https://arm.sputniknews.ru/20250830/rusatjacutjan-placdarm-en-steghtsum-pvordzagety-hhum-britaniaji-shaheri-amrapndman-masin-92911710.html
Ռուսատյացության պլացդարմ են ստեղծում. փորձագետը՝ ՀՀ–ում Բրիտանիայի շահերի ամրապնդման մասին
Ռուսատյացության պլացդարմ են ստեղծում. փորձագետը՝ ՀՀ–ում Բրիտանիայի շահերի ամրապնդման մասին
Sputnik Արմենիա
Աթաևի կարծիքով` եթե Հայաստանը շարունակի ընթանալ իր ինքնիշխանության կորստի ճանապարհով, երկիրը կարող է ընդհանրապես զրկվել արտաքին քաղաքական վեկտոր ընտրելու... 30.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-30T21:45+0400
2025-08-30T21:45+0400
2025-08-30T21:45+0400
թրամփի ուղի (tripp)
մեծ բրիտանիա
լևոն տեր–պետրոսյան
ամն
արթուր աթաև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/06/78049264_0:110:3250:1938_1920x0_80_0_0_06f988e8a1ece90b97fa77c6bf9d0129.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման փորձերը ոչնչի չեն հանգեցնի, սակայն բավական ցածր մակարդակով ստորագրված փաստաթուղթը, այնուամենայնիվ, կարող է նպաստել Լոնդոնի շահերի առաջմղմանը Սյունիքով «միջանցքի» նախագծի իրականացման, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասում ռուսատյացության նոր պլացդարմ ձևավորելու համատեքստում։ Նման կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Արթուր Աթաևը @SputnikLive-ին տված հարցազրույցում։«Ուժերի հավասարակշռությունը Բաքվի օգտին է». Ալիևը կրկին սպառնացել է ԵրևանինԱվելի վաղ Երևանում կայացել էր Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը՝ ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի և Մեծ Բրիտանիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիի մասնակցությամբ: Հանդիպման առանցքային որոշումը միջպետական հարաբերությունների մակարդակի բարձրացումն էր ռազմավարական գործընկերության կարգավիճակի:Նրա խոսքով` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատասենյակում տեղի ունեցածը (ՀՀ–ի և Ադրբեջանի միջև հռչակագրի ստորագրումը և «Թրամփի ուղին» ամերիկյան կողմին հանձնելը - խմբ.) նախաձեռնել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը և «բավական» պրագմատիկ բրիտանական ԱԳՆ-ն: Ինչպես նշում է Աթաևը, այս համատեքստում կտրուկ ուժեղացել են Հայաստանում բրիտանական շահերը։Քաղաքագետի կարծիքով` ռազմավարական գործընկերության հայտի՝ Լոնդոնի դրդապատճառների մասին հարցի պատասխանը Հարավային Կովկասում ռուսատյացության նոր պլացդարմ ձևավորելու փորձերի մեջ է:99 տարվա մասին խոսքն առայժմ աղերս չունի իրականության հետ. Միրզոյանը` «Թրամփի ուղու» մասինՄեր զրուցակիցը նաև մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ վաղ թե ուշ Հայաստանն ընտրություն է կատարելու ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամակցության միջև, և կանի իր ընտրությունը, երբ դա անխուսափելի լինի։Եթե Հայաստանը շարունակի գնալ իր ինքնիշխանությունը կորցնելու ճանապարհով, ապա, ըստ քաղաքագետի, հայաստանյան քաղաքական վերնախավը կարող է ընդհանրապես զրկվել արտաքին քաղաքական վեկտոր ընտրելու իրավունքից:Հարավային Կովկասը, Աթաևի խոսքով, մանրադրամ է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար. տարածաշրջանը դառնում է եռացող կաթսա, որտեղ հնարավոր իրագործվելիք քաղաքական նախագծի անկյունաքարը կլինի ռուսատյացությունը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
մեծ բրիտանիա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/06/78049264_260:0:2991:2048_1920x0_80_0_0_25bf33bec9e8c810b9212bfb16f240d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թրամփի ուղի (tripp), մեծ բրիտանիա, լևոն տեր–պետրոսյան, ամն, արթուր աթաև
թրամփի ուղի (tripp), մեծ բրիտանիա, լևոն տեր–պետրոսյան, ամն, արթուր աթաև
Ռուսատյացության պլացդարմ են ստեղծում. փորձագետը՝ ՀՀ–ում Բրիտանիայի շահերի ամրապնդման մասին
