00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մինսկի խմբի աշխատանքը հայկական շահերից էր, ու դա ապացուցեց նաև Ադրբեջանի ԱԳՆ-ն․ Աշոտյան

© SputnikԱրմեն Աշոտյան
Արմեն Աշոտյան - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2025
Բաժանորդագրվել
ՀՀԿ փոխնախագահը շեշտեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բոլոր բանակցությունների և բանակցողների օրոք առաջ են մղվել հայկական շահերը։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik․ ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ առնչություն ունեցող կառույցների փակվելու հարցում Ադրբեջանը շահագրգռված էր, որովհետև այդ գործունեության հիմքում հայկական շահերն էին։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նա ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի ԱԳՆ–ի երեկվա հայտարարությանը, որում շեշտվում էր, թե խմբի լուծարումով ի չիք են դառնում խմբի շրջանակներում ընդունված բոլոր փաստաթղթերը։
«Սա վկայությունն է ուղիղ այն բանի, որ այդ փաստաթղթերն ու խմբի գործունեությունը ներառում էին հայկական շահ, և հայկական շահերն այնտեղ արտահայտված էին բոլոր բանակցությունների և բանակցողների ժամանակ, բացի ձեր նշած անձից (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին. խմբ․)»,- ասաց Աշոտյանը։
Նրա խոսքով՝ հենց դա է պատճառը, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, հայտնելով Մինսկի խմբի փակման մասին, հատուկ շեշտադրեց՝ այն, ինչ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ընդունված փաստաթղթերում գրված է եղել, իրավական ուժ չունի։
«Իրենք շահագրգիռ էին, որ միջազգային իրավունքով ամրագրված, հայկական շահերից բխող բազմաթիվ դրույթներ վերանային»,- եզրափակեց Աշոտյանը։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին, որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ–ն։ 2022 թ. ապրիլին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Փարիզն ու Վաշինգտոնը հրաժարվել են խմբի շրջանակում Մոսկվայի հետ համագործակցությունից՝ հայտարարելով, որ իրենք չեն շփվի այդ ձևաչափով։
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, որի մաս է կազմում ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների լուծարման մասին համատեղ դիմումը:
ԵԱՀԿ-ն մինչև 2025-ի դեկտեմբերի 1-ը կլուծարի Մինսկի խումբը։
Լրահոս
0