https://arm.sputniknews.ru/20250909/bvoghvoqi-akcia-qaghaqapetarani-mvot-bnakichnery-dem-en-gaji-pvoghvotajum-bardzraharki-karucmany-93286652.html
Բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ․ բնակիչները դեմ են Գայի պողոտայում բարձրահարկի կառուցմանը
Բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ․ բնակիչները դեմ են Գայի պողոտայում բարձրահարկի կառուցմանը
Sputnik Արմենիա
Շենքի կառուցման թույլտվության հարցը հանվեց ավագանու նիստի օրակարգից, դրան կանդրադառնան մտքերի փոխանակության ժամանակ։ 09.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-09T10:25+0400
2025-09-09T10:25+0400
2025-09-09T10:31+0400
երևանի քաղաքապետարան
արթուր չախոյան
շենք
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/09/93286756_43:0:1280:696_1920x0_80_0_0_2dd90e621383d5bad973c50573d3ec1a.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik․ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա 45 հասցեի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով թույլ չտալ այգու և խաղահրապարակի տեղում նոր բարձրահարկի կառուցումը։ 18-հարկանի բարձրահարկի կառուցումը նախատեսվում է իրականացնել մի քանի բազմաբնակարան շենքերի հենց մեջտեղում՝ խաղահրապարակի փոխարեն։ Բնակիչները վրդովված են ոչ միայն խիտ կառուցապատման պատճառով, այլև նշում են՝ անվտանգության խնդիր էլ կա, արտակարգ դեպքերում, օրինակ, հրշեջ մեքենա չի կարողանալու շենքին մոտենա։Շենքի կառուցման թույլտվության հարցն ընդգրկված էր այսօր՝ ավագանու 5-րդ նստաշրջանի առաջին նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի ցանկում։ «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը բնակիչների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ վարչական շրջանի ղեկավարի բացասական եզրակացությունն է ստացվել, հարցն իր առաջարկով կհանվի օրակարգից՝ առանձին քննարկելու համար։ Նիստը մեկնարկեց Երևանի օրհներգով, որից հետո Խաչատրյանն առաջարկեց հանել հարցն օրակարգից, ինչն ընդունվեց։«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն իր հերթին առաջարկեց չհանել հարցն օրակարգից, այլ այն դարձնել զեկուցվող, սակայն քաղաքապետ Տիգրան Ավինյանի առաջարկով հարցին կանդրադառնան մտքերի փոխանակության մասում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/09/93286756_352:0:1280:696_1920x0_80_0_0_bbe347d44e7d65a000fc75e313b628c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևանի քաղաքապետարան, արթուր չախոյան, շենք, բողոքի ակցիա
երևանի քաղաքապետարան, արթուր չախոյան, շենք, բողոքի ակցիա
Բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ․ բնակիչները դեմ են Գայի պողոտայում բարձրահարկի կառուցմանը
10:25 09.09.2025 (Թարմացված է: 10:31 09.09.2025) Շենքի կառուցման թույլտվության հարցը հանվեց ավագանու նիստի օրակարգից, դրան կանդրադառնան մտքերի փոխանակության ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik․ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա 45 հասցեի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով թույլ չտալ այգու և խաղահրապարակի տեղում նոր բարձրահարկի կառուցումը։ 18-հարկանի բարձրահարկի կառուցումը նախատեսվում է իրականացնել մի քանի բազմաբնակարան շենքերի հենց մեջտեղում՝ խաղահրապարակի փոխարեն։ Բնակիչները վրդովված են ոչ միայն խիտ կառուցապատման պատճառով, այլև նշում են՝ անվտանգության խնդիր էլ կա, արտակարգ դեպքերում, օրինակ, հրշեջ մեքենա չի կարողանալու շենքին մոտենա։
Շենքի կառուցման թույլտվության հարցն ընդգրկված էր այսօր՝ ավագանու 5-րդ նստաշրջանի առաջին նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի ցանկում։ «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը բնակիչների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ վարչական շրջանի ղեկավարի բացասական եզրակացությունն է ստացվել, հարցն իր առաջարկով կհանվի օրակարգից՝ առանձին քննարկելու համար։ Նիստը մեկնարկեց Երևանի օրհներգով, որից հետո Խաչատրյանն առաջարկեց հանել հարցն օրակարգից, ինչն ընդունվեց։
«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն իր հերթին առաջարկեց չհանել հարցն օրակարգից, այլ այն դարձնել զեկուցվող, սակայն քաղաքապետ Տիգրան Ավինյանի առաջարկով հարցին կանդրադառնան մտքերի փոխանակության մասում։