https://arm.sputniknews.ru/20250912/rd-despany-lehastanum-teghi-unecatsy-tsragrvats-sadranq-e-anvanel-despanutjun-93398583.html
ՌԴ դեսպանը Լեհաստանում տեղի ունեցածը ծրագրված սադրանք է անվանել. դեսպանություն
ՌԴ դեսպանը Լեհաստանում տեղի ունեցածը ծրագրված սադրանք է անվանել. դեսպանություն
Sputnik Արմենիա
Գերմանիայի ԱԳՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ դեսպանին գերատեսչություն են կանչել։ 12.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-12T20:35+0400
2025-09-12T20:35+0400
2025-09-12T20:48+0400
լեհաստան
գերմանիա
դեսպան
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/0c/78281325_0:201:3042:1912_1920x0_80_0_0_358478a3fd0ac5a1833a63e815c0e1ea.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Լեհաստանում անօդաչուների հետ կապված միջադեպի կապակցությամբ Գերմանիայի ԱԳՆ կանչված ՌԴ դեսպան Սերգեյ Նեչաևը միջադեպն անվանել է ծրագրված սադրանք, որում առաջին հերթին շահագրգռված է Կիևը։ Այս հայտարարությունն արել է Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատունը։Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ–ն հայտնել էր, որ Նեչաևին գերատեսչություն են կանչել Լեհաստանում անօդաչուների հետ կապված միջադեպի կապակցությամբ ։Հիշեցնենք` Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը սեպտեմբերի 10-ին հայտարարեց, որ Լեհաստանի երկնքում խոցվել են «վտանգ ներկայացնող» անօդաչուներ, և դրանք անվանեց «ռուսական»։ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ավելի ուշ հայտարարեց, որ խոսքն ավելի քան 10 ԱԹՍ–ի մասին է։ ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Օրդաշը հայտարարեց` Լեհաստանը որևէ ապացույց չի ներկայացրել, որ այդ ԱԹՍ–ները ռուսական են։ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ամեն օր սադրանքների մեղադրանք է հղում Ռուսաստանին`չփորձելով անգամ փաստարկներ ներկայացնել։ ՌԴ ՊՆ–ն հայտնեց, որ սեպտեմբերի 10-ի գիշերը Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների վրա ՌԴ ԶՈւ զանգվածային հարվածի ժամանակ Լեհաստանի տարածքում որևէ թիրախի խոցում չի նախատեսվել։ Գերատեսչությունը նշեց, որ պատրաստ է լեհ գործընկերների հետ խորհրդակցություններ անցկացնել սահմանն իբր հատած ԱԹՍ–ների թեմայով։Գլխավոր շտաբի պետ, Բելառուսի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ գեներալ-մայոր Պավել Մուրավեյկոն էլ իր հերթին հայտնեց, որ Բելառուսը գիշերը տեղեկացրել է Լեհաստանին և Լիտվային նրանց սահմաններին մոտեցող անօդաչուների մասին, իսկ Վարշավան Մինսկին է զգուշացրել Ուկրաինայի տարածքից եկող անօդաչուների մասին: Նա նաև նշեց, որ Բելառուսի ՀՕՊ-ը գիշերը անընդհատ հետևել է անօդաչուներին, որոնք շեղվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ազդեցության հետևանքով, «մոլորված» անօդաչուների մի մասը ոչնչացվել է ՀՕՊ–ի կողմից հանրապետության երկնքում:
լեհաստան
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/0c/78281325_156:0:2887:2048_1920x0_80_0_0_15bed3a976038af8cd67684ac13ac1a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լեհաստան, գերմանիա, դեսպան, անօդաչու թռչող սարք (աթս)
լեհաստան, գերմանիա, դեսպան, անօդաչու թռչող սարք (աթս)
ՌԴ դեսպանը Լեհաստանում տեղի ունեցածը ծրագրված սադրանք է անվանել. դեսպանություն
20:35 12.09.2025 (Թարմացված է: 20:48 12.09.2025) Գերմանիայի ԱԳՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ դեսպանին գերատեսչություն են կանչել։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Լեհաստանում անօդաչուների հետ կապված միջադեպի կապակցությամբ Գերմանիայի ԱԳՆ կանչված ՌԴ դեսպան Սերգեյ Նեչաևը միջադեպն անվանել է ծրագրված սադրանք, որում առաջին հերթին շահագրգռված է Կիևը։ Այս հայտարարությունն արել է Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատունը։
Ավելի վաղ Գերմանիայի ԱԳՆ–ն հայտնել էր, որ Նեչաևին գերատեսչություն են կանչել Լեհաստանում անօդաչուների հետ կապված միջադեպի կապակցությամբ ։
«Ընդգծվել է, որ խոսքը ծրագրված սադրանքի մասին է, որում նախևառաջ շահագրգռված է մարտի դաշտում պարտություն կրող Ուկրաինան, ինչպես նաև եվրոպական այն երկրները, որոնք խաղադրույք են կատարում Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելու և ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ռուս–ամերիկյան երկխոսությունը խաթարելու վրա», – ասվում է Բեռլինում Ռուսաստանի դեսպանության մեկնաբանության մեջ, որը հրապարակել է ՌԻԱ Նովոստին։
Հիշեցնենք` Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը սեպտեմբերի 10-ին
հայտարարեց, որ Լեհաստանի երկնքում խոցվել են «վտանգ ներկայացնող» անօդաչուներ, և դրանք անվանեց «ռուսական»։ Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ավելի ուշ հայտարարեց, որ խոսքն ավելի քան 10 ԱԹՍ–ի մասին է։ ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Օրդաշը հայտարարեց` Լեհաստանը որևէ ապացույց չի ներկայացրել, որ այդ ԱԹՍ–ները ռուսական են։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ամեն օր սադրանքների մեղադրանք է հղում Ռուսաստանին`չփորձելով անգամ փաստարկներ ներկայացնել։ ՌԴ ՊՆ–ն հայտնեց, որ սեպտեմբերի 10-ի գիշերը Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների վրա ՌԴ ԶՈւ զանգվածային հարվածի ժամանակ Լեհաստանի տարածքում որևէ թիրախի խոցում չի նախատեսվել։ Գերատեսչությունը նշեց, որ պատրաստ է լեհ գործընկերների հետ խորհրդակցություններ անցկացնել սահմանն իբր հատած ԱԹՍ–ների թեմայով։
Գլխավոր շտաբի պետ, Բելառուսի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ գեներալ-մայոր Պավել Մուրավեյկոն էլ իր հերթին հայտնեց, որ Բելառուսը գիշերը տեղեկացրել է Լեհաստանին և Լիտվային նրանց սահմաններին մոտեցող անօդաչուների մասին, իսկ Վարշավան Մինսկին է զգուշացրել Ուկրաինայի տարածքից եկող անօդաչուների մասին: Նա նաև նշեց, որ Բելառուսի ՀՕՊ-ը գիշերը անընդհատ հետևել է անօդաչուներին, որոնք շեղվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ազդեցության հետևանքով, «մոլորված» անօդաչուների մի մասը ոչնչացվել է ՀՕՊ–ի կողմից հանրապետության երկնքում: