https://arm.sputniknews.ru/20250912/rd-n-erevanic-ev-baqvic-33-dzevachapvov-handipumy-hamadzajnecnelu-qajler-e-aknkalum-agn-93390044.html
ՌԴ-ն Երևանից և Բաքվից «3+3» ձևաչափով հանդիպումը համաձայնեցնելու քայլեր է ակնկալում. ԱԳՆ
ՌԴ-ն Երևանից և Բաքվից «3+3» ձևաչափով հանդիպումը համաձայնեցնելու քայլեր է ակնկալում. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը հաստատում է գործընկերներին բոլոր ուղղություններով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։ 12.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-12T16:04+0400
2025-09-12T16:04+0400
2025-09-12T16:15+0400
մարիա զախարովա
«3+3» ձևաչափ
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ադրբեջան
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0c/93389456_0:0:1200:675_1920x0_80_0_0_a963a354fafd2d97157935c9773ded70.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանը Հայաստանից և Ադրբեջանից գործուն քայլեր է ակնկալում «3+3» ձևաչափով հերթական հանդիպման անցկացման վայրի և ժամկետների շուտափույթ համաձայնեցման ուղղությամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Մոսկվան «3+3» ձևաչափով աշխատանքի շուտափույթ վերսկսման հույս ունի. ՌԴ ԱԳ նախարարԱվելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայաստանցի գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափի երրորդ նախարարական հանդիպումը նախապատրաստման փուլում է, իսկ Մոսկվան հանդես է գալիս հաջորդ երկու հանդիպումները Երևանում և Բաքվում կայանալու օգտին:Զախարովան նշել է, որ Մոսկվան հաստատում է գործընկերներին բոլոր ուղղություններով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը:ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման հարցում Ռուսաստանի առաջնահերթությունները և նշել, որ Մոսկվան հետևողականորեն հանդես է գալիս այն բանի օգտին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ հաշտեցումը կայուն բնույթ կրի:Մարիա Զախարովան նաև ընդգծել է Ռուսաստանի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում:Փեզեշքիանը Պուտինի հետ խոսել է «3+3» ձևաչափի արդյունավետության մասինՀիշեցնենք, որ Ռուսաստանն ակտիվորեն աջակցել է «3+3» ձևաչափի ստեղծմանը (Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը՝ մի կողմից, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան՝ մյուս կողմից)։ Վրաստանն առայժմ չի մասնակցում նիստերին, սակայն մյուս անդամները բազմիցս հայտարարել են, որ Թբիլիսիի համար դուռը բաց է մնում:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/0c/93389456_290:0:1190:675_1920x0_80_0_0_df1a5570ffd3bbf2ace8a380cb27e92e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մարիա զախարովա, «3+3» ձևաչափ, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ադրբեջան, հայաստան, ռուսաստան
մարիա զախարովա, «3+3» ձևաչափ, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ադրբեջան, հայաստան, ռուսաստան
ՌԴ-ն Երևանից և Բաքվից «3+3» ձևաչափով հանդիպումը համաձայնեցնելու քայլեր է ակնկալում. ԱԳՆ
16:04 12.09.2025 (Թարմացված է: 16:15 12.09.2025) Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը հաստատում է գործընկերներին բոլոր ուղղություններով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանը Հայաստանից և Ադրբեջանից գործուն քայլեր է ակնկալում «3+3» ձևաչափով հերթական հանդիպման անցկացման վայրի և ժամկետների շուտափույթ համաձայնեցման ուղղությամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայաստանցի գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափի երրորդ նախարարական հանդիպումը նախապատրաստման փուլում է, իսկ Մոսկվան հանդես է գալիս հաջորդ երկու հանդիպումները Երևանում և Բաքվում կայանալու օգտին:
Զախարովան նշել է, որ Մոսկվան հաստատում է գործընկերներին բոլոր ուղղություններով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը:
«Սա լավ հարթակ է հայ-ադրբեջանական կարգավորման հարցերի և Հարավային Կովկասի համար այլ արդիական թեմաների քննարկման համար», – ասել է նա:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման հարցում Ռուսաստանի առաջնահերթությունները և նշել, որ Մոսկվան հետևողականորեն հանդես է գալիս այն բանի օգտին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ հաշտեցումը կայուն բնույթ կրի:
Մարիա Զախարովան նաև ընդգծել է Ռուսաստանի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ակտիվորեն աջակցել է «3+3» ձևաչափի ստեղծմանը (Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը՝ մի կողմից, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան՝ մյուս կողմից)։ Վրաստանն առայժմ չի մասնակցում նիստերին, սակայն մյուս անդամները բազմիցս հայտարարել են, որ Թբիլիսիի համար դուռը բաց է մնում: