00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հեռավոր Արևելքում տրանսարկտիկական միջանցքը կզարգացվի, և արտոնություններ կշնորհվեն․ Պուտին

Բաժանորդագրվել
Միջանցքը կդառնա համալիր տրանսպորտային համակարգ, որը կմիավորի ծովային, երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիները։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանը մտադիր է ակտիվորեն զարգացնել տրանսարկտիկական տրանսպորտային միջանցքը։ Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով՝ դա մի նախագիծ է, որի մասշտաբները դուրս են գալիս Հյուսիսային ծովային ճանապարհի շրջանակներից։ «Մենք եկել ենք մի եզրահանգման, որ պետք է գործել ավելի մեծ մասշտաբի տեսլականով։ Տրանսարկտիկական միջանցքը պետք է աշխատի առաջնահերթ ի շահ հայրենական տնտեսության և Հեռավոր Արևելքի, Սիբիրի ու Արկտիկայի մեր տարածաշրջանների, հաշվի առնի նրանց միջ համագործակցությունը և նոր հնարավորություններ ստեղծի բիզնեսի համար»,- նշեց ՌԴ նախագահը։
Նա ընդգծեց, որ միջանցքը կդառնա համալիր տրանսպորտային համակարգ, որը կմիավորի ծովային, երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիները, ինչպես նաև թույլ կտա օգտագործել սիբիրյան խոշորագույն գետերի՝ Օբի, Ենիսեյի և Լենայի ներուժը: «Ամեն ինչ պետք է աշխատի միասնական համակարգում»,- հավելեց Պուտինը:
Ռուսաստանը մտադիր է ապահովել տրանսարկտիկական երթուղու շուրջօրյա աշխատանքը։ Դրա համար անհրաժեշտ է ոչ միայն հուսալի և անվտանգ ծովային ուղիների ստեղծում, այլև ափին՝ ցամաքում, ենթակառուցվածքների զարգացում՝ կապի և նավիգացիայի համակարգեր, նավերի սպասարկում, արտակարգ իրավիճակների և փրկարարական ծառայություններ, ինչպես նաև Արկտիկայի և Հեռավոր Արևելքի նավահանգիստների արդիականացում: Միևնույն ժամանակ, ՌԴ նախագահը նշեց նախագծի նկատմամբ հետաքրքրության ավելացումն ինչպես ռուսական ընկերությունների, այնպես էլ արտասահմանյան փոխադրողների շրջանում: «Խոսքը ոչ միայն մեկանգամյա տրանզիտների, այլ կայուն բեռնատար բազայի ձևավորման մասին է»,- ընդգծեց Պուտինը:
Խոսելով ընդհանուր առմամբ Հեռավոր Արևելքի զարգացման մասին՝ ՌԴ ղեկավարն առաջարկեց տարածաշրջանում գործարկել բիզնեսի համար միասնական արտոնյալ ռեժիմ: Նրա խոսքով՝ արտոնությունը պետք է գործարկվի 2027 թվականի հունվարի 1-ից։ «Սա նշանակում է, որ ներդրողն ուր էլ գնա, նա ամբողջ տարածաշրջանում արտոնություններ ստանալու իրավունք կունենա»,- բացատրեց ՌԴ նախագահը: Պուտինը կառավարությանը հանձնարարել է հաստատել Հեռավոր Արևելքի՝ մինչև 2036 թվականի զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը։
Պուտինն ընդգծեց, որ Հեռավոր Արևելքը Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան է։ Ըստ նրա՝ Հեռավոր Արևելքի դերը պետք է մեծացնել և՛ ռուսական տնտեսության շրջանակներում, և՛ միջազգային կապերի համատեքստում։ Նրա խոսքով՝ Հեռավոր Արևելքի և Սիբիրի զարգացումն ընթացիկ դարի համար Ռուսաստանի առաջնահերթությունն է։ «Հեռավոր Արևելքի զարգացմանն ուղղված ջանքերն ակնկալվող արդյունք են տալիս»,- ասաց Պուտինը՝ ընդգծելով, որ տարածաշրջանը մի շարք ցուցանիշներով առաջ է անցնում զարգացման համառուսաստանյան տեմպերից։ ՌԴ առաջնորդը շեշտեց, որ Հեռավոր Արևելքում համաշխարհային մակարդակի ձեռնարկություններ են ստեղծվում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-6-ը Վլադիվոստոկում՝ Հեռավորարևելյան դաշնային համալսարանի տարածքում անցկացվում է 10-րդ Արևելյան տնտեսական ֆորումը։ Ֆորումի գլխավոր թեմայի խորագիրն է «Հեռավոր Արևելք. համագործակցություն հանուն խաղաղության և բարգավաճման»։
Անվտանգության երաշխիքներ պետք է տրվեն և՛ Ուկրաինային, և՛ Ռուսաստանին. Պեսկով
Լրահոս
0