https://arm.sputniknews.ru/20250902/arcakhi-ghekavarnery-minchev-verj-im-tann-ein-karen-sargsjan-93039834.html
Արցախի ղեկավարները մինչև վերջ իմ տանն էին․ Կարեն Սարգսյան
Արցախի ղեկավարները մինչև վերջ իմ տանն էին․ Կարեն Սարգսյան
Sputnik Արմենիա
Արցախի ՆԳ նախարարը նշեց` ռազմաքաղաքական նախկին ղեկավարները հրաժարվել են դուրս գալ Արցախից, քանի դեռ վերջին հայը դուրս չի եկել։ 02.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-02T13:08+0400
2025-09-02T13:08+0400
2025-09-02T13:31+0400
արցախ
պաշտոնյա
կարեն սարգսյան
գերի
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/02/93041085_0:0:1600:901_1920x0_80_0_0_88306a22d6b1ba65eae10b8e718bc0a7.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik․ Արցախի նախկին ղեկավարները մինչև վերջին պահը եղել են ԼՂ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի տանը։ Սարգսյանն այդ մասին ասաց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում։Նրա խոսքով՝ Արցախի ամբողջ ժողովուրդը դուրս էր եկել, մնացել էին միայն ռազմաքաղաքական նախկին ղեկավարները, նրանց էլ բռնել ու տարել են։Նշենք, որ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանն իր հարցազրույցներից մեկում, ըստ էության, մեղադրել էր Կարեն Սարգսյանին Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գերեվարման համար։Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/02/93041085_177:0:1600:1067_1920x0_80_0_0_8e371b4aba9daabe596baeb7c49b4d8f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, պաշտոնյա, կարեն սարգսյան, գերի, ադրբեջան
արցախ, պաշտոնյա, կարեն սարգսյան, գերի, ադրբեջան
Արցախի ղեկավարները մինչև վերջ իմ տանն էին․ Կարեն Սարգսյան
13:08 02.09.2025 (Թարմացված է: 13:31 02.09.2025) Արցախի ՆԳ նախարարը նշեց` ռազմաքաղաքական նախկին ղեկավարները հրաժարվել են դուրս գալ Արցախից, քանի դեռ վերջին հայը դուրս չի եկել։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik․ Արցախի նախկին ղեկավարները մինչև վերջին պահը եղել են ԼՂ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի տանը։ Սարգսյանն այդ մասին ասաց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում։
«Իրենք եղել են իմ տանը, մնացել են մինչև վերջ։ Իրենք հնարավորություն ունեին կեսից դուրս գալու, բայց դուրս չեկան։ Դուրս գնալու առիթ եղել է, բայց դուրս չեն եկել։ Ինձ ասել են՝ մենք դուրս չենք գալու, մինչև վերջին մարդը, արցախցին, հայը դուրս չգա Արցախից»,- ասաց Սարգսյանը՝ շեշտելով, որ այդտեղ որևէ գաղտնիք չկա։
Նրա խոսքով՝ Արցախի ամբողջ ժողովուրդը դուրս էր եկել, մնացել էին միայն ռազմաքաղաքական նախկին ղեկավարները, նրանց էլ բռնել ու տարել են։
Նշենք, որ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանն իր հարցազրույցներից մեկում, ըստ էության, մեղադրել էր Կարեն Սարգսյանին Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գերեվարման համար։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: