https://arm.sputniknews.ru/20250901/lukashenkvon-arajarkel-e-hamakargel-shhk-i-ev-eatm-i-janqery-lvogistikaji-zargacman-gvortsum-92979258.html
Լուկաշենկոն առաջարկել է համակարգել ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի ջանքերը լոգիստիկայի զարգացման գործում
Լուկաշենկոն առաջարկել է համակարգել ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի ջանքերը լոգիստիկայի զարգացման գործում
Sputnik Արմենիա
Լուկաշենկոն նշել է, որ տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացումը կամրապնդի ՇՀԿ-ի և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կապվածությունը... 01.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-01T09:45+0400
2025-09-01T09:45+0400
2025-09-01T09:47+0400
ալեքսանդր լուկաշենկո
բելառուս
շհկ
տրանսպորտ
տրանսպորտային միջանցք
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90699965_0:0:1966:1106_1920x0_80_0_0_0a584a93b320949be50f176512bdf1da.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացման գործում ՇՀԿ և ԵԱՏՄ երկրների ջանքերի համակարգման կարևորությունը: Այս մասին նա հայտարարել է Տյանցզինում Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։Բելառուսի ղեկավարի խոսքով՝ աշխարհաքաղաքական ցնցումները կոտրում են միջազգային լոգիստիկ շղթաները։Լուկաշենկոն ընդգծել է, որ դա կամրապնդի ՇՀԿ-ի և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կապվածությունը, կնվազեցնի գործարքային ծախսերը բիզնեսի համար, կընդլայնի Կենտրոնական Ասիայի երկրների հասանելիությունը Եվրոպայի և Չինաստանի շուկաներին, ինչպես նաև կբարձրացնի մատակարարման լոգիստիկ շղթաների կայունության և անվտանգության մակարդակը արտաքին ճնշման պայմաններում:Մի երկրի անվտանգությունը չի կարող կառուցվել մեկ այլ երկրի անվտանգության հաշվին. ՊուտինԽոսելով առևտրային ընթացակարգերի պարզեցման մասին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ողջունել է այդ ուղղությամբ երկխոսության ակտիվացումը: Նրա խոսքով՝ դա կնպաստի արգելքների նվազեցմանը, ապրանքաշրջանառության և միջսահմանային ներդրումների աճին:Նա անդրադարձել է նաև Եվրասիայում անբաժանելի անվտանգության մեխանիզմների հաստատման հարցին։ Այս կապակցությամբ Նա հիշեցրել է, որ Մինսկն առաջարկել է մշակել 21-րդ դարի բազմազանության և բազմաբևեռության Եվրասիական խարտիան և հենց ՇՀԿ-ն է տեսնում որպես այդ նախաձեռնության քննարկման հիմնական հարթակներից մեկը:Հիշեցնենք` Չինաստանի Թիենծին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը անցկացվում է ՇՀԿ պատմության մեջ խոշորագույն գագաթաժողովը, որին մասնակցում են օտարերկրյա պետությունների ավելի քան 20 առաջնորդներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:ՇՀԿ գագաթնաժողովից առաջ Չինաստանում Փաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ. տեսանյութՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը, իսկ 2024 թվականի հուլիսի 4-ին Աստանայի գագաթնաժողովում կազմակերպությանը պաշտոնապես միացավ Բելառուսը։ Դիտորդ երկրներ են Աֆղանստանը և Մոնղոլիան, ՇՀԿ երկխոսության գործընկեր երկրներ են Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Շրի Լանկան:
բելառուս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90699965_218:0:1966:1311_1920x0_80_0_0_a9a5e5f627b37f2549a7c94872e863a3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսանդր լուկաշենկո, բելառուս, շհկ, տրանսպորտ, տրանսպորտային միջանցք, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
