https://arm.sputniknews.ru/20250902/uzhvov-kam-sparnaliqvov-partadrvats-voreve-pastatught-chi-karvogh-hamarvel-legitim-saghateljan-93039656.html
Ուժով կամ սպառնալիքով պարտադրված որևէ փաստաթուղթ չի կարող համարվել լեգիտիմ․ Սաղաթելյան
Ուժով կամ սպառնալիքով պարտադրված որևէ փաստաթուղթ չի կարող համարվել լեգիտիմ․ Սաղաթելյան
Sputnik Արմենիա
Խորհրդաժողովի մասնակիցները միջազգային հանրությանը հորդորում են՝ քաղաքական սկզբունքայնություն ցուցաբերել և պատասխանատվության ենթարկել Արցախյան հակամարտությունն... 02.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-02T13:02+0400
2025-09-02T13:02+0400
2025-09-02T13:02+0400
հայաստան
արցախ
ադրբեջան
իշխան սաղաթելյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65621831_0:70:1600:971_1920x0_80_0_0_e0213594bd5a0a818a7a4d8d26d6d7b3.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik․ Արցախի հարցը փակված չէ և չի կարող փակված համարվել, քանի դեռ արցախահայությունը զրկված է իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իրավունքից։ «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով խորհրդաժողովի բացման իր խոսքում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։«Մեր մոտեցումը շատ պարզ է՝ ուժի կիրառմամբ կամ ուժի սպառնալիքով պարտադրված որևէ փաստաթուղթ չի կարող համարվել լեգիտիմ։ Արցախի ճակատագրի շուրջ կայացված ոչ մի որոշում չի կարող ունենալ իրավական ու քաղաքական ուժ առանց արցախահայության անմիջական մասնակցության»,- նշեց Սաղաթելյանը։Նա շեշտեց՝ վերադարձի և ինքնորոշման իրավունքը հիմնարար իրավունքներ են, որոնք չեն կարող անտեսվել կամ առևտրի առարկա դառնալ։ Սաղաթելյանի խոսքով` Արցախի հարցն անմիջականորեն առնչվում է ամբողջ տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը։Նա ընդգծեց՝ Արցախի հակամարտությունը չի կարող կարգավորված համարվել, քանի դեռ արցախցիները հաստատակամ են շարունակելու իրենց իրավունքների համար պայքարը։Խորհրդաժողովի մասնակիցները կոչ են հղում միջազգային հանրությանը, մասնավորապես արդեն լուծարված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին, որոնք նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, քաղաքական սկզբունքայնություն ցուցաբերել, հարգել հակամարտության կարգավորման այն սկզբունքներն ու տարրերը, որոնք արձանագրված են Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում և, իրենց խոստման համաձայն, պատասխանատվության ենթարկել Արցախյան հակամարտությունը ուժով կարգավորելու փորձ կատարած Ադրբեջանին։Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի մաս է կազմում ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման մասին համատեղ դիմումը:ԵԱՀԿ-ն մինչև 2025-ի դեկտեմբերի 1-ը կլուծարի Մինսկի խումբը։Մինսկի խմբի աշխատանքը հայկական շահերից էր, ու դա ապացուցեց նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն․ Աշոտյան
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0b/65621831_114:0:1534:1065_1920x0_80_0_0_f5f18b32ec7989901694b78beb5762c6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արցախ, ադրբեջան, իշխան սաղաթելյան
հայաստան, արցախ, ադրբեջան, իշխան սաղաթելյան
Ուժով կամ սպառնալիքով պարտադրված որևէ փաստաթուղթ չի կարող համարվել լեգիտիմ․ Սաղաթելյան
Խորհրդաժողովի մասնակիցները միջազգային հանրությանը հորդորում են՝ քաղաքական սկզբունքայնություն ցուցաբերել և պատասխանատվության ենթարկել Արցախյան հակամարտությունն ուժով կարգավորելու փորձ կատարած Ադրբեջանին։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik․ Արցախի հարցը փակված չէ և չի կարող փակված համարվել, քանի դեռ արցախահայությունը զրկված է իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու իրավունքից։ «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» խորագրով խորհրդաժողովի բացման իր խոսքում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։
«Մեր մոտեցումը շատ պարզ է՝ ուժի կիրառմամբ կամ ուժի սպառնալիքով պարտադրված որևէ փաստաթուղթ չի կարող համարվել լեգիտիմ։ Արցախի ճակատագրի շուրջ կայացված ոչ մի որոշում չի կարող ունենալ իրավական ու քաղաքական ուժ առանց արցախահայության անմիջական մասնակցության»,- նշեց Սաղաթելյանը։
Նա շեշտեց՝ վերադարձի և ինքնորոշման իրավունքը հիմնարար իրավունքներ են, որոնք չեն կարող անտեսվել կամ առևտրի առարկա դառնալ։ Սաղաթելյանի խոսքով` Արցախի հարցն անմիջականորեն առնչվում է ամբողջ տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը։
«Եթե անտեսվում է արցախահայության վերադարձի իրավունքը, եթե լռությամբ ընդունվում է Արցախում իրականացված էթնիկ զտումը, մշակութային ժառանգության ոչնչացումը, եթե միջազգային հանրությունը չի արձագանքում գերիների ազատ արձակման պահանջին, եթե Ադրբեջանի զորքերը դուրս չեն գալիս ՀՀ տարածքից, ապա մեզ առաջարկվողը ոչ թե խաղաղություն է, այլ նոր, ավելի խոր և համապարփակ կապիտուլյացիա»,- հայտարարեց Սաղաթելյանը։
Նա ընդգծեց՝ Արցախի հակամարտությունը չի կարող կարգավորված համարվել, քանի դեռ արցախցիները հաստատակամ են շարունակելու իրենց իրավունքների համար պայքարը։
Խորհրդաժողովի մասնակիցները կոչ են հղում միջազգային հանրությանը, մասնավորապես արդեն լուծարված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին, որոնք նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, քաղաքական սկզբունքայնություն ցուցաբերել, հարգել հակամարտության կարգավորման այն սկզբունքներն ու տարրերը, որոնք արձանագրված են Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություններում և, իրենց խոստման համաձայն, պատասխանատվության ենթարկել Արցախյան հակամարտությունը ուժով կարգավորելու փորձ կատարած Ադրբեջանին։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը, որի մաս է կազմում ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման մասին համատեղ դիմումը:
ԵԱՀԿ-ն մինչև 2025-ի դեկտեմբերի 1-ը կլուծարի Մինսկի խումբը։