https://arm.sputniknews.ru/20250825/pezeshqiany-putini-het-khvosel-e-33-dzevachapi-ardjunavetutjan-masin-92715662.html
Փեզեշքիանը Պուտինի հետ խոսել է «3+3» ձևաչափի արդյունավետության մասին
Փեզեշքիանը Պուտինի հետ խոսել է «3+3» ձևաչափի արդյունավետության մասին
Sputnik Արմենիա
Իրանի նախագահն ասել է, թե ինչ հավաստիացումներ է ստացել Երևանում։ 25.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-25T19:07+0400
2025-08-25T19:07+0400
2025-08-25T19:07+0400
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
մասուդ փեզեշքիան
վլադիմիր պուտին
«3+3» ձևաչափ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/11/84860255_0:21:1600:922_1920x0_80_0_0_5f2e8dbb67cdd51ed9bdbb3ed5ffb68d.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ «3+3» ձևաչափն ավելի արդյունավետ մեխանիզմ է Հարավային Կովկասի խնդիրները լուծելու համար, քան Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները։։ Այս մասին հայտնում է Իրանի նախագահի մամուլի ծառայություն Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/11/84860255_90:0:1557:1100_1920x0_80_0_0_59c25531f99bbad154b165e4ad80e4e0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, մասուդ փեզեշքիան, վլադիմիր պուտին, «3+3» ձևաչափ
իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, մասուդ փեզեշքիան, վլադիմիր պուտին, «3+3» ձևաչափ
Փեզեշքիանը Պուտինի հետ խոսել է «3+3» ձևաչափի արդյունավետության մասին
Իրանի նախագահն ասել է, թե ինչ հավաստիացումներ է ստացել Երևանում։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ Իրանի և Ռուսաստանի մասնակցությամբ «3+3» ձևաչափն ավելի արդյունավետ մեխանիզմ է Հարավային Կովկասի խնդիրները լուծելու համար, քան Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունները։։ Այս մասին հայտնում է Իրանի նախագահի մամուլի ծառայություն
Փեզեշքիանը նշել է՝ վերջերս Երևան կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանից հավաստիացումներ է ստացել, որ Վաշինգտոնում փաստաթղթեր ստորագրելիս լիովին հաշվի են առնվել Իրանի մտահոգությունները:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։