ալեքսանդր լուկաշենկո, բելառուս, շհկ, տրանսպորտ, տրանսպորտային միջանցք, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
Լուկաշենկոն առաջարկել է համակարգել ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի ջանքերը լոգիստիկայի զարգացման գործում
09:45 01.09.2025 (Թարմացված է: 09:47 01.09.2025) Լուկաշենկոն նշել է, որ տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացումը կամրապնդի ՇՀԿ-ի և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կապվածությունը, կնվազեցնի գործարքային ծախսերը բիզնեսի համար:
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է տրանսպորտային-լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացման գործում ՇՀԿ և ԵԱՏՄ երկրների ջանքերի համակարգման կարևորությունը: Այս մասին նա հայտարարել է Տյանցզինում Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։
Բելառուսի ղեկավարի խոսքով՝ աշխարհաքաղաքական ցնցումները կոտրում են միջազգային լոգիստիկ շղթաները։
«Ըստ այդմ, Բելառուսը ՇՀԿ և ԵԱՏՄ երկրների համար կարևոր է համարում համակարգել տրանսպորտային միջանցքների լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված ջանքերը՝ տրանսպորտի ոլորտում կիրառելով թվային տեխնոլոգիաներ և ինտելեկտուալ համակարգեր», - ասել է նա:
Լուկաշենկոն ընդգծել է, որ դա կամրապնդի ՇՀԿ-ի և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կապվածությունը, կնվազեցնի գործարքային ծախսերը բիզնեսի համար, կընդլայնի Կենտրոնական Ասիայի երկրների հասանելիությունը Եվրոպայի և Չինաստանի շուկաներին, ինչպես նաև կբարձրացնի մատակարարման լոգիստիկ շղթաների կայունության և անվտանգության մակարդակը արտաքին ճնշման պայմաններում:
Խոսելով առևտրային ընթացակարգերի պարզեցման մասին՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ողջունել է այդ ուղղությամբ երկխոսության ակտիվացումը: Նրա խոսքով՝ դա կնպաստի արգելքների նվազեցմանը, ապրանքաշրջանառության և միջսահմանային ներդրումների աճին:
«Արդեն այսօր ՇՀԿ երկրների միջև առևտրի ծավալը գերազանցել է 2 տրլն դոլարը, և նման թվերը առավելագույնը չեն։ Ազգային արժույթներով հաշվարկներ, համատեղ հիմնադրամների ստեղծում, ներդրումներ թվային տնտեսությունում և կանաչ տեխնոլոգիաներում՝ այս ամենը կլինի մեր ուշադրության կենտրոնում», - հայտարարել Է Բելառուսի նախագահը։
Նա անդրադարձել է նաև Եվրասիայում անբաժանելի անվտանգության մեխանիզմների հաստատման հարցին։ Այս կապակցությամբ Նա հիշեցրել է, որ Մինսկն առաջարկել է մշակել 21-րդ դարի բազմազանության և բազմաբևեռության Եվրասիական խարտիան և հենց ՇՀԿ-ն է տեսնում որպես այդ նախաձեռնության քննարկման հիմնական հարթակներից մեկը:
Հիշեցնենք` Չինաստանի Թիենծին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը անցկացվում է ՇՀԿ պատմության մեջ խոշորագույն գագաթաժողովը, որին մասնակցում են օտարերկրյա պետությունների ավելի քան 20 առաջնորդներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին: Այն ներառում է Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանը և Ուզբեկստանը, իսկ 2024 թվականի հուլիսի 4-ին Աստանայի գագաթնաժողովում կազմակերպությանը պաշտոնապես միացավ Բելառուսը։ Դիտորդ երկրներ են Աֆղանստանը և Մոնղոլիան, ՇՀԿ երկխոսության գործընկեր երկրներ են Հայաստանը, Ադրբեջանը, Բահրեյնը, Եգիպտոսը, Կամբոջան, Կատարը, Քուվեյթը, Մալդիվները, Մյանման, Նեպալը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Շրի Լանկան: