https://arm.sputniknews.ru/20250905/trampy-nvor-patzhamijvocner-sahmanelu-hstak-partavvorutjun-chi-tvel-evrvopacinerin-zlm-93175282.html
Թրամփը ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հստակ պարտավորություն չի ստանձնել. ԶԼՄ
Թրամփը ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հստակ պարտավորություն չի ստանձնել. ԶԼՄ
Sputnik Արմենիա
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների թեմայով զրույցը տարաձայնությունների է հանգեցրել։ 05.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-05T11:15+0400
2025-09-05T11:15+0400
2025-09-05T11:47+0400
դոնալդ թրամփ
եվրոպա
էմանուել մակրոն
ռուսաստան
պատժամիջոցներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/01/93013289_0:0:1024:577_1920x0_80_0_0_3490e7cd2137a810799af7508f58326a.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ–ի դեմ որևէ նոր պատժամիջոց սահմանելու հստակ պարտավորություն չի ստանձնել։ Այս մասին գրում է «Wall Street Journal» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:Այսպես կոչված «ցանկացողների կոալիցիայի» մասնակիցների հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին Փարիզում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախագահությամբ: Ֆրանսիայի առաջնորդը հայտարարել է, որ կոալիցիան ԱՄՆ-ի հետ համատեղ համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների սահմանումը, եթե Ուկրաինայի հարցում առաջընթաց չլինի։Ինչպես նշում են եվրոպացի պաշտոնյաները, Թրամփը համաձայնել է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան կարող են համատեղ տեխնիկական աշխատանք սկսել ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների, այդ թվում՝ այլ երկրների դեմ երկրորդային պատժամիջոցների ուղղությամբ:«Bild»–ն էլ գրում է, որ Թրամփը եվրոպացիներին մեղադրել է ռուսական նավթ գնելու և դրանով իսկ ռուսական ռազմական մեքենային օգնելու մեջ:Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը փորձել է առարկել և հայտարարել է, որ ԵՄ նավթի ներմուծումը զգալիորեն կրճատվել է Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո: Հետագա զրույցի ընթացքում Թրամփին պարզաբանել են, որ Ռուսաստանից նավթ են ներկրում միայն Հունգարիան և Սլովակիան։ Սակայն, պարբերականի տվյալներով, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Եվրոպային մեղադրել է Հնդկաստանի տարածքով ռուսական նավթ գնելու մեջ։ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որն Արևմուտքը սկսել է գործադրել և շարունակում է ուժեղացնել։ Ըստ ՌԴ–ի` Արևմուտքին պակասում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ձախողումը ճանաչելու խիզախությունը։ Արևմտյան երկրներում բազմիցս կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցներն անարդյունավետ են։ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։26 երկիր պարտավորվել է զսպման ուժեր տեղակայել Ուկրաինայում. Մակրոն
եվրոպա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/01/93013289_20:0:931:683_1920x0_80_0_0_9a2f3e52ee79131b1fa841b26532e936.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, եվրոպա, էմանուել մակրոն, ռուսաստան, պատժամիջոցներ
դոնալդ թրամփ, եվրոպա, էմանուել մակրոն, ռուսաստան, պատժամիջոցներ
Թրամփը ՌԴ–ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հստակ պարտավորություն չի ստանձնել. ԶԼՄ
11:15 05.09.2025 (Թարմացված է: 11:47 05.09.2025) ՌԴ-ի դեմ պատժամիջոցների թեմայով զրույցը տարաձայնությունների է հանգեցրել։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ–ի դեմ որևէ նոր պատժամիջոց սահմանելու հստակ պարտավորություն չի ստանձնել։ Այս մասին գրում է «Wall Street Journal» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Այսպես կոչված «ցանկացողների կոալիցիայի» մասնակիցների հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին Փարիզում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախագահությամբ: Ֆրանսիայի առաջնորդը հայտարարել է, որ կոալիցիան ԱՄՆ-ի հետ համատեղ համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների սահմանումը, եթե Ուկրաինայի հարցում առաջընթաց չլինի։
Ինչպես նշում են եվրոպացի պաշտոնյաները, Թրամփը համաձայնել է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան կարող են համատեղ տեխնիկական աշխատանք սկսել ՌԴ-ի դեմ լրացուցիչ պատժամիջոցների, այդ թվում՝ այլ երկրների դեմ երկրորդային պատժամիջոցների ուղղությամբ:
«Թրամփը նոր պատժամիջոցներ սահմանելու հստակ պարտավորություններ չի ստանձնել»,- նշում է պարբերականը:
«Bild»–ն էլ գրում է, որ Թրամփը եվրոպացիներին մեղադրել է ռուսական նավթ գնելու և դրանով իսկ ռուսական ռազմական մեքենային օգնելու մեջ:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը փորձել է առարկել և հայտարարել է, որ ԵՄ նավթի ներմուծումը զգալիորեն կրճատվել է Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո: Հետագա զրույցի ընթացքում Թրամփին պարզաբանել են, որ Ռուսաստանից նավթ են ներկրում միայն Հունգարիան և Սլովակիան։ Սակայն, պարբերականի տվյալներով, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը Եվրոպային մեղադրել է Հնդկաստանի տարածքով ռուսական նավթ գնելու մեջ։
ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որն Արևմուտքը սկսել է գործադրել և շարունակում է ուժեղացնել։ Ըստ ՌԴ–ի` Արևմուտքին պակասում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ձախողումը ճանաչելու խիզախությունը։ Արևմտյան երկրներում բազմիցս կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցներն անարդյունավետ են։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։