https://arm.sputniknews.ru/20250908/arajarkvum-e-hajastanum-sahmanapakel-vostikanakan-hamazgesti-vatsharqy-93278461.html
Առաջարկվում է Հայաստանում սահմանափակել ոստիկանական համազգեստի վաճառքը
Առաջարկվում է Հայաստանում սահմանափակել ոստիկանական համազգեստի վաճառքը
Sputnik Արմենիա
Համացանցում տարածվում են տեսանյութեր, որոնցում ՆԳՆ-ի հետ կապ չունեցող, բայց ոստիկանական համազգեստով մարդի են հայտնվում։ 08.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-08T19:43+0400
2025-09-08T19:43+0400
2025-09-08T19:47+0400
հայաստան
ոստիկան
համազգեստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/16/57068442_0:188:1600:1088_1920x0_80_0_0_635a07765ead44c00fab48df191f06c9.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հնարավոր է` Հայաստանում սահմանափակվի ոստիկանական համազգեստի վաճառքը կողմնակի անձանց։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը՝ ներկայացնելով ոստիկանության ծառայողների ծառայողական էթիկայի օրենսգրքի նախագիծը և պատասխանելով պատգամավորների հարցերին։«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի խոսքով՝ համացանցում տեսանյութեր են տարածվում, որոնցում ՆԳՆ-ի հետ կապ չունեցող մարդիկ են հայտնվում ոստիկանական համազգեստով, ինչը վնաս է հասցնում գերատեսչության հեղինակությանը:Մկրտչյանը պարզաբանեց, որ համազգեստի վաճառքը թույլատրված է, որպեսզի ոստիկաններն անհրաժեշտության դեպքում կարողանան մաշված համազգեստի փոխարեն նորը գնել: Նա հնարավոր համարեց նոր կանոնների մշակումը, որոնք թույլ կտան ապահովել աշխատակիցների կարիքները` միաժամանակ բացառելով նման չարաշահումները:Հայաստանում կխստացվի օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման գործընթացի հսկողությունը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/16/57068442_1:0:1600:1199_1920x0_80_0_0_6bea02ee793feca653261d1498ce0d46.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ոստիկան, համազգեստ
հայաստան, ոստիկան, համազգեստ
Առաջարկվում է Հայաստանում սահմանափակել ոստիկանական համազգեստի վաճառքը
19:43 08.09.2025 (Թարմացված է: 19:47 08.09.2025) Համացանցում տարածվում են տեսանյութեր, որոնցում ՆԳՆ-ի հետ կապ չունեցող, բայց ոստիկանական համազգեստով մարդի են հայտնվում։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հնարավոր է` Հայաստանում սահմանափակվի ոստիկանական համազգեստի վաճառքը կողմնակի անձանց։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Մկրտչյանը՝ ներկայացնելով ոստիկանության ծառայողների ծառայողական էթիկայի օրենսգրքի նախագիծը և պատասխանելով պատգամավորների հարցերին։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանի խոսքով՝ համացանցում տեսանյութեր են տարածվում, որոնցում ՆԳՆ-ի հետ կապ չունեցող մարդիկ են հայտնվում ոստիկանական համազգեստով, ինչը վնաս է հասցնում գերատեսչության հեղինակությանը:
«Նման միջադեպերից խուսափելու համար գուցե արժե արգելել համազգեստի ազատ վաճառքը։ Մենք պատրաստ ենք համապատասխան օրինագիծ մշակել», - ասաց նա։
Մկրտչյանը պարզաբանեց, որ համազգեստի վաճառքը թույլատրված է, որպեսզի ոստիկաններն անհրաժեշտության դեպքում կարողանան մաշված համազգեստի փոխարեն նորը գնել: Նա հնարավոր համարեց նոր կանոնների մշակումը, որոնք թույլ կտան ապահովել աշխատակիցների կարիքները` միաժամանակ բացառելով նման չարաշահումները: