https://arm.sputniknews.ru/20250901/mi-erkri-anvtangutjuny-chi-karvogh-karucvel-mek-ajl-erkri-anvtangutjan-hashvin-putin-92978689.html
Մի երկրի անվտանգությունը չի կարող կառուցվել մեկ այլ երկրի անվտանգության հաշվին. Պուտին
Մի երկրի անվտանգությունը չի կարող կառուցվել մեկ այլ երկրի անվտանգության հաշվին. Պուտին
Sputnik Արմենիա
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահը ներկայացրել է Ռուսաստանի մոտեցումը ուկրաինական ճգնաժամի լուծման հարցում։ 01.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-01T09:24+0400
2025-09-01T09:24+0400
2025-09-01T14:15+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
վլադիմիր պուտին
շհկ
չինաստան
սի ծինփին (չինաստանի նախագահ)
ուկրաինա
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/01/92970773_0:0:3135:1764_1920x0_80_0_0_166f571e5f10cc3f5a6d86aec35cf65b.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանն ուկրաինական ճգնաժամի հարցում որդեգրել է այն մոտեցումը, որ ոչ մի երկիր չի կարող ապահովել իր անվտանգությունը մյուսի հաշվին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:Ռուսաստանը հանդես է գալիս ՇՀԿ-ում սեփական վճարահաշվարկային ենթակառուցվածք ստեղծելու օգտինՌԴ նախագահը նշել է, որ ՇՀԿ-ն զգալի ներդրում է կատարում ամբողջ եվրասիական մայրցամաքում համագործակցության և փոխվստահության մթնոլորտի ամրապնդման գործում՝ դրանով իսկ օգնելով քաղաքական և սոցիալ-տնտեսական նախադրյալներ դնել Եվրասիայում կայունության, անվտանգության և խաղաղ զարգացման նոր համակարգի ձևավորման համար:Նա նշել է, որ Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված ըմբռնումները ճանապարհ են բացում Ուկրաինայում խաղաղության համար:Ռուսաստանի նախագահի հայտարարություններից.- Ուկրաինական հարցի երկարաժամկետ կարգավորման համար պետք է վերացվեն ճգնաժամի սկզբնապատճառները։- Ուկրաինայում ճգնաժամն առաջացել է ոչ թե «հարձակման», այլ պետական հեղաշրջման արդյունքում։- Ուկրաինան ՆԱՏՕ ներքաշելու Արևմուտքի փորձերը ուկրաինական ճգնաժամի պատճառներից են։Հիշեցնենք` Չինաստանի Թիենծին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը անցկացվում է ՇՀԿ պատմության մեջ խոշորագույն գագաթաժողովը, որին մասնակցում են օտարերկրյա պետությունների ավելի քան 20 առաջնորդներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:ՇՀԿ գագաթնաժողովից առաջ Չինաստանում Փաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ. տեսանյութՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը, իսկ 2024 թվականի հուլիսի 4-ին Աստանայի գագաթնաժողովում կազմակերպությանը պաշտոնապես միացավ Բելառուսը։ Դիտորդ երկրներ են Աֆղանստանը և Մոնղոլիան, ՇՀԿ երկխոսության գործընկեր երկրներ են Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Շրի Լանկան:
չինաստան
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/01/92970773_240:0:2879:1979_1920x0_80_0_0_70a2cf1486fd609bfc7a197ac4bb9358.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, շհկ, չինաստան, սի ծինփին (չինաստանի նախագահ), ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
վլադիմիր պուտին, շհկ, չինաստան, սի ծինփին (չինաստանի նախագահ), ուկրաինա, հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն
Մի երկրի անվտանգությունը չի կարող կառուցվել մեկ այլ երկրի անվտանգության հաշվին. Պուտին
09:24 01.09.2025 (Թարմացված է: 14:15 01.09.2025) Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահը ներկայացրել է Ռուսաստանի մոտեցումը ուկրաինական ճգնաժամի լուծման հարցում։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանն ուկրաինական ճգնաժամի հարցում որդեգրել է այն մոտեցումը, որ ոչ մի երկիր չի կարող ապահովել իր անվտանգությունը մյուսի հաշվին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:
ՌԴ նախագահը նշել է, որ ՇՀԿ-ն զգալի ներդրում է կատարում ամբողջ եվրասիական մայրցամաքում համագործակցության և փոխվստահության մթնոլորտի ամրապնդման գործում՝ դրանով իսկ օգնելով քաղաքական և սոցիալ-տնտեսական նախադրյալներ դնել Եվրասիայում կայունության, անվտանգության և խաղաղ զարգացման նոր համակարգի ձևավորման համար:
«Համակարգը, որը կփոխարիներ հնացած եվրակենտրոն և եվրատլանտյան մոդելներին և հաշվի կառներ երկրների հնարավորինս լայն շրջանակի շահերը, իսկապես հավասարակշռված կլիներ, ուստի թույլ չէր տա որոշ պետությունների փորձերը՝ ապահովել իրենց անվտանգությունը ուրիշների անվտանգության հաշվին։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ ասել, որ ռուսական կողմը նույն մոտեցումներն ունի նաև Ուկրաինայի շուրջ ճգնաժամի հարցում», - ասել է Պուտինը։
Նա նշել է, որ Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված ըմբռնումները ճանապարհ են բացում Ուկրաինայում խաղաղության համար:
Ռուսաստանի նախագահի հայտարարություններից.
- Ուկրաինական հարցի երկարաժամկետ կարգավորման համար պետք է վերացվեն ճգնաժամի սկզբնապատճառները։
- Ուկրաինայում ճգնաժամն առաջացել է ոչ թե «հարձակման», այլ պետական հեղաշրջման արդյունքում։
- Ուկրաինան ՆԱՏՕ ներքաշելու Արևմուտքի փորձերը ուկրաինական ճգնաժամի պատճառներից են։
Հիշեցնենք` Չինաստանի Թիենծին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը անցկացվում է ՇՀԿ պատմության մեջ խոշորագույն գագաթաժողովը, որին մասնակցում են օտարերկրյա պետությունների ավելի քան 20 առաջնորդներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը, իսկ 2024 թվականի հուլիսի 4-ին Աստանայի գագաթնաժողովում կազմակերպությանը պաշտոնապես միացավ Բելառուսը։ Դիտորդ երկրներ են Աֆղանստանը և Մոնղոլիան, ՇՀԿ երկխոսության գործընկեր երկրներ են Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Շրի Լանկան: