https://arm.sputniknews.ru/20250911/khvorhrdaranum-ajlevs-ynddimutjun-gvojutjun-chuni-alen-simvonjan-93352000.html
Խորհրդարանում այլևս ընդդիմություն գոյություն չունի․ Ալեն Սիմոնյան
Խորհրդարանում այլևս ընդդիմություն գոյություն չունի․ Ալեն Սիմոնյան
Sputnik Արմենիա
ԱԺ խոսնակի կարծիքով՝ այսօր կա միայն արտախորհրդարանական ընդդիմություն։ 11.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-11T11:41+0400
2025-09-11T11:41+0400
2025-09-11T11:48+0400
ալեն սիմոնյան
խորհրդարան
ընդդիմություն
հայաստան
աժ (ազգային ժողով)
սամվել կարապետյան
«մեր ձևով» շարժում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/06/89830679_0:166:1600:1066_1920x0_80_0_0_283c18e6541df2c2f91a58b9253d8cdc.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում այլևս ընդդիմություն գոյություն չունի։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։Նրա խոսքով՝ կա արտախորհրդարանական ընդդիմություն, ԱԺ նախագահը հույս ունի, որ առաջիկա ընտրությունների արդյունքներում նրանցից շատերը խորհրդարանում կհայտնվեն։Աժ խոսնակը վստահ է, որ խոհրդարանի ներկա ընդդիմությունն անգամ 7 հոգի փողոցում չի կարողանալու հավաքել։ Վստահ է, որ իր նկարը փողոցում դնելու դեպքում դրա շուրջն ավելի շատ մարդ կհավաքվի։Ինչ վերաբերում է այն հարցին, թե գործարար Սամվել Կարապետյանի ձևավորած նոր քաղաքական ուժն Սիմոնյանը համարո՞ւմ է արդյոք լուրջ ընդդիմություն, նա ասաց՝ ոչ։ «Որովհետև էդ պոնտը, որ փող ենք ծախսում, հեսա փող կբաժանենք, փողոտ տեղ է, կարելի է մեր հետ միավորվել, հետո պետական պաշտոն ստանալ, էդ պոնտը ՀՀ-ում այլևս չի աշխատում։ Քաղաքական ուժ այնտեղ չկա, կա մեծահարուստ մարդ, որը բանտում է հայտնվել, և ինչպես տասնամյակներ շարունակ արվել է՝ փորձում են քաղաքական ապաստան ստանալ խորհրդարանում»,- հայտարարեց Սիմոնյանը։Հիշեցնենք` օգոստոսի 29–ին գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ և ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը, հայտարարեց «Մեր ձևով» կամավորական շարժման ստեղծման մասին` ընդգծելով, որ Սամվել կարապետյանը կլինի շարժման գաղափարական առաջնորդը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/06/89830679_179:0:1600:1066_1920x0_80_0_0_6f417908f74a43df6e79b9a11f93d2ba.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեն սիմոնյան, խորհրդարան, ընդդիմություն, հայաստան, աժ (ազգային ժողով), սամվել կարապետյան, «մեր ձևով» շարժում
ալեն սիմոնյան, խորհրդարան, ընդդիմություն, հայաստան, աժ (ազգային ժողով), սամվել կարապետյան, «մեր ձևով» շարժում
Խորհրդարանում այլևս ընդդիմություն գոյություն չունի․ Ալեն Սիմոնյան
11:41 11.09.2025 (Թարմացված է: 11:48 11.09.2025) ԱԺ խոսնակի կարծիքով՝ այսօր կա միայն արտախորհրդարանական ընդդիմություն։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում այլևս ընդդիմություն գոյություն չունի։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Կան որոշ անհատներ, որոնք որ տեղ են փնտրում այլ քաղաական ուժերում և ապագա խորհրդարանում հայտնվելու համար, իսկ ՀՀ պառլամենտում այլևս ընդդիմություն գոյություն չունի»,- ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ կա արտախորհրդարանական ընդդիմություն, ԱԺ նախագահը հույս ունի, որ առաջիկա ընտրությունների արդյունքներում նրանցից շատերը խորհրդարանում կհայտնվեն։
Աժ խոսնակը վստահ է, որ խոհրդարանի ներկա ընդդիմությունն անգամ 7 հոգի փողոցում չի կարողանալու հավաքել։ Վստահ է, որ իր նկարը փողոցում դնելու դեպքում դրա շուրջն ավելի շատ մարդ կհավաքվի։
«Իրենք քաղաքական դիակներ են, սնանկ են, բանկրոտ են, ասելիք չունեն, օրակարգ չունեն։ Եթե իրենց միակ օրակարգն իշխանության օրակարգին ասելն է՝ «սուտ է, չեմ հավատում», դա օրակարգ չէ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե գործարար Սամվել Կարապետյանի ձևավորած նոր քաղաքական ուժն Սիմոնյանը համարո՞ւմ է արդյոք լուրջ ընդդիմություն, նա ասաց՝ ոչ։
«Որովհետև էդ պոնտը, որ փող ենք ծախսում, հեսա փող կբաժանենք, փողոտ տեղ է, կարելի է մեր հետ միավորվել, հետո պետական պաշտոն ստանալ, էդ պոնտը ՀՀ-ում այլևս չի աշխատում։ Քաղաքական ուժ այնտեղ չկա, կա մեծահարուստ մարդ, որը
բանտում է հայտնվել, և ինչպես տասնամյակներ շարունակ արվել է՝ փորձում են քաղաքական ապաստան ստանալ խորհրդարանում»,- հայտարարեց Սիմոնյանը։
Հիշեցնենք` օգոստոսի 29–ին գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ և ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը,
հայտարարեց «Մեր ձևով» կամավորական շարժման ստեղծման մասին` ընդգծելով, որ
Սամվել կարապետյանը կլինի շարժման գաղափարական առաջնորդը։