00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հին Խնձորեսկի մուտքը շուտով տոմսով կդառնա․ ինչ աշխատանքներ են արվում հնավայրի տարածքում

© Sputnik / Aram NersesyanՀին Խնձորեսկ հնավայրը
Հին Խնձորեսկ հնավայրը - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2025
Բաժանորդագրվել
Հին Խնձորեսկ հնավայրի տարածքում արդեն մի քանի շաբաթ է՝ մասնագետների խումբը մաքրման աշխատանքներ է իրականացնում, հաշվառում քարանձավներն ու զբոսաշրջային երթուղիներ մշակում։ Նպատակն է արգելոցի՝ մոտ 146 հա ընդգրկող տարածքը հասանելի դարձնել զբոսաշրջիկների համար։
Քարանձավներ, եկեղեցիներ, ժայռափոր ձիթհան, ջրհորներ, 19-րդ դարի դպրոց, Մխիթար սպարապետի գերեզմանն ու ճոճվող կամուրջը․ Հին Խնձորեսկը Հայաստանի ամենահայտնի հնավայրերից է։ Տարեկան միջինը մոտ 200 հազար տեղացի և արտասահմանցի զբոսաշրջիկներ են այստեղ գալիս։
© Sputnik / Aram NersesyanՀին Խնձորեսկը և Սուրբ Հռիփսիմե եկեղեցին
Старый Хндзореск и церковь Святой Рипсиме - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2025
Հին Խնձորեսկը և Սուրբ Հռիփսիմե եկեղեցին
Արգելոցը մոտ 146 հա տարածք է ընդգրկում, սակայն Հին Խնձորեսկի հյուրերը կարողանում են միայն մի փոքր մասը բացահայտել. հիմնականում այցելում են Մխիթար սպարապետի գերեզմանին, մի քանի քարանձավ մտնում, ճոճվող կամրջով անցնում ու վերջ․ տարածքի մեծ մասը չբացահայտված է մնում ոչ միայն որովհետև չգիտեն, որ նման վայրեր կան, այլ որովհետև դրանք դժվարամատչելի են։
© Sputnik / Aram NersesyanՔարանձավ Հին Խնձորեսկում
Пещера в Старом Хндзореске - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2025
Քարանձավ Հին Խնձորեսկում
Արդեն մի քանի շաբաթ է՝ մասնագետներն աշխատում են տարածքում, մաքրում տապանաքարերը, հաշվառում քարանձավները և այլն։
© Sputnik / Aram NersesyanՄասնագետների աշխատանքը Հին Խնձորեսկում
Аргам Ераносян и Тигран Закян осматривают надгробный камень - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2025
Մասնագետների աշխատանքը Հին Խնձորեսկում
ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի բաժնի պետ Արգամ Երանոսյանի խոսքով՝ միայն 2-3 օրում մոտ 200 քարանձավ է հաշվառվել։

