00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշոտյանը միայնակ ու լուռ ակցիա է անում ԵՄ գրասենյակի մոտ` ի պաշտպանություն հայ գերիների

© PhotoԱշոտյանը միայնակ ու լուռ ակցիա է անում ԵՄ գրասենյակի մոտ` ի պաշտպանություն հայ գերիների
Աշոտյանը միայնակ ու լուռ ակցիա է անում ԵՄ գրասենյակի մոտ` ի պաշտպանություն հայ գերիների - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2025
Բաժանորդագրվել
Այսօր նաև Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն է, և նաև սա է առիթ հանդիսացել, որպեսզի ՀՀկ փոխնախագահն անցկացնի բողոքի լուռ ակցիա։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը միայնակ լուռ բողոքի ակցիա է իրականացնում ՀՀ–ում ԵՄ պատվիրակության շենքի մոտ։
Աշոտյանը ԵՄ գրասենյակի մոտ կանգնած է` իր վրա կրելով երկու մեծ ցուցապաստառ` հայ գերիների և պատանդների ազատ արձակման պահանջով։ Բացի այդ, նրա ձեռքերը, ի նշան բողոքի, ձեռնաշղթաներով ամրացված են գրասենյակի դարպասների ճաղերին։
© PhotoԱշոտյանը միայնակ ու լուռ ակցիա է անում ԵՄ գրասենյակի մոտ` ի պաշտպանություն հայ գերիների
Армен Ашотян проводит акцию у офиса ООН (30 августа 2025). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2025
Աշոտյանը միայնակ ու լուռ ակցիա է անում ԵՄ գրասենյակի մոտ` ի պաշտպանություն հայ գերիների
Նշենք, որ մինչ ակցիան սկսելը նա տեսանյութ է հրապարակել` նշելով իր ակցիայի նպատակներն ու պատճառները։ Աշոտյանը տեղեկացրել է, որ ակցիան նվիրված է Երևանում և Բաքվում պահվող հայ պատանդների և ռազմագերիների, քաղաքական բանտարկյալների ազատությանը։
«Ակցիան լինելու է լուռ, քանի որ ամեն ինչ հայտնի է, ասված է, ամեն ինչից ով որ պետք է` տեղյակ է, և այդ լռության մեջ ոչ թե ասելիքի բացակայությունն է, այլ ցավ, համառություն և մեր պայքարը շարունակելու վճռականություն։ Իսկ թե ինչու եմ միայնակ անում, քանի որ կարծում եմ, որ կարող ենք օրինակ ծառայել, որ այս պաքարը պարտադիր չէ, որ պահանջի հազարավոր միտինգավորներ, պիկետներ, ցույցեր, և այն պետք է իրականացվի յուրաքանչյուր անձի, անհատի մակարդակով, ով հավատարիմ է իր արժեքներին, սիրում է իր հայրենիքն ու չի ուզում ապրել նվաստացած, ինչպես նաև չի անտեսում մեր մյուս հայրենակիցների ողբերգությունը, անազատությունը, կորուստները»,– ընգծում է նա։
ՀՀԿ փոխնախագահի խոսքով` ինքը միայնակ կփորձի ներկայացնել ամբողջ հանրությանը և խնդրեց ըմբոստության այս ձևը դարձնել պայքարի զինանոցի մի մաս` միայնակ դուրս գալով համակարգի դեմ։

«Ինչո՞ւ ԵՄ պատվիրակության շենքի մոտ։ Քանի որ այն արժեքները, որոնք քարոզվել ու ներկայացվել են որպես ոչ միայն եվրոպական, այլև համամարդկային արժեքներ մեր երկրում տասնամյակներ շարունակ, այսօր անտեսվում են, ոտնահարվում են հենց այն կառույցի կողմից, որը հենց այդ արժեքների ենթադրաբար կրողը պետք է լինի։ Բացի այդ, համապատասխան ճնշումներ չեն գործադրվում պաշտոնական Բրյուսելից ո՛չ Բաքվի ռեժիմի, ո՛չ էլ Երևանի ռեժիմի նկատմամբ, որպեսզի օր առաջ վերադառնան իրենց ընտանիքներ մի քանի տասնյակ հայորդիներ, որոնք նույն պատճառներով պարզապես երկու տարբեր ղեկավարների` Ալիևի ու Փաշինյանի ձեռքերով հայտնվել են բանտերում` իրենց պայքարի, արժանապատվության, ազատության համար գործողությունների արդյունքում»,– մինչև ակցիան սկսելը հայտարարել է Աշոտյանը։

Նա նշել է, որ ակցիայի անցկացման համար առիթ է հանդիսացել այն, որ այսօր Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի ծննդյան օրն է, որը նա անցկացնում է Բաքվի բանտում։
Ի դեպ, ակցիան կտևի մոտ մեկ ժամ։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
ԿԽՄԿ ներկայացուցչությունը Ադրբեջանում գործունեությունը կդադարեցնի սեպտեմբերի սկզբին
Լրահոս
0