00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետական ծրագրից 1 տարվա մեջ միայն 1 ընկերություն է օգտվել. գործադիրը փոխում է պահանջները

© Sputnik / Александр Кондратюк / Անցնել մեդիապահոցԽոզեր
Խոզեր - Sputnik Արմենիա, 1920, 18.05.2023
Խոզեր
Բաժանորդագրվել
Կառավարությունն արձանագրում է, որ ներկայում անասնաբուծական արտադրանքի պահանջարկը բավարարվում է հիմնականում ներկրվող ապրանքներով։ Ներմուծումից կախվածության աստիճանը բարձր է հատկապես թռչնի և խոզի մսի, ինչպես նաև չոր կաթի շուկայում։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին պետական աջակցության տրամադրման ծրագրից մինչ օրս օգտվել է միայն մեկ կազմակերպություն։
Այս մասին ասված է ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման նախագծում։
2022 թվականի մարտի 3-ից գործող ծրագիրը, ըստ էության, ներդրողների մոտ որևէ հետաքրքրություն չի առաջացրել։
Իրավիճակը շտկելու նպատակով գործադիրն այսօր ընդունած որոշմամբ մեղմացրել է ծրագրին մասնակցության պայմանները։ Մասնավորապես ներդրումների համար սահմանված 10 մլրդ դրամի շեմը նվազեցվել է 1 մլրդ–ի, իսկ սահմանամերձ բնակավայրերի համար` 500 մլն դրամի։
«Որոշման նախագծի մշակումն ու ընդունումը պայմանավորված է ներկայիս աշխարահաքաղաքական բարդ իրավիճակում հանրապետությունում պարենային անվտանգության ապահովման, ինչպես նաև ծրագրի շրջանակում անասնաբուծության ճյուղում ներդրումների ներգրավման անհրաժեշտությամբ»,– ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Կառավարությունը նաև արձանագրում է, որ ներկայում անասնաբուծական արտադրանքի պահանջարկը բավարարվում է հիմնականում ներկրվող ապրանքներով։ Ներմուծումից կախվածության աստիճանը բարձր է հատկապես թռչնի և խոզի մսի, ինչպես նաև չոր կաթի շուկայում։ Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում հավի մսի պահանջարկը շարունակաբար աճել է` վերջին 5 տարիներին տատանվելով 40-58 հազար տոննայի շրջանակներում, որից միայն 20-28%-ն է ապահովվել տեղական արտադրության հաշվին, իսկ խոզի մսի ինքնաբավության մակարդակը տատանվել է 45-58 % -ի միջակայքում։
Հաշվի առնելով աշխարահաքաղաքական բարդ իրավիճակն ու հետագա զարգացումների անկանխատեսելիությունը՝ արտաքին մարտահրավերներին դիմակայելու և փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու անհրաժեշտությունը` կառավարությունը փորձում է խթանել անասնաբուծության ճյուղի հիմնական արտադրատեսակների տեղական արտադրությունը։
Լրահոս
0