Աթաևի կարծիքով` եթե Հայաստանը շարունակի ընթանալ իր ինքնիշխանության կորստի ճանապարհով, երկիրը կարող է ընդհանրապես զրկվել արտաքին քաղաքական վեկտոր ընտրելու իրավունքից։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման փորձերը ոչնչի չեն հանգեցնի, սակայն բավական ցածր մակարդակով ստորագրված փաստաթուղթը, այնուամենայնիվ, կարող է նպաստել Լոնդոնի շահերի առաջմղմանը Սյունիքով «միջանցքի» նախագծի իրականացման, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովկասում ռուսատյացության նոր պլացդարմ ձևավորելու համատեքստում։ Նման կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Արթուր Աթաևը @SputnikLive-ին տված հարցազրույցում։
Ավելի վաղ Երևանում կայացել էր Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը՝ ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի և Մեծ Բրիտանիայի Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիի մասնակցությամբ: Հանդիպման առանցքային որոշումը միջպետական հարաբերությունների մակարդակի բարձրացումն էր ռազմավարական գործընկերության կարգավիճակի:
«Եթե նույնիսկ երկու կողմերը շատ ցանկանային դառնալ ռազմավարական գործընկերներ, նրանց մոտ միևնույն է` ոչինչ չէր ստացվի։ Ստորագրումը տեղի է ունեցել մի կողմից հայաստանյան փոխնախարարի, մյուս կողմից՝ Ամերիկայի, Հյուսիսային Եվրոպայի հարցերով բրիտանական նախարարի մակարդակով։ Դա ցածր կարգավիճակ է։ Այնուամենայնիվ, այդ արահետը ժամանակի ընթացքում կարող է լայնանալ, քանի որ կա «Զանգեզուր» բառը, որը կարող է դառնալ իրական նախագիծ։ Այդ 42 կիլոմետրի վրա է, որ սևեռված է բրիտանացիների ուշադրությունը», - նշել է @SputnikLive-ի զրուցակիցը։
Նրա խոսքով` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատասենյակում տեղի ունեցածը (ՀՀ–ի և Ադրբեջանի միջև հռչակագրի ստորագրումը և «Թրամփի ուղին» ամերիկյան կողմին հանձնելը - խմբ.) նախաձեռնել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը և «բավական» պրագմատիկ բրիտանական ԱԳՆ-ն: Ինչպես նշում է Աթաևը, այս համատեքստում կտրուկ ուժեղացել են Հայաստանում բրիտանական շահերը։
Քաղաքագետի կարծիքով` ռազմավարական գործընկերության հայտի՝ Լոնդոնի դրդապատճառների մասին հարցի պատասխանը Հարավային Կովկասում ռուսատյացության նոր պլացդարմ ձևավորելու փորձերի մեջ է:
Մեր զրուցակիցը նաև մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ վաղ թե ուշ Հայաստանն ընտրություն է կատարելու ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամակցության միջև, և կանի իր ընտրությունը, երբ դա անխուսափելի լինի։
Եթե Հայաստանը շարունակի գնալ իր ինքնիշխանությունը կորցնելու ճանապարհով, ապա, ըստ քաղաքագետի, հայաստանյան քաղաքական վերնախավը կարող է ընդհանրապես զրկվել արտաքին քաղաքական վեկտոր ընտրելու իրավունքից:
«Հայաստանը մշտապես կանգնած է այս ընտրության առաջ։ Դա կար հետխորհրդային շրջանում, երբ իշխանության եկավ Լևոն Տեր-Պետրոսյանը, որն ընդհանուր առմամբ արևմտամետ քաղաքական գործիչ էր։ Այդ ընտրությունը դրված էր Սերժ Սարգսյանի առաջ (ՀՀ 3–րդ նախագահ–խմբ.), երբ նա ընտրեց Եվրասիական ճանապարհը։ Եվ պատահական չէ, որ դրա վրա է ուշադրությունը սևեռել գործող վարչապետը, որը քաղաքական հայտարարությամբ հանդես է եկել հենց բարեփոխման փուլում։ Այլ բան է, որ կարող է այնպես պատահել, որ արտաքին քաղաքական վեկտոր ընտրելու իրավունք հայկական քաղաքական վերնախավն այլևս չի ունենա», - ընդգծել է Աթաևը։
Հարավային Կովկասը, Աթաևի խոսքով, մանրադրամ է Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար. տարածաշրջանը դառնում է եռացող կաթսա, որտեղ հնարավոր իրագործվելիք քաղաքական նախագծի անկյունաքարը կլինի ռուսատյացությունը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած
համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ
ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին»
համաձայնագիրը։