https://arm.sputniknews.ru/20250905/patkan-marminnery-matneri-aranqvov-en-najum-khndrin-pipvojany-arqaji-khapanumneri-masin-93183413.html
Պատկան մարմինները մատների արանքով են նայում խնդրին. Պիպոյանը` «ԱրՔա»–ի խափանումների մասին
Պատկան մարմինները մատների արանքով են նայում խնդրին. Պիպոյանը` «ԱրՔա»–ի խափանումների մասին
Sputnik Արմենիա
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահի կարծիքով` անկանխիկ համակարգին անցնելու պահանջից առաջ պետությունը նախ պետք է իր ենթակառուցվածքների հզորությունն... 05.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-05T13:32+0400
2025-09-05T13:32+0400
2025-09-05T19:22+0400
հայաստան
«արքա» համակարգ
բաբկեն պիպոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/05/93180237_0:0:1600:901_1920x0_80_0_0_ef05d4addc8e2491da301b862223ec58.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. «ԱրՔա» համակարգում հաճախակի դարձած խափանումների պատճառը ՀՀ–ում անկանխիկ գործարքների թվի կտրուկ աճն է։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս տեսակետը հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:Նրա խոսքով` պատկան մարմինները խնդիրը լուծելու փոխարեն այլ մեղավորներ են փորձում գտնել` ինտերնետի խափանում, միջազգային հեղինակավոր ընկերության կողմից տեղադրված սարքի խափանումներ և այլն։Պիպոյանի վստահեցմամբ` ՀՀ կենտրոնական բանկն ուղղակի ազնվորեն պետք է ասի, որ անկանխիկ գործարքների մեծ աճն է էականորեն ավելացրել «ԱրՔայի» ծանրաբեռնվածությունը։Նա ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած վերջին տվյալները, ըստ որոնց` 2024 թ. առաջին կիսամյակում շուրջ 87 տոկոսով աճել է անկանխիկ գործարքների քանակը. Նշված ժամանակահատվածում իրականացվել է 78.9 մլն անկանխիկ գործարք։Պիպոյանի տվյալներով` միայն հանրային տրանսպորտով օրական իրականացվում է մոտավորապես 400 հազար ուղևորափոխադրում, և մարդկանց զգալի մասը հենց բանկային քարտով կամ հեռախոսով է վճարում կատարում։ Արդյունքում միանգամից ծանրաբեռնվում է «ԱրՔան»։ Ըստ նրա` վճարահաշվարկային այս համակարգը միանգամից ծանրաբեռնվում է անգամ այն ժամանակ, երբ բակային քարտը խնդիր է ունենում ու վճարում չի լինում։ Հանրային տրանսպորտում բանկային քարտերով իրականացվող այսպիսի գործարքների թիվը գերազանցում է մոտավորապես 40 տոկոսը։Նա նշեց, որ մարդիկ նախընտրում են բանկային քարտերով վճարումներ անել, ոչ թե տրանսպորտային քարտերով, քանի որ տրանսպորտային վարձավճարների փաթեթները բավարար մշակված չեն։«Անկանխիկ համակարգին անցնելու պահանջից առաջ պետությունը նախևառաջ պետք է իր ենթակառուցվածքների հզորությունը բերեր, հասցներ նրան, որ երբ համակարգը ծանրաբեռնվեր ու խնդիր տար, կարողանային լուծումներ գտնել»,– ընդգծեց Պիպոյանը։Նրա գնահատմամբ` այս հարցերը չեն կանխատեսվում, քանի որ պատկան մարմինները կա՛մ մատների արանքով են խնդիրներին նայում, կա՛մ պրոֆեսիոնալիզմի պակաս կա, կա՛մ պատկան մարմիններն ուղղակի իներտ են։Հիշեցնենք` այս օգոստոսի ընթացքում «ԱրՔա» համակարգում 3 անգամ խափանումներ եղան` օգոստոսի 1–ին, 13–ին և 25–ին։ Վերջին խափանման ժամանակ ընկերությունը հայտարարեց, որ խնդիրը կապված է ինտերնետ կապուղիների հետ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/05/93180237_0:0:1424:1067_1920x0_80_0_0_0748c6da23f603ab84ab3ce2cc819e85.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «արքա» համակարգ, բաբկեն պիպոյան
