https://arm.sputniknews.ru/20250901/gazajum-svovic-mahacatsneri-tivy-hasel-e-348i-nrancic-127y-erekha-e-92993755.html
Գազայում սովից մահացածների թիվը հասել է 348–ի. նրանցից 127–ը երեխա է
Գազայում սովից մահացածների թիվը հասել է 348–ի. նրանցից 127–ը երեխա է
Sputnik Արմենիա
Օգոստոսի 22-ին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն առաջին անգամ հայտարարել է Գազայում աղետալի սովի մասին։ 01.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-01T14:54+0400
2025-09-01T14:54+0400
2025-09-01T14:55+0400
գազայի հատված
սով
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/16/83272498_0:0:3072:1728_1920x0_80_0_0_5e18724704fa2f12a987670af9abced0.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. 2023 թվականի հոկտեմբերից Գազայի հատվածի շրջափակման պատճառով սովից մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 348-ի, այդ թվում՝ 127 երեխա։ Այս մասին հայտնել է պաղեստինյան կիսաէքսկլավի առողջապահության նախարարությունը։Գազայի իշխանությունների տվյալներով՝ 2024 թվականին Գազայի հատվածում սովից մահացել է 50 մարդ, ևս չորսը մահացել են 2023 թվականին։Օգոստոսի 22-ին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն առաջին անգամ հայտարարել է Գազայում աղետալի սովի մասին։Գազայի վարչակազմի տվյալներով՝ պաղեստինցիներին մարդասիրական օգնության մատակարարումները մասնակիորեն վերականգնելուց հետո Իսրայելը հուլիսի 27-ից օգոստոսի 30-ը թույլատրել է 3188 բեռնատարի մուտք գործել Գազայի հատված, ինչը բավարարում է օգնության կարիք ունեցող բնակչության ոչ ավելի, քան 15%-ը։Տեղական իշխանությունները պնդում են, որ բեռնատարներում եղած օգնության հիմնական մասը թալանվում է իսրայելական զինվորականների թողտվությամբ։Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ենթարկվեց աննախադեպ զանգվածային հրթիռային հարձակման։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա և վերցնելով ավելի քան 200 պատանդ։ Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց «Երկաթե թրեր» ռազմական գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները:
գազայի հատված
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/16/83272498_125:0:2856:2048_1920x0_80_0_0_785a9f0d312efb14e8c2d50b086b158d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազայի հատված, սով, իսրայել
գազայի հատված, սով, իսրայել
Գազայում սովից մահացածների թիվը հասել է 348–ի. նրանցից 127–ը երեխա է
14:54 01.09.2025 (Թարմացված է: 14:55 01.09.2025) Օգոստոսի 22-ին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն առաջին անգամ հայտարարել է Գազայում աղետալի սովի մասին։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. 2023 թվականի հոկտեմբերից Գազայի հատվածի շրջափակման պատճառով սովից մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 348-ի, այդ թվում՝ 127 երեխա։ Այս մասին հայտնել է պաղեստինյան կիսաէքսկլավի առողջապահության նախարարությունը։
«Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնումից մահվան ինը դեպք, այդ թվում՝ երեք երեխա։ Այսպիսով, սովից մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 348-ի, նրանց թվում կա 127 երեխա», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Գազայի իշխանությունների տվյալներով՝ 2024 թվականին Գազայի հատվածում սովից մահացել է 50 մարդ, ևս չորսը մահացել են 2023 թվականին։
Օգոստոսի 22-ին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն առաջին անգամ հայտարարել է Գազայում աղետալի սովի մասին։
Գազայի վարչակազմի տվյալներով՝ պաղեստինցիներին մարդասիրական օգնության մատակարարումները մասնակիորեն վերականգնելուց հետո Իսրայելը հուլիսի 27-ից օգոստոսի 30-ը թույլատրել է 3188 բեռնատարի մուտք գործել Գազայի հատված, ինչը բավարարում է օգնության կարիք ունեցող բնակչության ոչ ավելի, քան 15%-ը։
Տեղական իշխանությունները պնդում են, որ բեռնատարներում եղած օգնության հիմնական մասը թալանվում է իսրայելական զինվորականների թողտվությամբ։
Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ենթարկվեց աննախադեպ
զանգվածային հրթիռային հարձակման։ Դրանից հետո ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց վրա և վերցնելով ավելի քան 200 պատանդ։ Իշխանությունների տվյալներով՝ իսրայելական կողմից այդ ժամանակ զոհվեց մոտ 1,2 հազար մարդ։
Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը սկսեց «Երկաթե թրեր» ռազմական գործողությունը, որը ներառում է նաև հարվածներ քաղաքացիական օբյեկտներին, և հայտարարեց Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվեցին ջրի, էլեկտրականության, վառելիքի, սննդամթերքի և դեղորայքի մատակարարումները: