https://arm.sputniknews.ru/20250905/hffi-amragrats-tvomsery-bazmapatik-tank-gnvov-vatsharvel-en-sev-shukajum-hetq-93195641.html
ՀՖՖ–ի ամրագրած տոմսերը բազմապատիկ թանկ գնով վաճառվել են սև շուկայում. «Հետք»
ՀՖՖ–ի ամրագրած տոմսերը բազմապատիկ թանկ գնով վաճառվել են սև շուկայում. «Հետք»
Sputnik Արմենիա
ՀՖՖ-ի տոմսերի գնման կայքում՝ tickets.ffa.am-ում, տոմսերի սպառումից հաշված ժամեր անց դրանք հայտնվել են սև շուկայում։ Եթե ֆեդերացիան տոմսերը վաճառում էր... 05.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-05T17:01+0400
2025-09-05T17:01+0400
2025-09-05T17:08+0400
տոմս
ֆուտբոլ
հայաստան
պորտուգալիա
սև շուկա
հայաստանի ազգային հավաքական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57152454_0:84:1601:984_1920x0_80_0_0_99ba011f1b2144fd9bfdc5939ebc2159.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Հայաստան-Պորտուգալիա հանդիպման համար ՀՖՖ–ի ամրագրած տոմսերը հայտնվել են սև շուկայում և վաճառվում են հարյուրապատիկ ավելի բարձր գնով։ Այս մասին գրում է «Հետքը»։Ինչպես հայտնի է, վաղը՝ սեպտեմբերի 6-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը:«Հետքը» գրում է, որ ՀՖՖ-ի տոմսերի գնման կայքի ուսումնասիրությունից պարզ է դառնում` տոմսերի մի մասը նախապես ամրագրել էր ֆեդերացիան։ Լրատվամիջոցը գրավոր հարցում է ուղարկել ՀՖՖ՝ ճշտելու, թե ինչ նպատակով են ամրագրվել այդ տոմսերը։«Հայաստան-Պորտուգալիա հանդիպման համար ամրագրված է եղել շուրջ 4200 տոմս, որոնցից 1104-ը նախատեսված էին Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և նրանց ֆան ակումբի համար։ 1130 տոմս ամրագրված է եղել FAF և Red Eagles ֆան շարժումների համար։ Մյուս տոմսերը ամրագրված են եղել սոցիալական տարբեր խմբերի (զինհաշմանդներին, մանկատներին), ՀՖՖ աշխատակազմի, «Հանրապետական» ստադիոնի և ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի աշխատակիցների, Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների մարզչական շտաբերի, ՀՖՖ մրցավարների, պատվիրակների, հրահանգիչների, պրոֆեսիոնալ բոլոր ակումբների, ինչպես նաև ՀՖՖ գործընկերների համար»,- «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ֆեդերացիայից։Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպումը մեզ համար շատ դժվար կլինի. նորանշանակ մարզիչԼրատվամիջոցը զանգահարել է մանկատներ՝ պարզելու, թե արդյոք տրամադրվել են նրանց Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսեր։ Պարզվել է` ոչ։ Նույն հարցով «Հետքը» դիմել է նաև Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամին, պատասխանը կրկին բացասական է եղել։Սրան զուգահեռ ՀՖՖ-ի տոմսերի գնման կայքում՝ tickets.ffa.am-ում, տոմսերի սպառումից ժամեր անց դրանցից հայտնվել են սև շուկայում։ Եթե ֆեդերացիան տոմսերը վաճառում էր 1000-20000 դրամով, ապա վերավաճառողների մոտ դրանց գինը որոշ դեպքերում հատում է 1 միլիոն դրամի շեմը։ Տոմսերի վերավաճառքով զբաղվող հարթակներում առկա տոմսերի և ՀՖՖ-ի ամրագրած տոմսերի համեմատությունից պարզ է դառնում, որ դրանց մի մասը հետագայում հայտնվել է վերավաճառողների մոտ։Հայստանի ֆուտբոլի ֆեդերացիայից «Հետքին» չեն պատասխանել, թե ինչպե՞ս է ստացվել, որ ֆեդերացիայի ամրագրած տոմսերը հայտնվել են սև շուկայում և վաճառվում են 100-ապատիկ ավելի բարձր գնով։«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ոչ միայն այս օրերին, այլ նաև միշտ պայքարում է սև շուկայում տոմսերի վերավաճառքի դեմ՝ իր միջոցներով և հնարավորությունների սահմանում։ Այս ընթացքում ՀՖՖ-ի կողմից արգելափակվել են հարյուրավոր օտարեկրյա անձնագրերով, բայց նույն IP-ով օգտատերեր, որոնք փորձել են մուտք գործել tickets.ffa.am: 1 երկրպագուն Պորտուգալիայի դեմ խաղին հնարավորություն է ունեցել գնելու 2 տոմս։ Սա արվել է այն պատճառով, որ մեկ անձը չկարողանա գնել մի քանի տոմս և զբաղվել վերավաճառքով»,- հայտնել են ՀՖՖ-ից։Վտանգավոր թիմ է. Պորտուգալիայի հավաքականի խաղացողը` Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մասինՀիշեցնենք` տոմսերի վաճառքի մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազդարարեց օգոստոսի 14-ին։ Մեկնարկից րոպեներ անց արդեն ֆուտբոլասերները սկսեցին ահազանգել, որ չեն կարողանում տոմսեր գնել։Երկրպագուների մի մասը գնաց Հանրապետական մարզադաշտի տոմսարկղ` հույսով, որ գոնե այս տարբերակով հնարավոր կլինի տոմս գնել։ Սակայն պարզ դարձավ, որ այս տարվանից թղթային տարբերակով տոմսերի վաճառքը դադարեցվել է։Ավելի ուշ ՀՖՖ-ն հայտարարեց, որ ժամը 14:00-ից գործելու է հերթագրման համակարգ։ Այս համակարգի գործարկումից հետո էլ տոմս գնել փորձող քաղաքացիները նշում էին՝ տոմսերն արդեն սպառված են եղել։ՀՖՖ–ն հորդորում է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսեր չգնել շուկայից
պորտուգալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/17/57152454_88:0:1511:1067_1920x0_80_0_0_8d8df9ee099a43d3f0c06c6f0d560434.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տոմս, ֆուտբոլ, հայաստան, պորտուգալիա, սև շուկա, հայաստանի ազգային հավաքական
տոմս, ֆուտբոլ, հայաստան, պորտուգալիա, սև շուկա, հայաստանի ազգային հավաքական
ՀՖՖ–ի ամրագրած տոմսերը բազմապատիկ թանկ գնով վաճառվել են սև շուկայում. «Հետք»
17:01 05.09.2025 (Թարմացված է: 17:08 05.09.2025) ՀՖՖ-ի տոմսերի գնման կայքում՝ tickets.ffa.am-ում, տոմսերի սպառումից հաշված ժամեր անց դրանք հայտնվել են սև շուկայում։ Եթե ֆեդերացիան տոմսերը վաճառում էր 1000-20000 դրամով, ապա վերավաճառողների մոտ դրանց գինը որոշ դեպքերում հատում է 1 միլիոն դրամի շեմը։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Հայաստան-Պորտուգալիա հանդիպման համար ՀՖՖ–ի ամրագրած տոմսերը հայտնվել են սև շուկայում և վաճառվում են հարյուրապատիկ ավելի բարձր գնով։ Այս մասին գրում է «
Հետքը»։
Ինչպես հայտնի է, վաղը՝ սեպտեմբերի 6-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը:
«Հետքը» գրում է, որ ՀՖՖ-ի տոմսերի գնման կայքի ուսումնասիրությունից պարզ է դառնում` տոմսերի մի մասը նախապես ամրագրել էր ֆեդերացիան։ Լրատվամիջոցը գրավոր հարցում է ուղարկել ՀՖՖ՝ ճշտելու, թե ինչ նպատակով են ամրագրվել այդ տոմսերը։
