինոթատրոններում, և մենք պատրաստվում ենք հերթական ցուցադրությունը Կապանում։ Այս ամենը պարզապես պատմություն չէ։ Ուսումնասիրելով այն՝ մենք ավելի լավ ենք հասկանում ազգային բնավորության նշանակությունը և այն, թե որքան քիչ ենք օգտագործում դրա ներուժը»,-ընդգծեց Սողոմոնյանը։
Հիմնադրամի աշխատանքի առանձին ուղղություն են ճանաչողական ֆիլմերը քիչ հայտնի հայ քրիստոնեական գործիչների մասին, որոնց ժառանգությունը հաճախ ստվերում է մնում նույնիսկ Հայաստանում: Նրանց թվում է Սուրբ Սերվատիուսը, որը 4-րդ դարում մկրտել է այն տարածաշրջանների բնակիչներին, որտեղ գտնվում են ժամանակակից Նիդեռլանդները և Բելգիան, ինչպես նաև Սուրբ Վլասիուսը, որը հարգված է ամբողջ քրիստոնեական աշխարհում:
«Հայերը կարևոր դեր են խաղացել քրիստոնեության տարածման այնպիսի երկրներում, ինչպիսիք են Պարագվայը, Սինգապուրը, Չինաստանը։ Որքան էլ զարմանալի է, դրա մեծ մասը մենք չգիտենք, չենք պահում մեր հիշողության մեջ։ Այնինչ դա անհրաժեշտ է մեր ապագայի համար»,-ամփոփեց Սողոմոնյանը։
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։