Հին Խնձորեսկ գյուղը

Մեկն ասում է` անվան արմատը «խնձորն» է, մեկ ուրիշն էլ պնդում է, թե սկզբնապես կոչվել է Խոր ձոր կամ Խորձորեսկ, հետագայում հնչյունափոխվել ու Խնձորեսկ դարձել։ Ժամանակին Խնձորեսկն ունեցել է 11 պատմական թաղ։ Իր զարգացման գագաթնակետին է հասել 19-րդ դարի կեսերից․ այդ ժամանակ այնքան էր ծավալվել, որ համարվում էր Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղական բնակավայրը։ 20-րդ դարի սկզբներին բնակչության թիվը հասել է 8300-ի, ունեցել է 7 դպրոց և 27 խանութ:
© Sputnik / Aram NersesyanՀին Խնձորեսկի ճոճվող կամուրջը
Висячий мост Старого Хндзореска - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2025
Հին Խնձորեսկի ճոճվող կամուրջը
«Կիրճի երկու կողմերն էլ բնակեցված էին։ Քարանձավներ չէին միայն, կային 2-3 հարկանի կցակառույց շինություններ․ ժամանակի ընթացքում քարանձավներն օգտագործվել են տնտեսական նպատակով, իսկ մարդիկ ապրել են կից տներում»,- պատմում է Արգամը։
© Sputnik / Aram NersesyanԱրգամ Երանոսյան
Начальник отдела ГНКО Служба по охране исторической среды и историко-культурных музеев-заповедников  МОНКС РА Аргам Ераносян - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2025
Արգամ Երանոսյան
Քարանձավները նաև պաշտպանական կարևոր նշանակություն ունեին․ մարդիկ այստեղ էին պատսպարվում թշնամու հարձակումների ժամանակ և կաշվե պարանների օգնությամբ բարձրանում էին դժվարամատչելի դիրքերում գտնվող քարանձավներ։ Ըստ տեղեկությունների՝ այս յուրահատուկ գյուղի պատմամշակութային նկարագիրն անխաթար պահպանվել է մինչև 1954 թվականը։
Արգամի խոսքով՝ 1950-60-ական թթ․–ին սկսվել է Գորիսի տարածաշրջանի կիրճերի լքման շրջանը։ Քանի որ շինանյութի պակաս կար, մարդիկ իրենց տները քանդում էին և տեղափոխում էին սարահարթ՝ նոր տուն կառուցելու համար։
© Sputnik / Aram NersesyanՀին Խնձորեսկի դպրոցի ավերակները
Руины школы Старого Хндзореска XIX века - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2025
Հին Խնձորեսկի դպրոցի ավերակները
«Եվ 50-60-ական թթ․–ին այս ժողովրդական ճարտարապետության գոհարը ավերվում է, մնում են միայն քարանձավները։ Մինչդեռ երբ նայում ենք 20-րդ դարասկզբի լուսանկարները, այս քարանձավները շատ քիչ են տեսանելի. հիմնականում պատշգամբավոր տներն են»,- ասում է Արգամը։
© Sputnik / Aram NersesyanՀին Խնձորեսկի անապատի եկեղեցին
Церковь Пустыни Старого Хндзореска - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2025
Հին Խնձորեսկի անապատի եկեղեցին
Հին Խնձորեսկ գյուղի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում եկեղեցիներ են կառուցվել․ դրանցից ամենահինը ժայռափորն է, որը թվագրվում է 9-10-րդ դարերով։ Տարածքում են նաև Սուրբ Հռիփսիմե (1666թ․), Սուրբ Թադևոս (17-18-րդ դդ) եկեղեցիները և Անապատի խոնարհված եկեղեցին, որը ժամանակին գրչության նշանավոր կենտրոն է եղել։ Եկեղեցու հարևանությամբ 19-րդ դարի երկսեռ դպրոցի ավերակներն են, ինչպես նաև գերեզմանոց է, որտեղ Մխիթար սպարապետի և Դավիթ Բեկի զինակից Մելիք Բարխուդարի տապանաքարերն են։
© Sputnik / Aram NersesyanՏապանաքար Հին Խնձորեսկի գերեզմանատանը
Надгробный камень на кладбище Старого Хндзореска - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2025
Տապանաքար Հին Խնձորեսկի գերեզմանատանը

