00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լուկաշենկոն առաջարկել է համակարգել ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի ջանքերը լոգիստիկայի զարգացման գործում

© Sputnik / POOL / Անցնել մեդիապահոցԱլեքսանդր Լուկաշենկո
Ալեքսանդր Լուկաշենկո - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2025
Բաժանորդագրվել
Լուկաշենկոն նշել է, որ տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացումը կամրապնդի ՇՀԿ-ի և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կապվածությունը, կնվազեցնի գործարքային ծախսերը բիզնեսի համար:
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացման գործում ՇՀԿ և ԵԱՏՄ երկրների ջանքերի համակարգման կարևորությունը: Այս մասին նա հայտարարել է Տյանցզինում Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։
Բելառուսի ղեկավարի խոսքով՝ աշխարհաքաղաքական ցնցումները կոտրում են միջազգային լոգիստիկ շղթաները։
«Ըստ այդմ, Բելառուսը ՇՀԿ և ԵԱՏՄ երկրների համար կարևոր է համարում համակարգել տրանսպորտային միջանցքների լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված ջանքերը՝ տրանսպորտի ոլորտում կիրառելով թվային տեխնոլոգիաներ և ինտելեկտուալ համակարգեր», - ասել է նա:
Լուկաշենկոն ընդգծել է, որ դա կամրապնդի ՇՀԿ-ի և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կապվածությունը, կնվազեցնի գործարքային ծախսերը բիզնեսի համար, կընդլայնի Կենտրոնական Ասիայի երկրների հասանելիությունը Եվրոպայի և Չինաստանի շուկաներին, ինչպես նաև կբարձրացնի մատակարարման լոգիստիկ շղթաների կայունության և անվտանգության մակարդակը արտաքին ճնշման պայմաններում:
Մի երկրի անվտանգությունը չի կարող կառուցվել մեկ այլ երկրի անվտանգության հաշվին. Պուտին
Խոսելով առևտրային ընթացակարգերի պարզեցման մասին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ողջունել է այդ ուղղությամբ երկխոսության ակտիվացումը: Նրա խոսքով՝ դա կնպաստի արգելքների նվազեցմանը, ապրանքաշրջանառության և միջսահմանային ներդրումների աճին:
«Արդեն այսօր ՇՀԿ երկրների միջև առևտրի ծավալը գերազանցել է 2 տրլն դոլարը, և նման թվերը առավելագույնը չեն։ Ազգային արժույթներով հաշվարկներ, համատեղ հիմնադրամների ստեղծում, ներդրումներ թվային տնտեսությունում և կանաչ տեխնոլոգիաներում՝ այս ամենը կլինի մեր ուշադրության կենտրոնում», - հայտարարել Է Բելառուսի նախագահը։
Նա անդրադարձել է նաև Եվրասիայում անբաժանելի անվտանգության մեխանիզմների հաստատման հարցին։ Այս կապակցությամբ Նա հիշեցրել է, որ Մինսկն առաջարկել է մշակել 21-րդ դարի բազմազանության և բազմաբևեռության Եվրասիական խարտիան և հենց ՇՀԿ-ն է տեսնում որպես այդ նախաձեռնության քննարկման հիմնական հարթակներից մեկը:
Հիշեցնենք` Չինաստանի Թիենծին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը անցկացվում է ՇՀԿ պատմության մեջ խոշորագույն գագաթաժողովը, որին մասնակցում են օտարերկրյա պետությունների ավելի քան 20 առաջնորդներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՇՀԿ գագաթնաժողովից առաջ Չինաստանում Փաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ. տեսանյութ
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը, իսկ 2024 թվականի հուլիսի 4-ին Աստանայի գագաթնաժողովում կազմակերպությանը պաշտոնապես միացավ Բելառուսը։ Դիտորդ երկրներ են Աֆղանստանը և Մոնղոլիան, ՇՀԿ երկխոսության գործընկեր երկրներ են Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Շրի Լանկան:
Լրահոս
0