https://arm.sputniknews.ru/20250904/26-erkir-partavvorvel-e-zspman-uzher-teghakajel-ukrainajum-makrvon-93156162.html
26 երկիր պարտավորվել է զսպման ուժեր տեղակայել Ուկրաինայում. Մակրոն
26 երկիր պարտավորվել է զսպման ուժեր տեղակայել Ուկրաինայում. Մակրոն
Sputnik Արմենիա
Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերի և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի գլխավորությամբ այսօր Փարիզում տեղի է ունեցել «Կամավորների կոալիցիայի» խառը ձևաչափով... 04.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-04T19:30+0400
2025-09-04T19:30+0400
2025-09-04T19:31+0400
էմանուել մակրոն
ուկրաինա
ռուսաստան
հրադադար
նատօ
զորք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/04/93154534_0:25:1024:601_1920x0_80_0_0_9174e54dce0351d4200b4178c1440c54.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. 26 երկիր պարտավորվել է զինադադարից հետո զսպման ուժեր տեղակայել Ուկրաինայում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:Մակրոնը նաև հայտարարել է, որ կոալիցիան առաջիկա օրերին կհամաձայնեցնի Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում ԱՄՆ-ի մասնակցությունը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ համաձայնեցվել է ուկրաինական կարգավորման հարցում առաջընթացի բացակայության դեպքում լրացուցիչ պատժամիջոցներ ընդունելու մասին որոշումը:ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Սպիտակ տանը հյուրընկալել է Վլադիմիր Զելենսկուն և եվրոպական մի շարք պետությունների ղեկավարներին: Հանդիպման ժամանակ Թրամփը ասել է, որ անվտանգության երաշխիքները, որոնք կարող է ստանալ Կիևը անհամեմատելի են ՆԱՏՕ-ում գոյություն ունեցող երաշխիքների հետ: Նա հավելել է, որ իր նախագահության ընթացքում Ուկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի։ «Bloomberg» գործակալությունը փոխանցել է, որ Կիևի ռեժիմի համար Եվրոպայի անվտանգության երաշխիքները հիմնված կլինեն «Կամավորների կոալիցիայի» վրա, որը կարող է ներառել բազմազգ ուժեր:ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորքերի տեղակայման ցանկացած սցենար կտրականապես անընդունելի է Ռուսաստանի համար և հղի է իրավիճակի կտրուկ սրացմամբ: Ուկրաինայում դաշինքի անդամ պետություններից զորախումբ տեղակայելու հնարավորության մասին հայտարարությունները, որոնք հնչում են Մեծ Բրիտանիայում և Եվրոպայի այլ երկրներում, ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունն անվանել է ռազմական գործողությունների շարունակման հրահրում:Արևմուտքը ստիպված կլինի առնչվել Ուկրաինայի ճգնաժամի սկզբնապատճառների հետ. Զախարովա
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/04/93154534_20:0:931:683_1920x0_80_0_0_b0aab51eb22b47b6259648b29bd05963.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էմանուել մակրոն, ուկրաինա, ռուսաստան, հրադադար, նատօ, զորք
էմանուել մակրոն, ուկրաինա, ռուսաստան, հրադադար, նատօ, զորք
26 երկիր պարտավորվել է զսպման ուժեր տեղակայել Ուկրաինայում. Մակրոն
19:30 04.09.2025 (Թարմացված է: 19:31 04.09.2025) Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերի և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի գլխավորությամբ այսօր Փարիզում տեղի է ունեցել «Կամավորների կոալիցիայի» խառը ձևաչափով հանդիպումը:
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի - Sputnik. 26 երկիր պարտավորվել է զինադադարից հետո զսպման ուժեր տեղակայել Ուկրաինայում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Այսօր 26 երկիր պաշտոնապես պարտավորվել է (ևս մի քանի երկիր շարունակում են քննարկումները) անվտանգության ապահովման համար զորքեր տեղակայել Ուկրաինայում կամ ունենալ ցամաքային, օդային և ծովային ներկայություն՝ հրադադարից կամ խաղաղության հաստատումից անմիջապես հետո ապահովելու ուկրաինական տարածքների և Ուկրաինայի անվտանգությունը»,-ասել է նա Փարիզում «Կամավորների կոալիցիայի» հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Մակրոնը նաև հայտարարել է, որ կոալիցիան առաջիկա օրերին կհամաձայնեցնի Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում ԱՄՆ-ի մասնակցությունը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ համաձայնեցվել է ուկրաինական կարգավորման հարցում առաջընթացի բացակայության դեպքում լրացուցիչ պատժամիջոցներ ընդունելու մասին որոշումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Սպիտակ տանը հյուրընկալել է Վլադիմիր Զելենսկուն և եվրոպական մի շարք պետությունների ղեկավարներին: Հանդիպման ժամանակ Թրամփը ասել է, որ անվտանգության երաշխիքները, որոնք կարող է ստանալ Կիևը անհամեմատելի են ՆԱՏՕ-ում գոյություն ունեցող երաշխիքների հետ: Նա հավելել է, որ իր նախագահության ընթացքում Ուկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի։ «Bloomberg» գործակալությունը փոխանցել է, որ Կիևի ռեժիմի համար Եվրոպայի անվտանգության երաշխիքները հիմնված կլինեն «Կամավորների կոալիցիայի» վրա, որը կարող է ներառել բազմազգ ուժեր:
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորքերի տեղակայման ցանկացած սցենար կտրականապես անընդունելի է Ռուսաստանի համար և հղի է իրավիճակի կտրուկ սրացմամբ: Ուկրաինայում դաշինքի անդամ պետություններից զորախումբ տեղակայելու հնարավորության մասին հայտարարությունները, որոնք հնչում են Մեծ Բրիտանիայում և Եվրոպայի այլ երկրներում, ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունն անվանել է ռազմական գործողությունների շարունակման հրահրում: