00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:55
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ներսից պետությանը տրվող ուժգին հարված է. պատգամավորը` ծառայության ժամկետը կրճատելու մասին

© Photo : press office of the MoD of RAԶինծառայողներ. արխիվային լուսանկար
Զինծառայողներ. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2025
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` նախագծի վերաբերյալ կառավարության հիմնավորումը անհիմն է։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik․ Սա ներսից պետությանը հասցվող ուժգին հարված է, որն ավելի է մեծացնելու մեր անվտանգային խնդիրները: «Ֆեյսբուքի» իր էջում այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2–ի փոխարեն 1,5 տարի սահմանելու նախագծին։
Ինչպես հայտնել ենք, ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2-ից 1.5 տարի դարձնելու նախագիծ, որը նախատեսված է կյանքի կոչել 2026 թվականի ամառային զորակոչից: Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ «վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի»:

«Կառավարության «հիմնավորումը» ակտիվ համալրումների առումով հենց միայն այնքանով չի համապատասխանում իրականությանը, որ վերջին 4 տարիներին մարտական հերթապահության և մարտական այլ խնդիրների կատարման համար ստիպված են եղել յուրաքանչյուր տարի հազարավոր պահեստազորայիններ և ԵԿՄ ներկայացուցիչներ ընդգրկել»,–նշել է ընդդիմադիր պատգամավորը:

Նրա խոսքով` իշխանությունն այս նախագծով ընդամենը փորձում է 3 խնդիր լուծել`
Նախընտրական «տրյուկ» անել` փորձելով բանակի կրճատումը ընտրաքվեի վերածել:
Կրճատել բանակը` հետագա զիջումները «հիմնավորելով» պետության անկարողությամբ:
Պարզապես ադրբեջանական պահանջ կատարել` վստահեցնելու, որ ՀՀ-ն դիմադրելու, պայքարելու որևէ նպատակ չունի:
Հիշեցնենք, որ դեռ 2021թ․ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել էր, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը Հայաստանում կարող է կրճատվել և 2 տարվա փոխարեն դառնալ 1.5 տարի։
Ավելի ուշ նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակեց ՀՀ զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգը, որով, մասնավորապես, նախատեսվում է մինչև 2027 թ–ն կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը, միաժամանակ ավելացնել պայմանագրային զինծառայողների թիվը։ Պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային ծառայության անցնելու մեխանիզմը կապահովվի հիմնականում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի միջոցով: Այդ անցումը նախատեսվում է իրականացնել մինչև 2027 թվականը։
ՀՀ իշխանությունը բանակի կերպափոխման հայեցակարգում 2 նպատակ է դրել. Աբրահամյան
Լրահոս
0