հայաստան, «արքա» համակարգ, բաբկեն պիպոյան
Պատկան մարմինները մատների արանքով են նայում խնդրին. Պիպոյանը` «ԱրՔա»–ի խափանումների մասին
13:32 05.09.2025 (Թարմացված է: 19:22 05.09.2025) «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահի կարծիքով` անկանխիկ համակարգին անցնելու պահանջից առաջ պետությունը նախ պետք է իր ենթակառուցվածքների հզորությունն ավելացներ։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. «ԱրՔա» համակարգում հաճախակի դարձած խափանումների պատճառը ՀՀ–ում անկանխիկ գործարքների թվի կտրուկ աճն է։
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս տեսակետը հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ–ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Նրա խոսքով` պատկան մարմինները խնդիրը լուծելու փոխարեն այլ մեղավորներ են փորձում գտնել` ինտերնետի խափանում, միջազգային հեղինակավոր ընկերության կողմից տեղադրված սարքի խափանումներ և այլն։
Պիպոյանի վստահեցմամբ` ՀՀ կենտրոնական բանկն ուղղակի ազնվորեն պետք է ասի, որ անկանխիկ գործարքների մեծ աճն է էականորեն ավելացրել «ԱրՔայի» ծանրաբեռնվածությունը։
Նա ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած վերջին տվյալները, ըստ որոնց` 2024 թ. առաջին կիսամյակում շուրջ 87 տոկոսով աճել է անկանխիկ գործարքների քանակը. Նշված ժամանակահատվածում իրականացվել է 78.9 մլն անկանխիկ գործարք։
«Եթե սա մենք բաժանում ենք օրերի վրա, ապա ստանում ենք օրական 433 500 գործարք։ Օրինակ` քաղաքացու կողմից վճարային տերմինալներից բանկային քարտով գումարի հաշվեկշռի հարցում կատարելը, մերժում ստանալը, հաշվեկշռի ստուգումը ևս «ԱրՔա»–ի համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն է»,– ընդգծեց նա։
Պիպոյանի տվյալներով` միայն հանրային տրանսպորտով օրական իրականացվում է մոտավորապես 400 հազար ուղևորափոխադրում, և մարդկանց զգալի մասը հենց բանկային քարտով կամ հեռախոսով է վճարում կատարում։ Արդյունքում միանգամից ծանրաբեռնվում է «ԱրՔան»։ Ըստ նրա` վճարահաշվարկային այս համակարգը միանգամից ծանրաբեռնվում է անգամ այն ժամանակ, երբ բակային քարտը խնդիր է ունենում ու վճարում չի լինում։ Հանրային տրանսպորտում բանկային քարտերով իրականացվող այսպիսի գործարքների թիվը գերազանցում է մոտավորապես 40 տոկոսը։
Նա նշեց, որ մարդիկ նախընտրում են բանկային քարտերով վճարումներ անել, ոչ թե տրանսպորտային քարտերով, քանի որ տրանսպորտային վարձավճարների փաթեթները բավարար մշակված չեն։
«Անկանխիկ համակարգին անցնելու պահանջից առաջ պետությունը նախևառաջ պետք է իր ենթակառուցվածքների հզորությունը բերեր, հասցներ նրան, որ երբ համակարգը ծանրաբեռնվեր ու խնդիր տար, կարողանային լուծումներ գտնել»,– ընդգծեց Պիպոյանը։
Նրա գնահատմամբ` այս հարցերը չեն կանխատեսվում, քանի որ պատկան մարմինները կա՛մ մատների արանքով են խնդիրներին նայում, կա՛մ պրոֆեսիոնալիզմի պակաս կա, կա՛մ պատկան մարմիններն ուղղակի իներտ են։
Հիշեցնենք` այս օգոստոսի ընթացքում «ԱրՔա» համակարգում 3 անգամ խափանումներ եղան`
օգոստոսի 1–ին,
13–ին և
25–ին։ Վերջին խափանման ժամանակ ընկերությունը
հայտարարեց, որ խնդիրը կապված է ինտերնետ կապուղիների հետ։