Մաքրվում են տապանաքարերը

Տապանաքարերը բավականին վատ վիճակում էին՝ մամուռով և քարաքոսներով ծածկված։ Մասնագիտությամբ վերականգնող Տիգրան Զաքյանն ասում է՝ առաջին բանը, որ արեցին, Մխիթար սպարապետի տապանաքարը մաքրելն էր։ Նրա խոսքով՝ աշխատանքները բարդ են. տապանաքարեր կան, որոնք կիսով չափ հողի տակ են լինում։
© Sputnik / Aram NersesyanՄխիթար Սպարապետի տապանաքարը Հին Խնձորեսկի գերեզմանատանը
Надгробный камень Мхитара Спарапета на кладбище Старого Хндзореска - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2025
Մխիթար Սպարապետի տապանաքարը Հին Խնձորեսկի գերեզմանատանը
«Ընթացքում մեկ ուրիշ տապանաքար էլ է բացվում կողքից, սկսում ենք հարմարեցնել մեր աշխատանքն ու մաքրել։ Մեծ մասը մամուռներ, քարաքոսներ են, որոնց մաքրումը մեխանիկական է՝ գործիքներով։ Շատ դեպքերում գրվածքներն ու նախշերը չեն երևում, դրա պատճառով աշխատանքն ավելի է բարդանում, բայց և ավելի հետաքրքիր է։ Որովհետև երբ բացում ես, սկսում ես կարդալ, լրիվ ուրիշ զգացողություն է»,- ասում է Տիգրանը։
© Sputnik / Aram NersesyanՎերականգնող Տիգրան Զաքյանը Հին Խնձորեսկի գերեզմանատան տապանաքարի մոտ
Реставратор Тигран Закян у надгробного камня на кладбище Старого Хндзореска - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2025
Վերականգնող Տիգրան Զաքյանը Հին Խնձորեսկի գերեզմանատան տապանաքարի մոտ
Նրա խոսքով՝ հնարավոր է՝ ամբողջ օր մի տապանաքար մաքրեն, որովհետև աշխատանքը պետք է զգուշությամբ անել՝ նախշերն ու քարը չվնասելու համար։
© Sputnik / Aram NersesyanՀին Խնձորեսկի գերեզմանատունը
Кладбище Старого Хндзореска - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2025
Հին Խնձորեսկի գերեզմանատունը
Ասում է՝ բացառիկ տապանաքարեր կան։ Դրանցից մեկը, օրինակ, դարբնի տապանաքարն է։ Այն մաքրելուց հետո միայն ամբողջական պատկերը տեսան՝ դարբինը զնդանով աշխատանք է կատարում։
© Sputnik / Aram NersesyanՏապանաքար Հին Խնձորեսկի գերեզմանատանը
Надгробный камень на кладбище Старого Хндзореска - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2025
Տապանաքար Հին Խնձորեսկի գերեզմանատանը
Վերականգնողները մաքրման աշխատանքներ են անում, իսկ ՊՈԱԿ-ի մարզային ծառայության աշխատակիցները հողից դուրս բերում տապանաքարերը, ուղղում դրանք և այլն։
© Sputnik / Aram NersesyanՏապանաքար Հին Խնձորեսկի գերեզմանատանը
Надгробный камень на кладбище Старого Хндзореска - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2025
Տապանաքար Հին Խնձորեսկի գերեզմանատանը

Ի՞նչ է փոխվելու

2026թ․ Հին Խնձորեսկի մուտքը վճարովի կդառնա, տարածքում կտեղադրվեն տեղեկատվական վահանակներ, զբոսաշրջային երթուղիներ կլինեն։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ ԿԳՄՍՆ-ի կողմից տրամադրված դրամաշնորհով տեղադրվելու է մոդուլային տիպային տեղեկատվական կենտրոն, որի արժեքը մոտ 63 մլն դրամ է։
© Sputnik / Aram NersesyanՍուրբ Հռիփսիմե եկեղեցին Հին Խնձորեսկում
Церковь Святой Рипсиме в Старом Хндзореске - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2025
Սուրբ Հռիփսիմե եկեղեցին Հին Խնձորեսկում
«20 արգելոց, հնավայրեր ունենք, որից 7-ում տոմսային տնտեսություն է։ Երբ կարգավիճակն արգելոցից փոխվում է հնավայրի, փոխվում է ոչ միայն մոտեցումը, այլև ներդրվող ռեսուրսն է մեծանում։ Եթե հիմա Գորիսի տարածաշրջանում ունենք 1 պահապան, որը պահպանում է մոտ 50 հուշարձան, այստեղ ունենալու ենք 10-ից ավելի աշխատակից, իսկ դրանից հետո՝ որքան անհրաժեշտ լինի»,- ասում է Հովհաննիսյանը։
© Sputnik / Aram NersesyanՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյան
Директор ГНКО Служба по охране исторической среды и историко-культурных музеев-заповедников МОНКС РА Армен Ованнисян в Старом Хндзореске - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2025
ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյան
Հին Խնձորեսկի մուտքը տոմսով դարձնելը հնարավորություն կտա զբոսաշրջային այցելություններից գեներացված եկամուտներն ուղղել համալիրի պահպանմանը, մաքրմանը, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը։
Լրահոս
0