https://arm.sputniknews.ru/20250910/tujni-inch-chapabazhin-eq-zgacel-ajs-yntacqum-taguhi-tvovmasjani-harcy-bdkh-nakhagahin-93330401.html
Թույնի ի՞նչ չափաբաժին եք զգացել այս ընթացքում. Թագուհի Թովմասյանի հարցը ԲԴԽ նախագահին
Թույնի ի՞նչ չափաբաժին եք զգացել այս ընթացքում. Թագուհի Թովմասյանի հարցը ԲԴԽ նախագահին
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվեց, թե համակարգից հեռացված դատավորներն ինչ ճակատագիր կունենան։ 10.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-10T14:37+0400
2025-09-10T14:37+0400
2025-11-05T12:08+0400
հայաստան
դատավոր
թագուհի թովմասյան
արթուր աթաբեկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/09/51062896_0:0:1467:825_1920x0_80_0_0_0531e6ff1ed10905c21365ced9766e78.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը կկարողանա՞ իր նախորդից ավելի երկար պաշտոնավարել։ Անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանն այս հարցն այսօր Ազգային ժողովում ուղղեց ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահին` հիշեցնելով նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի խոսքերը, որը հեռանալիս հայտարարեց, որ այս թունավոր պաշտոնում ամենաերկար դիմացածն է։Աթաբեկյանն այս հարցն անպատասխան թողեց։Պատգամավորի հաջորդ հարցը վերաբերում էր ընդդեմ Հայաստանի Եվրադատարանի կայացրած մի շարք որոշումներին, ըստ որոնց` հայ մի շարք դատավորներին պաշտոնից ազատելը սխալ է եղել։«2022–24 թթ. մի շարք դատավորներ համակարգից հեռացվեցին, որոնցից մի քանիսի քվեարկությունն անձամբ դուք եք իրականացրել որպես ԲԴԽ անդամ։ Հիմա այս դատավորները հերթով վերադառնում են հաղթանակով։ Նրանց ի՞նչ է սպասում, պիտի վերադարձնե՞ք իրենց պաշտոնին»,– հարցրեց Թովմասյանը։Աթաբեկյանը նշեց` տեղեկություն ունի միայն դատավոր Սուրեն Անտոնյանի վերաբերյալ, որ Եվրադատարանից հաղթանակով է վերադառնում։«Նրա մասով նոր հանգամանքով կա քննություն, կան համապատասխան ընթացակարգեր, որոնց մասին դեռ չեմ կարող մեկնաբանել, սակայն նույն Եվրադատարանը Անտոնյանի գործով հաստատեց, որ ԲԴԽ–ն կարող է լինել տրիբունալ, որը դատավորի մասով ընդամենը դիրքորոշում է հայտնել»,– հայտարարեց նա։Թովմասյանը պնդեց, որ մյուս դատավորների մասով էլ լինելու են դրական որոշումներ. ինքն այդ մասին ունի համապատասխան տեղեկություն։Հիշեցնենք` Կարեն Ադրեասյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ 2024 թվականի նոյեմբերի 18–ին` 2 տարվա պաշտոնավարումից հետո։ Այս տարվա օգոստոսի 30-ին նա Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ նշանակվեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/09/51062896_163:0:1467:978_1920x0_80_0_0_829900165c2103e383013f4e2952997e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դատավոր, թագուհի թովմասյան, արթուր աթաբեկյան
հայաստան, դատավոր, թագուհի թովմասյան, արթուր աթաբեկյան
Թույնի ի՞նչ չափաբաժին եք զգացել այս ընթացքում. Թագուհի Թովմասյանի հարցը ԲԴԽ նախագահին
14:37 10.09.2025 (Թարմացված է: 12:08 05.11.2025) Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվեց, թե համակարգից հեռացված դատավորներն ինչ ճակատագիր կունենան։
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը կկարողանա՞ իր նախորդից ավելի երկար պաշտոնավարել։ Անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանն այս հարցն այսօր Ազգային ժողովում ուղղեց ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահին` հիշեցնելով նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի խոսքերը, որը հեռանալիս հայտարարեց, որ այս թունավոր պաշտոնում ամենաերկար դիմացածն է։
«Հիմա ի՞նչ և ո՞վ է թունավորում ԲԴԽ նախագահի պաշտոնը, դուք թույնի ի՞նչ չափաբաժին եք զգացել այս ընթացքում»,– հետաքրքրվեց պատգամավորը։
Աթաբեկյանն այս հարցն անպատասխան թողեց։
Պատգամավորի հաջորդ հարցը վերաբերում էր ընդդեմ Հայաստանի Եվրադատարանի կայացրած մի շարք որոշումներին, ըստ որոնց` հայ մի շարք դատավորներին պաշտոնից ազատելը սխալ է եղել։
«2022–24 թթ. մի շարք դատավորներ համակարգից հեռացվեցին, որոնցից մի քանիսի քվեարկությունն անձամբ դուք եք իրականացրել որպես ԲԴԽ անդամ։ Հիմա այս դատավորները հերթով վերադառնում են հաղթանակով։ Նրանց ի՞նչ է սպասում, պիտի վերադարձնե՞ք իրենց պաշտոնին»,– հարցրեց Թովմասյանը։
Աթաբեկյանը նշեց` տեղեկություն ունի միայն դատավոր Սուրեն Անտոնյանի վերաբերյալ, որ Եվրադատարանից հաղթանակով է վերադառնում։
«Նրա մասով նոր հանգամանքով կա քննություն, կան համապատասխան ընթացակարգեր, որոնց մասին դեռ չեմ կարող մեկնաբանել, սակայն նույն Եվրադատարանը Անտոնյանի գործով հաստատեց, որ ԲԴԽ–ն կարող է լինել տրիբունալ, որը դատավորի մասով ընդամենը դիրքորոշում է հայտնել»,– հայտարարեց նա։
Թովմասյանը պնդեց, որ մյուս դատավորների մասով էլ լինելու են դրական որոշումներ. ինքն այդ մասին ունի համապատասխան տեղեկություն։
Հիշեցնենք` Կարեն Ադրեասյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից
հեռացավ 2024 թվականի նոյեմբերի 18–ին` 2 տարվա պաշտոնավարումից հետո։ Այս տարվա օգոստոսի 30-ին նա Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ
նշանակվեց։