https://arm.sputniknews.ru/20250910/tusky-pndum-e-ibr-lehastani-erknqum-rusakan-atsner-en-khvocvel-93326533.html
Տուսկը պնդում է` իբր Լեհաստանի երկնքում ռուսական ԱԹՍ–ներ են խոցվել
Տուսկը պնդում է` իբր Լեհաստանի երկնքում ռուսական ԱԹՍ–ներ են խոցվել
Sputnik Արմենիա
Լեհաստանի վարչապետը ոչ մի ապացույց չի ներկայացրել։ 10.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-10T12:00+0400
2025-09-10T12:00+0400
2025-09-10T12:25+0400
լեհաստան
դոնալդ տուսկ
անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1954/80/19548056_0:62:1601:962_1920x0_80_0_0_8116c2e720cd04843a202af9c687943e.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը պնդում է, որ Լեհաստանի երկնքում խոցվել են «վտանգ ներկայացնող» ԱԹՍ–ներ, և կարծում է, որ դրանք ռուսական են եղել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Ավելի վաղ Վարշավայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Անդրեևը ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ լեհական կողմը, բազմիցս մեղադրելով Ռուսաստանին իր օդային տարածքը խախտելու մեջ, ոչ մի անգամ ապացույց չի ներկայացրել:Նա ավելի վաղ հայտարարել էր, որ գիշերը խախտվել է Լեհաստանի օդային տարածքը, ձեռնարկվում են համապատասխան միջոցներ: Լեհ զինվորականներն իրենց հերթին պնդում են, որ խոցել են երկրի օդային տարածքը խախտած մի քանի ԱԹՍ։Լեհաստանն օդանավակայաններ է վերադարձրել երկինք բարձրացված ինքնաթիռներըՆշենք, որ լեհական կողմն իր օդային տարածքը խախտելու անհիմն մեղադրանքներ նախկինում էլ է ներկայացրել Ռուսաստանին։ Մասնավորապես 2022 թվականի վերջին Ուկրաինայի հետ սահմանի մոտ՝ Լեհաստանի տարածքում, արկեր էին ընկել, 2 մարդ էր մահացել։ Սկզբում Վարշավան պնդում էր, որ խոսքը ռուսական արտադրության արկերի մասին է, բայց հետագայում Լեհաստանի այդ ժամանակվա նախագահ Անջեյ Դուդան խոստովանեց, որ դա, ամենայն հավանականությամբ, ուկրաինական զինամթերք է։ AP գործակալության տվյալներով՝ դրանք ուկրաինական հրթիռներ էին, որոնք արձակվել էին ռուսական հրթիռներ որսալու նպատակով։ Փորձագետների եզրակացությունների համաձայն՝ դեպքի վայրից հրապարակված լուսանկարներում պատկերված էին С-300 ՀՕՊ համալիրի ուկրաինական հրթիռի բեկորներ:
լեհաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1954/80/19548056_0:0:1421:1065_1920x0_80_0_0_e4fd3e6f71c03105c8e58eb40a3f04da.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լեհաստան, դոնալդ տուսկ, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան
լեհաստան, դոնալդ տուսկ, անօդաչու թռչող սարք (աթս), ռուսաստան
Տուսկը պնդում է` իբր Լեհաստանի երկնքում ռուսական ԱԹՍ–ներ են խոցվել
12:00 10.09.2025 (Թարմացված է: 12:25 10.09.2025) Լեհաստանի վարչապետը ոչ մի ապացույց չի ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը պնդում է, որ Լեհաստանի երկնքում խոցվել են «վտանգ ներկայացնող» ԱԹՍ–ներ, և կարծում է, որ դրանք ռուսական են եղել: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Վարշավայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Անդրեևը ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ լեհական կողմը, բազմիցս մեղադրելով Ռուսաստանին իր օդային տարածքը խախտելու մեջ, ոչ մի անգամ ապացույց չի ներկայացրել:
«Մեր երկնքում դրոններ են խոցվել, որոնք սպառնալիք էին ներկայացնում։ Սա առաջին դեպքն է, երբ ռուսական դրոններ են խոցվում ՆԱՏՕ-ի պետության օդային տարածքում», - առանց որևէ ապացույցի ասել է Տուսկը։
Նա ավելի վաղ հայտարարել էր, որ գիշերը խախտվել է Լեհաստանի օդային տարածքը, ձեռնարկվում են համապատասխան միջոցներ: Լեհ զինվորականներն իրենց հերթին պնդում են, որ խոցել են երկրի օդային տարածքը խախտած մի քանի ԱԹՍ։
Նշենք, որ լեհական կողմն իր օդային տարածքը խախտելու անհիմն մեղադրանքներ նախկինում էլ է ներկայացրել Ռուսաստանին։ Մասնավորապես 2022 թվականի վերջին Ուկրաինայի հետ սահմանի մոտ՝ Լեհաստանի տարածքում, արկեր էին ընկել, 2 մարդ էր մահացել։ Սկզբում Վարշավան պնդում էր, որ խոսքը ռուսական արտադրության արկերի մասին է, բայց հետագայում Լեհաստանի այդ ժամանակվա նախագահ Անջեյ Դուդան խոստովանեց, որ դա, ամենայն հավանականությամբ, ուկրաինական զինամթերք է։ AP գործակալության տվյալներով՝ դրանք ուկրաինական հրթիռներ էին, որոնք արձակվել էին ռուսական հրթիռներ որսալու նպատակով։ Փորձագետների եզրակացությունների համաձայն՝ դեպքի վայրից հրապարակված լուսանկարներում պատկերված էին С-300 ՀՕՊ համալիրի ուկրաինական հրթիռի բեկորներ: