https://arm.sputniknews.ru/20250801/tvjalneri-kvorust-kam-artahvosq-chi-eghel-arqa-hamakargy-khapanumneri-masin-91887110.html
Տվյալների կորուստ կամ արտահոսք չի եղել. «ԱրՔա» համակարգը` խափանումների մասին
Տվյալների կորուստ կամ արտահոսք չի եղել. «ԱրՔա» համակարգը` խափանումների մասին
Sputnik Արմենիա
Մինչև տարեվերջ ընկերությունն ամբողջությամբ կգործարկի տվյալների երկրորդ կենտրոնը, որպեսզի կանխի նման խափանումները։ 01.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-01T10:37+0400
2025-08-01T10:37+0400
2025-08-01T10:39+0400
հայաստան
«արքա» համակարգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/10/74603211_0:0:1601:901_1920x0_80_0_0_2aeb3fefef338a0319549776f98d17ae.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik․ «ԱրՔա» համակարգում վերջին օրերին արձանագրված խափանումների պատճառները տեխնիկական են, կիբեռհարձակումների կամ տեղեկատվական անվտանգության խախտումների հետ կապ չունեն։ Այս հայտարարությունն արել է «Արմենիան Քարդ» ընկերության մամուլի ծառայությունը։Համակարգում խափանումներ էին գրանցվել հուլիսի 23-ին և 29-ին։Որպես կանխարգելիչ միջոցառում՝ «Արմենիան Քարդ» ընկերությունն այս տարի կավարտի տվյալների երկրորդ կենտրոնի լիարժեք գործարկման գործընթացը։Կենտրոնի նպատակն է ապահովել երկրի վճարային համակարգերի անխափան և կայուն գործունեությունը։ Նշվում է, որ ընկերության հիմնական ծառայությունների մի մասը արդեն իսկ տեղափոխվել և ակտիվորեն աշխատում է երկրորդ տվյալների կենտրոնում։ Տեխնիկական հագեցման և ամբողջական կարգաբերման գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականի ավարտը։Հիշեցնենք` «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հանդես է գալիս որպես ՀՀ ազգային վճարային համակարգ 2000 թվականից։ Ընկերությունը նաև ՀՀ առևտրային բանկերի միասնական քարտային պրոցեսինգային ծառայությունների օպերատորն է և հնարավորություն է տալիս ֆինանսական կազմակերպություններին թողարկել և սպասարկել Arca ազգային վճարային համակարգի և տասնյակ միջազգային վճարային համակարգերի՝ Visa, Mastercard, Amerian Express, DCI, UPI, JCB քարտեր։ Ըստ հրապարակված տվյալների՝ այսօր Arca համակարգի միջոցով սպասարկվում են 59,655 տնտեսվարող սուբյեկտ, 103,933 ՊՈՍ տերմինալ, 1,676,385 Arca քարտապան և 4,008,144 քարտ։ Ընկերության կողմից օրական միջինում մշակվում է շուրջ 5 միլիոն հարցում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/10/74603211_13:0:1433:1065_1920x0_80_0_0_06edda434a646528f81b3459d3572c9a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «արքա» համակարգ
հայաստան, «արքա» համակարգ
Տվյալների կորուստ կամ արտահոսք չի եղել. «ԱրՔա» համակարգը` խափանումների մասին
10:37 01.08.2025 (Թարմացված է: 10:39 01.08.2025) Մինչև տարեվերջ ընկերությունն ամբողջությամբ կգործարկի տվյալների երկրորդ կենտրոնը, որպեսզի կանխի նման խափանումները։
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik․ «ԱրՔա» համակարգում վերջին օրերին արձանագրված խափանումների պատճառները տեխնիկական են, կիբեռհարձակումների կամ տեղեկատվական անվտանգության խախտումների հետ կապ չունեն։ Այս հայտարարությունն արել է
«Արմենիան Քարդ» ընկերության մամուլի ծառայությունը։
Համակարգում խափանումներ էին գրանցվել
հուլիսի 23-ին և
29-ին։
«Խափանումների որևէ փուլում տվյալների կորուստ կամ արտահոսք չի արձանագրվել»,– ասված է հաղորդագրությունում։
Որպես կանխարգելիչ միջոցառում՝ «Արմենիան Քարդ» ընկերությունն այս տարի կավարտի տվյալների երկրորդ կենտրոնի լիարժեք գործարկման գործընթացը։
Կենտրոնի նպատակն է ապահովել երկրի վճարային համակարգերի անխափան և կայուն գործունեությունը։ Նշվում է, որ ընկերության հիմնական ծառայությունների մի մասը արդեն իսկ տեղափոխվել և ակտիվորեն աշխատում է երկրորդ տվյալների կենտրոնում։ Տեխնիկական հագեցման և ամբողջական կարգաբերման գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև 2025 թվականի ավարտը։
Հիշեցնենք` «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հանդես է գալիս որպես ՀՀ ազգային վճարային համակարգ 2000 թվականից։ Ընկերությունը նաև ՀՀ առևտրային բանկերի միասնական քարտային պրոցեսինգային ծառայությունների օպերատորն է և հնարավորություն է տալիս ֆինանսական կազմակերպություններին թողարկել և սպասարկել Arca ազգային վճարային համակարգի և տասնյակ միջազգային վճարային համակարգերի՝ Visa, Mastercard, Amerian Express, DCI, UPI, JCB քարտեր։ Ըստ հրապարակված տվյալների՝ այսօր Arca համակարգի միջոցով սպասարկվում են 59,655 տնտեսվարող սուբյեկտ, 103,933 ՊՈՍ տերմինալ, 1,676,385 Arca քարտապան և 4,008,144 քարտ։ Ընկերության կողմից օրական միջինում մշակվում է շուրջ 5 միլիոն հարցում։