00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

1.5 տարի 2–ի փոխարեն. ՊՆ-ն առաջարկում է կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը

© Sputnik / Asatur YesayantsԶորակոչ
Զորակոչ  - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2025
Զորակոչ . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունիսի 1-ից և չի տարածվի մինչ այդ ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը դարձնել 18 ամիս 24-ի փոխարեն։ Համապատասխան նախագիծը e-draft.am հարթակում շրջանառության մեջ է դրվել այսօր։
Հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման անհրաժեշտությամբ՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի:
«Վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի, որի արդյունքները գնահատվում են դրական և միտում ունեն առավել գրավիչ դարձնել և ընդլայնել պայմանագրային զինվորական ծառայությունը»,- ասվում է հիմնավորման մեջ։
Նախատեսվում է նաև, որ ժամկետի կրճատումը կբերի նաև պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերի նվազեցման։
Նախատեսվում է, որ ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունիսի 1-ից։ 6 ամիս կրճատված ժամկետով ծառայությունը չի տարածվելու հուլիսի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների վրա:
Հիշեցնենք, որ դեռ 2021թ․ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել էր, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը Հայաստանում կարող է կրճատվել և 2 տարվա փոխարեն դառնալ 1.5 տարի։
Ավելի ուշ նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակեց ՀՀ զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգը, որով, մասնավորապես, նախատեսվում է մինչև 2027 թ–ն կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը, միաժամանակ ավելացնել պայմանագրային զինծառայողների թիվը։ Պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային ծառայության անցնելու մեխանիզմը կապահովվի հիմնականում «Պաշտպան հայրենյաց» ծրագրի միջոցով: Այդ անցումը նախատեսվում է իրականացնել մինչև 2027 թվականը։
ՀՀ իշխանությունը բանակի կերպափոխման հայեցակարգում 2 նպատակ է դրել. Աբրահամյան
Լրահոս
0