«Հայաստան-Պորտուգալիա հանդիպման համար ամրագրված է եղել շուրջ 4200 տոմս, որոնցից 1104-ը նախատեսված էին Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և նրանց ֆան ակումբի համար։ 1130 տոմս ամրագրված է եղել FAF և Red Eagles ֆան շարժումների համար։ Մյուս տոմսերը ամրագրված են եղել սոցիալական տարբեր խմբերի (զինհաշմանդներին, մանկատներին), ՀՖՖ աշխատակազմի, «Հանրապետական» ստադիոնի և ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի աշխատակիցների, Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների մարզչական շտաբերի, ՀՖՖ մրցավարների, պատվիրակների, հրահանգիչների, պրոֆեսիոնալ բոլոր ակումբների, ինչպես նաև ՀՖՖ գործընկերների համար»,- «Հետքի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ֆեդերացիայից։
Լրատվամիջոցը զանգահարել է մանկատներ՝ պարզելու, թե արդյոք տրամադրվել են նրանց Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսեր։ Պարզվել է` ոչ։ Նույն հարցով «Հետքը» դիմել է նաև Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամին, պատասխանը կրկին բացասական է եղել։
Սրան զուգահեռ ՀՖՖ-ի տոմսերի գնման կայքում՝ tickets.ffa.am-ում, տոմսերի սպառումից ժամեր անց դրանցից հայտնվել են սև շուկայում։ Եթե ֆեդերացիան տոմսերը վաճառում էր 1000-20000 դրամով, ապա վերավաճառողների մոտ դրանց գինը որոշ դեպքերում հատում է 1 միլիոն դրամի շեմը։ Տոմսերի վերավաճառքով զբաղվող հարթակներում առկա տոմսերի և ՀՖՖ-ի ամրագրած տոմսերի համեմատությունից պարզ է դառնում, որ դրանց մի մասը հետագայում հայտնվել է վերավաճառողների մոտ։
«Օրինակ՝ Արևմտյան տրիբունայի Սեկցիա 1 Սեկտոր 4-ում բոլոր տեղերը նախապես ամրագրված են եղել ՀՖՖ-ի կողմից։ Սեպտեմբերի 1-ի դրությամբ այդ նույն հատվածի տոմսերը վաճառվում էին viagogo.com կայքում։ Եթե ՀՖՖ-ի կայքում այդ հատվածի տոմսերի արժեքը 14-20 հազար դրամ էր, ապա վերը նշված կայքում՝ 624000 դրամ։ Առկա էր երկու տեղ՝ կողք կողքի։ Նույն պատկերն էր նաև Արևելյան տրիբունայի Սեկցիա 2 Սեկտոր 6-ում։ ՀՖՖ-ի կայքում այդ հատվածի մեկ տոմսի արժեքը 14000 դրամ էր, viagogo.com կայքում՝ 375000»,–գրում է լրատվամիջոցը։
Հայստանի ֆուտբոլի ֆեդերացիայից «Հետքին» չեն պատասխանել, թե ինչպե՞ս է ստացվել, որ ֆեդերացիայի ամրագրած տոմսերը հայտնվել են սև շուկայում և վաճառվում են 100-ապատիկ ավելի բարձր գնով։
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ոչ միայն այս օրերին, այլ նաև միշտ պայքարում է սև շուկայում տոմսերի վերավաճառքի դեմ՝ իր միջոցներով և հնարավորությունների սահմանում։ Այս ընթացքում ՀՖՖ-ի կողմից արգելափակվել են հարյուրավոր օտարեկրյա անձնագրերով, բայց նույն IP-ով օգտատերեր, որոնք փորձել են մուտք գործել tickets.ffa.am: 1 երկրպագուն Պորտուգալիայի դեմ խաղին հնարավորություն է ունեցել գնելու 2 տոմս։ Սա արվել է այն պատճառով, որ մեկ անձը չկարողանա գնել մի քանի տոմս և զբաղվել վերավաճառքով»,- հայտնել են ՀՖՖ-ից։
Հիշեցնենք` տոմսերի վաճառքի մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազդարարեց օգոստոսի 14-ին։ Մեկնարկից րոպեներ անց արդեն
ֆուտբոլասերները սկսեցին ահազանգել, որ չեն կարողանում տոմսեր գնել։
Երկրպագուների մի մասը գնաց Հանրապետական մարզադաշտի տոմսարկղ` հույսով, որ գոնե այս տարբերակով հնարավոր կլինի տոմս գնել։ Սակայն պարզ դարձավ, որ այս տարվանից թղթային տարբերակով տոմսերի վաճառքը դադարեցվել է։
Ավելի ուշ ՀՖՖ-ն հայտարարեց, որ ժամը 14:00-ից գործելու է հերթագրման համակարգ։ Այս համակարգի գործարկումից հետո էլ տոմս գնել փորձող քաղաքացիները նշում էին՝ տոմսերն արդեն սպառված են եղել։