00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում կխստացվի օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման գործընթացի հսկողությունը

© Photo : Unsplash / Tuva Mathilde LølandՆորածին
Նորածին - Sputnik Արմենիա, 1920, 08.09.2025
Բաժանորդագրվել
ՀՀ մանկատներում 366 երեխաներ են խնամվում, որոնց գերակշիռ մեծամասնությունը ծանր հաշմանդամություն ունի։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik․ Օտարերկրյա քաղաքացիները և օտարերկրյա պետությունների բնակիչները կարող են Հայաստանից երեխաներ որդեգրել միայն հավատարմագրված կազմակերպությունների միջոցով: ՀՀ Ընտանեկան օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը ներկայացվեց այսօր խորհրդարանի լիագումար նիստում:
2023–24 թթ. հայ երեխաներին սկսել են ավելի քիչ որդեգրել արտերկրից. նախարար
Ինչպես նախագիծը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Տաթևիկ Ստեփանյանը, նախագիծը բխում է «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» միջազգային կոնվենցիայից, որին ավելի վաղ միացել էր Հայաստանը:
Օրինագծի համաձայն՝ օտարերկրյա պետությունների քաղաքացիները Հայաստանում որդեգրման հայտեր կարող են ներկայացնել միայն ընդունող երկրում հավատարմագրված կազմակերպությունների միջոցով։ Հայաստանում նման կազմակերպությունը կարող է գործել արդարադատության նախարարության թույլտվությամբ, որին կփոխանցվի որդեգրման օտարերկրյա հայտերը: Նախարարությունից կազմակերպությունը կստանա անանուն (առանց անուն, ազգանուն և հասցե) տվյալներ այն երեխաների մասին, որոնց կթույլատրվի որդեգրել:
5 տարվա ընթացքում կազմակերպությունը պարտավոր է ՀՀ արդարադատության նախարարությանը փոխանցել երեխայի՝ որդեգրող ընտանիքում պահման պայմանների մասին տվյալներ (նման ժամանակահատվածն օրենսդրությամբ նախատեսված է օտարերկրյա ընտանիքների համար– խմբ․):
Նախարարությունը կարող է ներկայացուցչությունից հետ կանչել հավատարմագրված կազմակերպության աշխատանքի թույլտվությունը, եթե նրա աշխատակիցները թույլ են տվել նշված կոնվենցիայի կամ որդեգրման ոլորտում ՀՀ օրենսդրության խախտումներ կամ կեղծել են որդեգրող ընտանիքների հաշվետվությունները:
Ապօրինի որդեգրումների քրգործով 11 անձի մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան
Ստեփանյանի խոսքով՝ այս պահին ՀՀ մանկատներում խնամքի տակ է 366 անչափահաս: Նրանց գերակշռող մասը ծանր և բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաներ են։ Փոխնախարարը տեղեկացրեց, որ միջինում որդեգրվում է 25 երեխա: Միջազգային որդեգրումները 1–ը կամ 2-ն են լինում, և հիմնականում միջազգային որդեգրման գնում են այն երեխաները, որոնք ունեն որոշակի առողջական խնդիրներ։
Պատգամավորներն այս համատեքստում նաև հետաքրքրվեցին, թե ինչ փուլում է 2019 թվականին հարուցված ապօրինի որդեգրման գործը։ Փոխնախարարը խնդրեց հարցը վերահասցեավորել քննչական մարմիններին՝ տեղեկացելով, որ դատական գործընթացը դռնփակ է իրականացվում։
Լրահոս
0