https://arm.sputniknews.ru/20250907/aragilnerin-trichqic-zrkvogh-hajkakan-khndirnery-inchu-en-nranq-snund-pntrum-aghbavajrum-93189548.html
Արագիլներին թռիչքից զրկող «հայկական» խնդիրները. ինչու են նրանք սնունդ փնտրում աղբավայրում
Արագիլներին թռիչքից զրկող «հայկական» խնդիրները. ինչու են նրանք սնունդ փնտրում աղբավայրում
Sputnik Արմենիա
Հայաստանում արագիլների պոպուլյացիայի աճին զուգահեռ ավելացել է նաև թռչունների սատկելու դեպքերը։ Sputnik Արմենիան պարզել է պատճառները։ 07.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-07T09:56+0400
2025-09-07T09:56+0400
2025-09-07T09:56+0400
հայաստան
արագիլ
տեսանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/05/93190177_0:0:1281:720_1920x0_80_0_0_2f97f8ce6e288045c21726c27fe48367.jpg
Հրանտ Դավոյանը փրկված կենդանիներ է պահում Արտաշավանի իր ագարակում։ Այստեղ նաև 4 արագիլ կա, որոնցից 3–ն այլևս չեն թռչի։ Նա Sptnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, թե իր ագարակում ապրող արագիլներն ինչ խնդիրներ ունեն։Նա նշեց, որ դեպքեր են լինում, երբ մարդիկ կրակած են լինում արագիլների վրա։«Թռչունների վրա կրակում են ձկնաբուծարաններում, որտեղ նրանք փորձում են սնունդ հայթայթել, չէ՞ որ նրանք միջատներով, սողուններով, երկկենցաղներով սնվող են»,– հավելեց Դավոյանը։Նրա խոսքով` հոսանքահարման դեպքերն էլ քիչ չեն։ Աճել է նաև արագիլների սատկելու վիճակագրությունը։«Իրականում մահացությունը, ցավոք, բարձր է։ Ես կասեի՝ 60 տոկոսից ավելի։ Վերջին 3 ամսում միայն մեր կլինիկայում 6-8 արագիլ է սատկել։ Մեզ մոտ են բերվում հիմնականում ոտքի կոտրվածքով արագիլներ, բայց պատահում են այնպիսի վնասվածքներ, որոնք կյանքի հետ համատեղելի չեն։ Օրինակ` արագիլը փողոցում օրերով ընկած է լինում, վերքը բորբոքվում է, և այլևս հնարավոր չի լինում փրկել» ,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ժոլի» անասնաբուժական կենտրոնի անասնաբույժ Արամ Ահարոնյանը։Մասնագետների կարծիքով՝ վերջին տասնամյակներում Հայաստանի գյուղական բնակավայրերում տեղի ունեցած փոփոխությունները՝ ջրերի, գետերի ցամաքում, անապատացում, նվազեցրել են արագիլների հիմնական կերակրի աղբյուրները։ Սննդի բնական պակասը թռչուններին սովորեցրել է սնունդ փնտրել աղբավայրերում։«Աղբը շատացել ու ավելի հասանելի սննդի աղբյուր դարձել։ Իսկ աղբի մեջ կան միկրոբներ, պլաստիկ, ծանր մետաղներ, որոնք թուլացնում են առողջությունը»,– մանրամասնեց անասնաբույժը։Թե որքան արագիլ կա Հայաստանում, և որքան գումար է ծախսվում մեկ թռչուն փրկելու համար` Sputnik Արմենիայի տեսանյութում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/05/93190177_51:0:1011:720_1920x0_80_0_0_350781dfe9cf456998bf9a1abc7e335e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արագիլ, տեսանյութ, видео
հայաստան, արագիլ, տեսանյութ, видео
Արագիլներին թռիչքից զրկող «հայկական» խնդիրները. ինչու են նրանք սնունդ փնտրում աղբավայրում
Հայաստանում արագիլների պոպուլյացիայի աճին զուգահեռ ավելացել է նաև թռչունների սատկելու դեպքերը։ Sputnik Արմենիան պարզել է պատճառները։
Հրանտ Դավոյանը փրկված կենդանիներ է պահում Արտաշավանի իր ագարակում։ Այստեղ նաև 4 արագիլ կա, որոնցից 3–ն այլևս չեն թռչի։ Նա
Sptnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, թե իր ագարակում ապրող արագիլներն ինչ խնդիրներ ունեն։
«Մեկի ոտքն է ամպուտացված, մյուսը մի թևանի է. ձագ էր, բնից ընկել էր ու վնասվածք ստացել։ Էն մյուս արագիլը հոսանքահարված է, հուսամ` սա կթռչի, էն մյուսի թևի կեսը չկա։ Նրանց վնասվածքները կյանքի հետ համատեղելի էին, ու կմնան ռանչոյում»,– ասաց Դավոյանը` հավելելով, որ որոշ ժամանակ առաջ իր ագարակում 9 արագիլ է եղել, որոնցից 5 վերադարձել են ազատ բնություն։
Նա նշեց, որ դեպքեր են լինում, երբ մարդիկ կրակած են լինում արագիլների վրա։
«Թռչունների վրա կրակում են ձկնաբուծարաններում, որտեղ նրանք փորձում են սնունդ հայթայթել, չէ՞ որ նրանք միջատներով, սողուններով, երկկենցաղներով սնվող են»,– հավելեց Դավոյանը։
Նրա խոսքով` հոսանքահարման դեպքերն էլ քիչ չեն։ Աճել է նաև արագիլների սատկելու վիճակագրությունը։
«Իրականում մահացությունը, ցավոք, բարձր է։ Ես կասեի՝ 60 տոկոսից ավելի։ Վերջին 3 ամսում միայն մեր կլինիկայում 6-8 արագիլ է սատկել։ Մեզ մոտ են բերվում հիմնականում ոտքի կոտրվածքով արագիլներ, բայց պատահում են այնպիսի վնասվածքներ, որոնք կյանքի հետ համատեղելի չեն։ Օրինակ` արագիլը փողոցում օրերով ընկած է լինում, վերքը բորբոքվում է, և այլևս հնարավոր չի լինում փրկել» ,-
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ժոլի» անասնաբուժական կենտրոնի անասնաբույժ Արամ Ահարոնյանը։
Մասնագետների կարծիքով՝ վերջին տասնամյակներում Հայաստանի գյուղական բնակավայրերում տեղի ունեցած փոփոխությունները՝ ջրերի, գետերի ցամաքում, անապատացում, նվազեցրել են արագիլների հիմնական կերակրի աղբյուրները։ Սննդի բնական պակասը թռչուններին սովորեցրել է սնունդ փնտրել աղբավայրերում։
«Աղբը շատացել ու ավելի հասանելի սննդի աղբյուր դարձել։ Իսկ աղբի մեջ կան միկրոբներ, պլաստիկ, ծանր մետաղներ, որոնք թուլացնում են առողջությունը»,– մանրամասնեց անասնաբույժը։
Թե որքան արագիլ կա Հայաստանում, և որքան գումար է ծախսվում մեկ թռչուն փրկելու համար`
Sputnik Արմենիայի տեսանյութում։