https://arm.sputniknews.ru/20250905/putinn-asel-e-te-inchpisin-klinen-gazi-gnery-chinastani-hamar-sibiri-uzhy-2-nakhagtsvov-93172785.html
Պուտինն ասել է, թե ինչպիսին կլինեն գազի գները Չինաստանի համար «Սիբիրի ուժը 2» նախագծով
Պուտինն ասել է, թե ինչպիսին կլինեն գազի գները Չինաստանի համար «Սիբիրի ուժը 2» նախագծով
Sputnik Արմենիա
Պուտինը ծրագրվող «Սիբիրի ուժը 2» գազատարը փոխշահավետ նախագիծ է համարում։ 05.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-05T10:28+0400
2025-09-05T10:28+0400
2025-09-05T10:29+0400
վլադիմիր պուտին
գազ
չինաստան
ռուսաստան
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/05/93169799_0:0:1920:1080_1920x0_80_0_0_d78317401d3b71e79f1d0735e4dc1686.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik. «Սիբիրի ուժը 2» նախագծի շրջանակներում գները շուկայական բնույթ են կրում։ Այսպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել խորհրդային տարիներին տարածված «Մենք նավթը բարեկամաբար տալիս ենք Եվրոպային» կատակին և մոդերատորի հարցին, թե արդյոք «Սիբիրի ուժը» Չինաստանին են տալու:Ավելի վաղ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը ՏԱՍՍ-ին ասել էր, որ Չինաստանի համար «Սիբիրի ուժը 2» գազատարով անցնող գազի մատակարարման գինն ավելի ցածր կլինի, քան Եվրամիության երկրների համար: Գազը Չինաստան է գնում Արևելյան Սիբիրի հանքավայրերից, և այդ երթուղին ավելի կարճ է, քան այն, որով հիմա է անցնում գազը:Իր հերթին Մոնղոլիայի վարչապետ Գոմբոժավին Զանդանշատարն ասել է, որ «Սիբիրի ուժը 2» գազատարով տարեկան 50 միլիարդ խորանարդ մետր գազ է անցնելու: Նա պարզաբանել է, որ Մոնղոլիան միայն տարանցիկ երկիր չէ, այն կարող է և՛ սպառել, և՛ գնել բնական գազը՝ Մոնղոլիայի խոշոր քաղաքները միացնելով այդ գազատարին։«Դա կօգնի արդյունաբերության զարգացմանը, բնապահպանական աղետների դեմ պայքարին, ինչպիսին է ձմռանը Ուլան Բատորում կուտակվող ծուխը, նոր հնարավորություններ կբերի Մոնղոլիայի տնտեսությանը և կօգնի լուծել հրատապ խնդիրները»,-ավելացրել է նա:Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Գազպրոմը» և Չինաստանի ազգային նավթագազային կորպորացիան (CNPC) իրավաբանորեն պարտավորեցնող հուշագիր են ստորագրել «Սիբիրի ուժը 2»-ի և Մոնղոլիայի տարածքով «Արևելք Միություն» տարանցիկ գազատարի կառուցման վերաբերյալ։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-6-ը Վլադիվոստոկում՝ Հեռավորարևելյան դաշնային համալսարանի տարածքում անցկացվում է 10-րդ Արևելյան տնտեսական ֆորումը։ Ֆորումի գլխավոր թեմայի խորագիրն է «Հեռավոր Արևելք. համագործակցություն հանուն խաղաղության և բարգավաճման»։Հեռավոր Արևելքում տրանսարկտիկական միջանցքը կզարգացվի, և արտոնություններ կշնորհվեն․ Պուտին
չինաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/05/93169799_103:0:1543:1080_1920x0_80_0_0_1f14f8666052645279b20b62adf05069.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, видео, գազ, չինաստան, ռուսաստան, տեսանյութեր
վլադիմիր պուտին, видео, գազ, չինաստան, ռուսաստան, տեսանյութեր
Պուտինն ասել է, թե ինչպիսին կլինեն գազի գները Չինաստանի համար «Սիբիրի ուժը 2» նախագծով
10:28 05.09.2025 (Թարմացված է: 10:29 05.09.2025) Պուտինը ծրագրվող «Սիբիրի ուժը 2» գազատարը փոխշահավետ նախագիծ է համարում։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի - Sputnik. «Սիբիրի ուժը 2» նախագծի շրջանակներում գները շուկայական բնույթ են կրում։ Այսպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել խորհրդային տարիներին տարածված «Մենք նավթը բարեկամաբար տալիս ենք Եվրոպային» կատակին և մոդերատորի հարցին, թե արդյոք «Սիբիրի ուժը» Չինաստանին են տալու:
«Ինչ վերաբերում է գներին, ապա դրանք․ ա)շուկայական բնույթ ունեն բ)հաշվարկվում է փաստացի նույն բանաձևով, որով հաշվարկվում էին Եվրոպա մատակարարումների ժամանակ։ Բանաձևը նույնն է, այն միանգամայն շուկայական է»,-ասել է ՌԴ առաջնորդը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ։
Ավելի վաղ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը ՏԱՍՍ-ին ասել էր, որ Չինաստանի համար «Սիբիրի ուժը 2» գազատարով անցնող գազի մատակարարման գինն ավելի ցածր կլինի, քան Եվրամիության երկրների համար: Գազը Չինաստան է գնում Արևելյան Սիբիրի հանքավայրերից, և այդ երթուղին ավելի կարճ է, քան այն, որով հիմա է անցնում գազը:
Իր հերթին Մոնղոլիայի վարչապետ Գոմբոժավին Զանդանշատարն ասել է, որ «Սիբիրի ուժը 2» գազատարով տարեկան 50 միլիարդ խորանարդ մետր գազ է անցնելու: Նա պարզաբանել է, որ Մոնղոլիան միայն տարանցիկ երկիր չէ, այն կարող է և՛ սպառել, և՛ գնել բնական գազը՝ Մոնղոլիայի խոշոր քաղաքները միացնելով այդ գազատարին։
«Դա կօգնի արդյունաբերության զարգացմանը, բնապահպանական աղետների դեմ պայքարին, ինչպիսին է ձմռանը Ուլան Բատորում կուտակվող ծուխը, նոր հնարավորություններ կբերի Մոնղոլիայի տնտեսությանը և կօգնի լուծել հրատապ խնդիրները»,-ավելացրել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Գազպրոմը» և Չինաստանի ազգային նավթագազային կորպորացիան (CNPC) իրավաբանորեն պարտավորեցնող հուշագիր են ստորագրել «Սիբիրի ուժը 2»-ի և Մոնղոլիայի տարածքով «Արևելք Միություն» տարանցիկ գազատարի կառուցման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-6-ը Վլադիվոստոկում՝ Հեռավորարևելյան դաշնային համալսարանի տարածքում անցկացվում է 10-րդ Արևելյան տնտեսական ֆորումը։ Ֆորումի գլխավոր թեմայի խորագիրն է «Հեռավոր Արևելք. համագործակցություն հանուն խաղաղության և բարգավաճման»։