https://arm.sputniknews.ru/20250911/hh-qkhnerum-hatuk-khcer-klinen-inqnavnasman-hakum-unecvogh-andzanc-hamar-nakharar-93354934.html
ՀՀ ՔԿՀ–ներում հատուկ խցեր կլինեն ինքնավնասման հակում ունեցող անձանց համար. նախարար
ՀՀ ՔԿՀ–ներում հատուկ խցեր կլինեն ինքնավնասման հակում ունեցող անձանց համար. նախարար
Sputnik Արմենիա
ՀՀ արդարադատության նախարարությունը մտադիր է ստեղծել ժամանակավոր խցեր, որոնք զինված կլինեն տեսախցիկներով։ 11.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-11T13:13+0400
2025-09-11T13:13+0400
2025-09-11T13:16+0400
հայաստան
բանտ
«սևան» քկհ
սրբուհի գալյան
ինքնասպանություն
կալանավայր
կալանավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/1633/57/16335709_0:0:1501:844_1920x0_80_0_0_71af5e9ece6ae3963f0dfb1bdd655275.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում առաջիկայում հատուկ խցեր կլինեն ինքնավնասման հակում ունեցող անձանց համար։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը` անդրադառնալով ՔԿՀ–ներում մահվան դեպքերի աճին։Նրա խոսքով` մտածում են նաև ժամանակավոր խցերի մասին, որոնք զինված կլինեն տեսախցիկներով, և այդտեղ կտեղափոխվեն այն անձինք, որոնք ինքնավնասման հակվածության սուր իրավիճակում են գտնվում։Ըստ Գալյանի` ՔԿՀ–ներում մահվան դեպքերի աճը խիստ մտահոգիչ է, և նախարարությունն ամեն ինչ անում է այդ դեպքերի քանակը նվազեցնելու ուղղությամբ։ Նախարարը նշեց, որ այդ մահվան դեպքերի միայն մի մասն է ինքնասպանություն։«Կարիք կա անհատապես աշխատելու բոլոր այն անձանց հետ, որոնք ինքնավնասման հակում ունեն։ Այդ առումով արդեն ավարտին ենք հասցնում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հաշվառման գործընթացը, որպեսզի նրանց հետ տարվող աշխատանքը լինի ավելի թիրախային»,– հավելեց նախարարը։Գալյանը կարծում է, որ համալիր աշխատանքի արդյունքում առաջիկայում կկարողանան հասնել ցավալի դեպքերի նվազման։ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում այս տարի արդեն 17 մահվան դեպք է գրանցվել։Հիշեցնենք դրանցից մի քանիսը` այս տարվա ապրիլի 21–ին «Նուբարաշեն» ՔԿՀ–ում 52–ամյա դատապարտյալ էր ինքնասպան եղել ինքնաշեն պարանով կախվելու միջոցով, մարտի 3–ին «Արթիկ» ՔԿՀ–ում 49–ամյա կալանավորի դի էր հայտնաբերվել, Արմավիրի քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ էր ինքնասպանություն գործել սեպտեմբերի 1–ին, նույն ՔԿՀ–ում դատապարտյալ էր ինքնասպան եղել նաև հուլիսի 16-ին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1633/57/16335709_14:0:1347:1000_1920x0_80_0_0_6eb38a96cf73f77c6f5928665413dece.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բանտ, «սևան» քկհ, սրբուհի գալյան, ինքնասպանություն, կալանավայր, կալանավոր
հայաստան, բանտ, «սևան» քկհ, սրբուհի գալյան, ինքնասպանություն, կալանավայր, կալանավոր
ՀՀ ՔԿՀ–ներում հատուկ խցեր կլինեն ինքնավնասման հակում ունեցող անձանց համար. նախարար
13:13 11.09.2025 (Թարմացված է: 13:16 11.09.2025) ՀՀ արդարադատության նախարարությունը մտադիր է ստեղծել ժամանակավոր խցեր, որոնք զինված կլինեն տեսախցիկներով։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում առաջիկայում հատուկ խցեր կլինեն ինքնավնասման հակում ունեցող անձանց համար։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը` անդրադառնալով ՔԿՀ–ներում մահվան դեպքերի աճին։
«Ձեռնարկել ենք խցային պայմանների վերանայման գործընթաց ու առաջիկայում կունենանք հատուկ խցեր, որտեղ կպահվեն ինքնավնասման հակում ունեցող անձինք` զրկված լինելով իրենց կյանքին վերջ տալու հնարավորությունից, կամ մինիմումի կհասցնենք այն հնարավորությունները, որոնք կարող են օգտագործվել կյանքին վերջ տալու նպատակով»,– հայտարարեց նախարարը։
Նրա խոսքով` մտածում են նաև ժամանակավոր խցերի մասին, որոնք զինված կլինեն տեսախցիկներով, և այդտեղ կտեղափոխվեն այն անձինք, որոնք ինքնավնասման հակվածության սուր իրավիճակում են գտնվում։
Ըստ Գալյանի` ՔԿՀ–ներում մահվան դեպքերի աճը խիստ մտահոգիչ է, և նախարարությունն ամեն ինչ անում է այդ դեպքերի քանակը նվազեցնելու ուղղությամբ։ Նախարարը նշեց, որ այդ մահվան դեպքերի միայն մի մասն է ինքնասպանություն։
«Կարիք կա անհատապես աշխատելու բոլոր այն անձանց հետ, որոնք ինքնավնասման հակում ունեն։ Այդ առումով արդեն ավարտին ենք հասցնում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հաշվառման գործընթացը, որպեսզի նրանց հետ տարվող աշխատանքը լինի ավելի թիրախային»,– հավելեց նախարարը։
Գալյանը կարծում է, որ համալիր աշխատանքի արդյունքում առաջիկայում կկարողանան հասնել ցավալի դեպքերի նվազման։
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանն ավելի վաղ
հայտնել էր, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում այս տարի արդեն 17 մահվան դեպք է գրանցվել։
Հիշեցնենք դրանցից մի քանիսը` այս տարվա ապրիլի 21–ին «Նուբարաշեն» ՔԿՀ–ում
52–ամյա դատապարտյալ էր ինքնասպան եղել ինքնաշեն պարանով կախվելու միջոցով, մարտի 3–ին «Արթիկ» ՔԿՀ–ում
49–ամյա կալանավորի դի էր հայտնաբերվել, Արմավիրի քրեակատարողական հիմնարկում
դատապարտյալ էր ինքնասպանություն գործել սեպտեմբերի 1–ին, նույն ՔԿՀ–ում
դատապարտյալ էր ինքնասպան եղել նաև հուլիսի 16-ին։