00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Տիգրան Ավինյան
էս ո՞ր թիվն է, որ առանց բիտում ասֆալտ են անում. Տիգրան Ավինյան
17:05
2 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
2 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գազայում ավելի քան 660 հազար երեխա զրկված է դպրոց գնալու հնարավորությունից. ՄԱՕԱԳ

© AP Photo / Jehad AlshrafiԳազայում մնացած երեխա
Գազայում մնացած երեխա - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2025
Գազայում մնացած երեխա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (ՄԱՕԱԳ) գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին կրկին կոչ է արել հրադադար հաստատել Գազայի հատվածում:
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Գազայի հատվածում ավելի քան 660 հազար երեխա զրկված է դպրոց գնալու հնարավորությունից, քանի որ գրեթե ամբողջ ենթակառուցվածքն ավերվել է Իսրայելի հարվածների հետևանքով: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության (ՄԱՕԱԳ) գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին:
«Գազան ավերակ է դարձել, ինչպես և նրա կրթական համակարգը։ Իսրայելական զորքերը ոչնչացրել կամ վնասել են Գազայի դպրոցների և ուսումնական հաստատությունների մեծ մասը: Այսօր, աշխարհի երեխաների մեծ մասի նման դպրոց վերադառնալու փոխարեն, Գազայում մոտ 660,000 աղջիկներ և տղաներ քայլելու են ավերակների միջով՝ հուսահատ, սոված, տրավմաներով և հիմնականում սգի մեջ»,-գրել է նա X սոցիալական ցանցում:
Լազզարինին կրկին կոչ է արել հրադադար հաստատել տարածաշրջանում՝ նշելով, որ դա «սովին և կրթական համակարգի կործանմանը վերջ տալու միակ ճանապարհն է»:
Օգոստոսին ՄԱՕԱԳ-ը, հղում անելով ՄԱԿ-ի արբանյակային հետազոտությունների կենտրոնին (UNOSAT), հաղորդել էր, որ Գազայի դպրոցական շենքերի 97%-ը վնասված է:
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ենթարկվեց աննախադեպ զանգվածային հրթիռային հարձակման։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա և վերցնելով ավելի քան 200 պատանդ։ Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց «Երկաթե թրեր» ռազմական գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:
Գազայում սովից մահացածների թիվը հասել է 348–ի. նրանցից 127–ը երեխա է
Լրահոս
0