https://arm.sputniknews.ru/20250902/arcakh-veradardzi-harcy-mer-iravunqn-e-voric-chenq-hrazharvelu-shahramanjan-93037419.html
Արցախ վերադարձի հարցը մեր իրավունքն է, որից չենք հրաժարվելու․ Շահրամանյան
Արցախ վերադարձի հարցը մեր իրավունքն է, որից չենք հրաժարվելու․ Շահրամանյան
Sputnik Արմենիա
Անգամ Մինսկի խմբի լուծարումից հետո էլ Արցախի նախկին նախագահը վստահ է, որ կստեղծվեն միջազգային այլ մեխանիզմներ՝ վերադարձի հնարավորության ապահովման համար։ 02.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-02T11:47+0400
2025-09-02T11:47+0400
2025-09-02T15:27+0400
սամվել շահրամանյան
արցախ
ղարաբաղյան հակամարտություն
լեռնային ղարաբաղ
եռաբլուր պանթեոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/02/93029216_0:84:1600:984_1920x0_80_0_0_3656a06fbba8e4c20006871868628972.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik․ Արցախ վերադառնալու հարցը յուրաքանչյուր արցախցու իրավունքն է, ու այդ հարցը չի կարող փակվել։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։Ինչ վերաբերում է «ինչպես» հարցին, Արցախի նախկին նախագահը նշեց՝ դա քննարկումների հարց է, պետք է ստեղծվի հնարավորություն բանակցություններ անցկացնելու համար։Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը` Շահրամանյանը հիշեցրեց՝ իրենք դրան դեմ են արտահայտվել, քանի որ դա միջազգային հարթակներում ստեղծված միակ մեխանիզմն էր՝ Արցախի հարցով զբաղվելու համար, սակայն Մինսկի խմբի գոյության պայմաններում էլ հնարավոր դարձավ արցախցիներին բռնի տեղահանել իրենց հայրենիքից։ Հույս ունի, որ կստեղծվեն այլ մեխանիզմներ՝ վերադարձի հնարավորության ապահովման համար։«Արցախի հարցը փակելը, Մինսկի խմբի լուծարումը, Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելը՝ այդ ամենն իրագործվում է ՀՀ քաղաքացու կողմից տրված մանդատի շրջանակներում։ Ասում է՝ եթե դեմ եք այն ամենին, ինչ ես անում եմ, ապա հեռացրեք և շարունակեք առանց ինձ։ Այս պարագայում ես համարում եմ, որ ցանկացած ՀՀ քաղաքացի, անկախ նրանից՝ մասնակցել է ընտրություններին, ընտրել է ինքը այդ քաղաքական ուժին, կրում է իր բաժին պատասխանատվությունը, և ես հուսով եմ, որ առաջիկա հնարավորության դեպքում՝ ընտրությունների պարագայում, ՀՀ քաղաքացին իր խոսքը կասի»,–ասաց նա։Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որի ժամանակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիր ընդունվեց։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։Թող մեր ցավը դառնա վճռականություն․ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի Անկախության օրվա առթիվ
լեռնային ղարաբաղ
եռաբլուր պանթեոն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/02/93029216_89:0:1512:1067_1920x0_80_0_0_0b89f1fd96416fe720df5a597a0ce9eb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել շահրամանյան, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, եռաբլուր պանթեոն
սամվել շահրամանյան, արցախ, ղարաբաղյան հակամարտություն, լեռնային ղարաբաղ, եռաբլուր պանթեոն
Արցախ վերադարձի հարցը մեր իրավունքն է, որից չենք հրաժարվելու․ Շահրամանյան
11:47 02.09.2025 (Թարմացված է: 15:27 02.09.2025) Անգամ Մինսկի խմբի լուծարումից հետո էլ Արցախի նախկին նախագահը վստահ է, որ կստեղծվեն միջազգային այլ մեխանիզմներ՝ վերադարձի հնարավորության ապահովման համար։
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik․ Արցախ վերադառնալու հարցը յուրաքանչյուր արցախցու իրավունքն է, ու այդ հարցը չի կարող փակվել։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Մեր ծննդավայր, մեր հայրենիք վերադառնալու հարցը մեր իրավունքն է՝ միջազգային տեսակետից, և մենք չենք պատրաստվում դրանցի հրաժարվել։ Արցախցին իրավունք ունի վերադառնալ իր հայրենիք, իր տուն, իր գերեզմանների մոտ, դա մեզ համար փակ հարց չէ»,- ասաց Շահրամանյանը։
Ինչ վերաբերում է «ինչպես» հարցին, Արցախի նախկին նախագահը նշեց՝ դա քննարկումների հարց է, պետք է ստեղծվի հնարավորություն բանակցություններ անցկացնելու համար։
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը` Շահրամանյանը հիշեցրեց՝ իրենք դրան դեմ են արտահայտվել, քանի որ դա միջազգային հարթակներում ստեղծված միակ մեխանիզմն էր՝ Արցախի հարցով զբաղվելու համար, սակայն Մինսկի խմբի գոյության պայմաններում էլ հնարավոր դարձավ արցախցիներին բռնի տեղահանել իրենց հայրենիքից։ Հույս ունի, որ կստեղծվեն այլ մեխանիզմներ՝ վերադարձի հնարավորության ապահովման համար։
«Արցախի հարցը փակելը, Մինսկի խմբի լուծարումը, Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելը՝ այդ ամենն իրագործվում է ՀՀ քաղաքացու կողմից տրված մանդատի շրջանակներում։ Ասում է՝ եթե դեմ եք այն ամենին, ինչ ես անում եմ, ապա հեռացրեք և շարունակեք առանց ինձ։ Այս պարագայում ես համարում եմ, որ ցանկացած ՀՀ քաղաքացի, անկախ նրանից՝ մասնակցել է ընտրություններին, ընտրել է ինքը այդ քաղաքական ուժին, կրում է իր բաժին պատասխանատվությունը, և ես հուսով եմ, որ առաջիկա հնարավորության դեպքում՝ ընտրությունների պարագայում, ՀՀ քաղաքացին իր խոսքը կասի»,–ասաց նա։
Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որի ժամանակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիր ընդունվեց։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։